ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կառավարությունը պետք է ճիշտ ազդակներ փոխանցի հանրությանը, որ բոլորը գոտիները ձգեն

28 Ապրիլ 2020

New Armenia.am – ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

-Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանն առաջարկում է մայիս ամսին 100,000 դրամ տալ յուրաքանչյուր ընտանիքի, իսկ թոշակառուներին հավելյալ թոշակ։ Որքանո՞վ է իրատեսական այս առաջարկը և արդյոք կառավարությունն ունի՞ այդ հնարավորությունը, որովհետև այսօր՝ ԱԺ-ում, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ նման հնարավորություն իրենք չունեն։

—Այդ գումարների ծախսելու հնարավորությունը կա, բայց այդ գումարները ծախսելը Մարուքյանի տարբերակով, տնտեսապես նպատակահարմար չէ և սոցիալական տեսանկյունից անհասցե է։ Մեր գումարները պետք է պահենք սև օրվա համար, իսկ սև օրերը դեռ առջևում են։ Պիտի ապահովենք մեր տնտեսության, բնակչության անվտանգությունը, սոցիալական հարցերը և այլն, գալու է պահ, որ կառավարությունը խնդիր է ունենալու պետական բյուջեով նախատեսված թոշակները, աշխատավարձերը վճարել և այդ գումարը մեզ համար պետք է՝ որպես անվտանգության բարձիկ։ Ցավում եմ, որ ֆինանսների նախարարը չհամարձակվեց հայտարարել, որ այս գումարը մեզ պետք է հետագա ճգնաժամի խնդիրները հաղթահարելու համար ու երկար-բարակ բացատրեց գանձապետական համակարգի աշխատանքը։

-Ըստ Ձեզ, ինչու՞ Ֆինանսների նախարարը հենց այդպես՝ ուղիղ տեքստով չասաց այդ մասին։

-Կարծում եմ, սխալ է անում, որ ուղիղ տեքստով չի ասում, բայց հիմնականում ակնհայտ է, որ քաղաքական խնդիր են ուզում լուծել, որ, ենթադրենք, մեծ բացասական ալիք չբարձրացնեն, բայց այս իրավիճակում, կարծում եմ, կառավարությունը ճիշտ կանի, որ ճիշտ ազդակներ փոխանցի հանրությանը, բիզնեսին, որ բոլորը գոտիները ձգեն, հասկանան, որ ամեն դրամը պետք է մտածված ծախսեն, շռայլությունների ժամանակ չունենք և մոտակա մեկ տարին իրոք լինելու է լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամային տարի, որի հետևանքով տուժելու են բոլորը։ Կառավարության հիմնական գործը պետք է լինի այն, որ այդ վնասը արդարացի բաշխվի հանրության միջև՝ շատ ունեցողը պետք է ավելի շատ կորցնի, չունեցողը՝ ավելի քիչ, հակառակ դեպքում սոցիալական խնդիրներն ավելի կսրվեն։

-Ըստ Ձեզ, կկարողանա՞ կառավարությունն այնպես անել, որ, ինչպես նշեցիք, այդ վնասը արդարացի բաշխվի։

-Կառավարությունը և խորհրդարանական ընդդիմությունը իրար արժեն, երկուսն էլ պոպուլիստական հայտարարություններ են անում։ Կառավարությունը մի կողմից հայտարարում է, թե մի՛ վճարեք կոմունալները, ոչ ոք հոսանքից ու գազից չի զրկվելու, խորհրդարանական ընդդիմությունն էլ ասում է՝ այդ փողերը եկեք մայիսին ծախսենք, բայց դե հունիս-հուլիս ամիսներին ինչ պիտի անենք, ոչ մեկ դրա պատասխանը չի տալիս։ Նշեմ, որ մարտի 23-ին ՀՅԴ Գերագույն մարմինը կառավարությանը փաթեթ էր առաջարկել, որով կոչ էր անում, որ գոտիների ձգման քաղաքականություն որդեգրեն, ավելորդ ծախսեր չանեն, բոլոր ծախսերը ուղղեն ինքնամեկուսացման, բուժման, միայն պարենին, մնացած ծախսերը կրճատել, բայց կառավարությունը որոշեց գնալ իր պոպուլիստական մոտեցումներով։ Արդեն 14 հատ փաթեթ է ստեղծել, որոնց ծախսված գումարների մի մասը լրիվ անարդյունավետ է, օրինակ՝ տուրիստական ընկերություններին մինչև 50 միլիոն դրամ վարկ ենք տրամադրում, որ ի՞նչ անի ինքը այս իրավիճակում, երբ որ տուրիզմ չկա։

Քրիստինե Աղաբեկյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company