ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Առևտրային շահերի բախում է տեղի ունեցել

30 Ապրիլ 2020 Հեռահաղորդակցության ոլորտում սպասվող հնարավոր փոփոխությունների շուրջ «ՉԻ»-ն զրույցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ:

- Պարոն Ավետիսյան, «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի 6 տոկոսի սեփականատեր Եսայան եղբայրները հրաժարականի դիմում գրեցին: Արդեն հեռահաղորդակցության ոլորտում նոր ընկերություն են գրանցել: Նոր ընկերության մուտքը ի՞նչ փոփոխություններ կբերի շուկայում:

- Կարծում եմ՝ դրական է, որ նոր ընկերություն է ստեղծվել: Եթե խոսքը գնում է փոքր շուկայի մասին, ապա ցանկացած նոր ստեղծվող ընկերություն իր հետ բերելու է որոշակի մրցակցություն և որոշակի խթան՝ և՛ որակի բարելավման տեսակետից, և՛ տեսականու ընդլայման, և՛ սակագների իմաստով: Պետք է հիշենք, որ մեր հեռահաղորդակցության շուկան բավականին փոքր է: Դա ոչ դրական գործոն է, որպեսզի խոշոր օպերատորները մտնեն մեր շուկա, և այս պարագայում օպերատորների թվի կրճատումը թեկուզ միավորումներով, ինքնին դրական չի կարող համարվել: Որովհետև մենք ունենք նաև դրա վառ օրինակը մեր պատմության մեջ, երբ ունեինք մեկ օպերատոր, և փաստացի 10 տարի դրա հետևանքները տեսել ենք: Կարծում եմ՝ այն, ինչ որ նպատակադրված է կյանքի կոչել, կունենանք լրացուցիչ մրցակցություն իր բոլոր դրական ազդեցություններով:

– «Յուքոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարել է, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով իր առջև պահանջ է դրել հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել ընկերությունը։ Արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակը՝ նշելով, երբ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի պետական բյուջե: Արդյո՞ք ստեղծված իրավիճակը կանդրադառնա մեր երկրի ներդրումների վրա:

– Ակնհայտ է, որ օպերատորի հետ կապված հարցը տեղափոխվել է իրավական դաշտ: Եթե տնտեսվարող սուբյեկտը ենթարկվում է ճնշումների և հակաօրինական ինչ-որ խնդիրների, ապա այդ իրավիճակում ակնհայտ է, որ ունենք իրավական դաշտի խնդիր: Կարծում եմ՝ հանգուցալուծումը առավելապես իրավական պետք է լինի, իսկ հետևանքները կարող են լինել տնտեսական: Եթե պարզվի, որ հակաօրինական ճնշումներով բաժնեմասեր են վաճառվում, կամ տեղափոխություններ են լինում, դա բացասական կանդրադառնա երկրի ներդրումային իրավիճակի վրա: Փաստը, որ նման հայտարարություն է լինում նման խոշոր տնտեսվարողների կողմից, դա արդեն խնդրահարույց է ներդրումային համակարգի համար և տնտեսության զարգացման տեսանկյունից: Պետք է ամեն ինչ քննության առնվի: Փաստը ինքնին մտահոգիչ է, որ տնտեսվարող սուբյեկտը նման հայտարարություն է անում: Այսպիսի հայտարարությունները չեն կարող անհետևանք մնալ մեր երկրի ներդրումային վարկանիշի վրա: Նման երևույթները բացասական ազդեցություն կարող են ունենալ ներդրումների վրա:

– Այս ընթացքում խոսվեց ընդուպ մինչև ընկերության ազգայնացումը: Արդյո՞ք ազգայնացումը լավագույն լուծումն է:

– Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ: Եթե ինչ-որ օպերատոր պետք է ազգայնացվի, շատ կարևոր է, թե ինչ պայմաններով և ինչ հիմնական նպատակով, գործողություններով է դա արվելու:

– Մամուլը գրում է, որ Եսայանները սկսել են բանակցել «Բիլայնի» հետ՝ այն գնելու համար։ Իսկ «Յուքոմ»-ի հետ վեճը ծագել էր հենց այս հողի վրա՝ Եսայանները դեմ էին, որ մյուս սեփականատերերը «Բիլայնի» հետ միավորվեն և դրա մեջ տեսնում էին իրենց ստեղծած ընկերությունը ռուսներին հանձնելու վտանգ։ Սա ինչպե՞ս կբացատրեք:

– Ես չեմ կարող գնահատական տալ, որովհետև մանրամասն ծանոթ չեմ: Նշված խնդիրների մի մասը առևտրային գաղտնիք են պարունակում: Մենք բավարար չափով տեղեկացված չենք, թե ինչ է տեղի ունեցել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա գործընթաց է անկախ նրանից, թե ինչպիսի առևտրային շահեր են բախվում: Ես այստեղ կկարևորեի պետության կարգավորիչ դերը: Ցանկացած պարագայում հատկապես բնական մենաշնորհ ունեցող ոլորտներում կարող է և միշտ կլինի առևտրային շահերի բախում, և հենց այստեղ է, որ պետությունը պետք է իր դերն իրականացնի՝ հանրության շահերը պաշտպանելու տեսանկյունից հանդես գա: Պետք է չսպասեն՝ հետևանքներ առաջանան, նոր կանխարգելեն, այլ կանխարգելիչ գործունեություն իրականացնեն, իսկ այդպիսի մարմին մենք ունենք: Հանձնաժողովն ունի բավականաչափ գործիքներ, որ այսպիսի պարագայում, երբ տեղի են ունենում շարժեր առևտրային շահերի բախումով, ելքը չլինի անցանկալի, պետք է իրականացնեն համարժեք կանխարգելիչ գործողություններ:

Մեծ հաշվով ամենատարբեր առևտրային շահեր կան և այդ շահերը տարբեր կողմեր, տարբեր փաթեթավորմամբ կարող են ներկայացնել: Այսպիսի իրավիճակները բնական են և կարող են տեղի ունենալ մանավանդ այնպիսի ոլորտում, որն ունի բնական մենաշնորհի հատկանիշներ: Այստեղ է, որ առանձին մարմին կա ստեղծված, որ ոչ միայն հընթացս պետք է հետևի պրոցեսներին, այլ որոշակի կարգավորիչ դերակատարում ունենա, օրինակ, սակագների վերաբերյալ: Տնտեսվարողների միավորում, առանձնացում, նորի ստեղծում: Բոլոր գործընթացները գտնվում են այդ մարմնի կարգավորման ներքո: Երկրի զարգացման իմաստով կարևոր են, որ մարմինները գտնվեն իրենց տեղում և իրավիճակին համարժեք իրենց ֆունկցիաներն իրականացնեն, իսկ անհրաժեշտության դեպքում արգելափակեն որոշ գործողություններ: Հիմնականում առևտրային ընկերություններ են և առաջնորդվում են սեփական շահերով: Պետությունը պետք է այդ շահն ուղղորդի հանրային շահի տեսանկյունից: Այստեղ խնդիրն այն է, որ այդ առևտրային շահերն այնպիսի խնդիր չունենան, որ երկարաժամկետում հակադրվեն հանրային շահին:

– Այնուամենայնիվ, ըստ Ձեզ՝ «Բիլայնի» գնման հարցն ի՞նչ ավարտ կունենա:

– Չեմ կարող ասել, որովհետև անհայտները շատ են: Չեմ կարծում, որ բացի խնդրի կողմերից, լայն հանրությունը մանրամասն տեղեկատվություն ունենա, որ գնահատական տա: Պետք չէ էմոցիոնալ ֆոնի վրա գնահատական տալ, որովհետև այստեղ առևտրային շահեր են և դժվար է ասել՝ որն ինչ չափով է հիմնավորված: Դրանք գործընթացներ են, որ միշտ էլ կարող են տեղի ունենալ և միայն մեր երկրում չէ, որ տեղի է ունենում առևտրային շահերի բախում:

– Եսայանները դժգոհում էին, որ ներդրումներ են անում, բայց շահույթ չեն ստանում: «Բիլայնը» ևս ֆինանսական խնդիրներ ունի: Արդյո՞ք այս ոլորտը շահութաբեր չէ:

– Ֆինանսական հարցերը նաև ենթակա են կարգավորման շուկայական մեխանիզմով: Ֆինանսական խնդիրներն ունեն նաև լուծումներ, բնականաբար ինչ-որ զարգացման պլաններ կան, որ վերադասավորումներ են տեղի ունենում: Կա պատճառ և նպատակ, որ վերադասավորումներ են լինում: Ինչու չեմ կարևորում այդ խնդիրները, որովհետև բացի պետական կարգավորումից, նրանք տնտեսվարող սուբյեկտներ են, որոնք իրենց ռիսկով իրականացնում են տնտեսական գործունեություն՝ շահույթ ստանալու նպատակով: Շուկան այստեղ իր ասելիքը կասի և իր մեխանիզմներով կկարգավորի: Անարդյունավետ աշխատողները դուրս կմղվեն, ավելի արդյունավետները կգան: Խնդիր այն է, որ ոլորտն ունի մենաշնորհային օբյեկտիվ հիմքեր, և շուկան է փոքր: Այսպիսի պարագայում պետք է աչալուրջ լինի պետական մարմինը և պետք է օպերատիվ կերպով իրավիճակի մոնիթորինգ անցկացնի և ըստ անհրաժեշտության՝ նաև միջամտություն: Եթե ունենանք հավասարակշիռ մոտեցում, ապա զարգացումները կբերեն դրական ելքերի՝ կունենանք տեսանելի զարգացումներ, ինչը նշանակում է՝ որակի բարձրացում, սակագների հավասարակշռում և նոր ծառայությունների ներմուծում: Սա է կարևորը, չեմ կարծում՝ այս պահին կարևոր է, թե ինչպիսի առևտրային շահեր կան:

– Վերադասավորումները մենաշնորհի հարցում ի՞նչ դեր կունենան:

– Դա կախված է, թե պետական կարգավորումն ինչպես կլինի, ինչպես նաև, թե այդ ոլորտի օպերատորներն ինչպիսի որոշում կկայացնեն իրենց հետագա գործունեության համար: Օրինակ, հիմա ընկերություններ կստեղծվեն, թե ոչ, դա առևտրային որոշումների հարց է: Այս ոլորտում շուկայական կայուն պահանջարկ կա:

Ոլորտի շահութաբերության բարձր մակարդակը կստիպի, որպեսզի առկա պահանջարկը լրացվի համարժեք առաջարկով: Դա տեղի կունենա միանշանակ: Փոփոխությունների ժամանակ պետք է ուշադրություն դարձնենք, որ չլինեն մենաշնորհ դիրքի չարաշահման դեպքեր: Համոզված եմ, որ մոտ ապագայում հանգուցալուծումներ կլինեն:

Մանյա Պողոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company