ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

ԼՂ հիմնահարցի լուծումը փուլային տարբերակով անընդունելի է

28 Ապրիլ 2020 ՀՅԴ Բյուրոն հենց սկզբից է հայտարարություն տարածել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արած հայտարարության մասին՝ շատ հստակ նշելով, որ ՀՀ ղեկավարությունը պետք է հայտարարի, որ բանակցային սեղանին չկա փուլային կարգավորման առաջարկ և դրանց շուրջ իրենք չեն բանակցում, չկա միջազգային ճնշում Հայաստանի նկատմամբ այդ առաջարկի շուրջ բանակցելու: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք կարծում ենք, որ հիմնահարցի լուծումը փուլային տարբերակով անընդունելի է և երբեք չի կարելի բանակցել դրա շուրջ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հիմա ԼՂ հիմնախնդրի բանակցային սեղանին քննարկվում է կարգավորման փուլային տարբերակը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը դրան ի պատասխան նշել էր, որ հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

«Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա»,-«Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ պաշտոնական Երևանի հավաստիացումներն առ այն, որ չեն բանակցում, իրենց մտահոգությունները չեն փարատում և վստահություն չեն ստեղծում: «Նախկինում էլ եղել են փուլային կարգավորման շուրջ քննարկումներ, և մենք նախկինում էլ շատ խիստ քննադատել ենք այդ ընթացքը»,- ասաց նա:

Նա նշեց, որ բանակցությունների հիմքում պետք է դրվեն Արցախի կարգավիճակի հարցը, նաև 1991 թվականի Արցախի հանրաքվեով և դրանից հետո տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեների կամարարտահայտման սկզբունքները: «Հարցը պետք է լուծվի ամբողջապես: Հակառակ դեպքում խոսել հարցի փուլային տարբերակով լուծման մասին՝ տարբեր երաշխիքների հիման վրա, անընդունելի է»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ նախ պետք է հասկանանք, թե Ադրբեջանի զիջումը որը պետք է լինի: «Մենք այս պահին Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներ ունենք: Արցախի մասին այսպես խոսելու և մեր պահանջները դնելու իրավունքը մենք մեր կենսագրությամբ ենք նաև վաստակել: Որևէ զիջողական տրամադրություն մեր կողմից անընդունելի է, դատապարտելի է»,- ասաց նա՝ շեշտելով՝ հարցը պետք է լուծվի համաժամակյա և համարժեք. «Այսինքն՝ մենք կարիք չունենք խոսելու փոխզիջումների մասին, քանի դեռ չգիտենք, թե դիմացինը ինչ է զիջում»:

Հարցին՝ եթե Ադրբեջանը, ըստ նրա, պատրաստ չէ փոխզիջման, ինչո՞ւ պետք է Հայաստանը գնա զիջման, Սաղաթելյանը պատասխանեց. «Ով կարծում է, որ Հայաստանը պատրաստ է, սխալվում է: Մեր գլխավոր կարգախոսն ու բանաձև հետևյալն է՝ Հայաստանն ու Արցախը պետք է զարգանան՝ առանց զիջումների: Գաղտնիք չէ, որ կան շրջանակներ, որոնք այլ գաղափարախոսություն ունեն, բայց ի ուրախություն մեզ՝ պետք է ասեմ, որ նրանք շատ չնչին փոքրամասնություն են մեր երկրում: Արցախը մենք ձեռք ենք բերել մեր արյան գնով և պետք է այն պահպանենք, պաշտպանենք և շենացնենք»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե արդյո՞ք այն, որ ՌԴ արտգործնախարարն է խոսել փուլային կարգավորման տարբերակի մասին, նաև անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին, չի նշանակում, որ կա ճնշում ռուսական կողմից, Իշխան Սաղաթելյանը նշեց. «Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր կան ոչ հարթ իրավիճակներ, և դա շատ հաճախ պայմանավորված է մեր վարած արտաքին քաղաքականության չմտածված քայլերով և գործողություններով: Բայց դա չի նշանակում, որ լինի ռուսական, թե որևէ այլ կողմ, ունի իրավասություն այս հարցում մեր պետության վրա ճնշում գործադրելու: Սա մեզ համար համահայկական, համազգային նշանակության խնդիր է: Եթե կա նման խնդիր, մենք պետք է բոլորս միասնաբար դիմադրենք դրան»:

Անդրադառնալով նրան, թե արդյո՞ք նման իրավիճակում մենք պետք է գնանք բանակցությունների՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենց ցանկությունն այն չէ, որ հայկական կողմը հրաժարվի բանակցություններից, բայց իրենց պահանջներն են հստակ.

«Հայկական կողմը պետք է իր օրակարգով հստակ առաջ գնա: Կլինեն ճնշումներ, սպառնալիքներ, տարբեր մոտեցումներ, չեմ բացառում, բայց ճիշտ քաղաքականության արդյունքում պետք է սխալ ճանապարհից դուրս գանք»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company