ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ովքե՞ր են այս ներողները…

30 Ապրիլ 2020 Ներելը քրիստոնէական -- և մարդկայի՛ն -- բարոյականի ամենէն նուիրական դրսևորումն է, որուն լիովին ատակ պէտք է ըլլայ ամէն մարդկային էակ որպէսզի կարենայ հասնիլ ինքնանուաճման վերին եզրերուն և հոգիի իսկական խաղաղութեան։ Բայց նաև պայման է, որ լաւ հասկնանք, թէ ի՞նչ նժարի վրայ պէտք է չափուի ներման վեհագոյն այս արարքը։ Պէտք է յստակացնենք, թէ ի՞նչ չափանիշներ պիտի գործեն հոս, որպէսզի կարողանանք հեռու մնալ թեթևամիտ փութկոտութիւններէ, որոնք ոչինչ կը բերեն կեանքի սեղանին բացի մարդկային սուտ յարաբերութիւններէ։

Խօսքը կը վերաբերի հայօրէն ապրելու այն մեծ մարտահրաւէրին, որ, այս պարագային, կապուած է Հայոց Ցեղասպանութեան հետ հաշուի նստելու հոգեբանական հրամայականին։

Վերջերս հրապարակի վրայ կրկին յայտնուած են որոշ անձնաւորութիւններ, որոնք այս դժուար խօսոյթը կը տանին դիտաւորեալ աղաւաղման և ինքնաբերաբար ջուր կը լեցնեն Թուրքիոյ և իր Արևմտեան գործակիցներու հանրածանօթ — և վաղուց վարկաբեկուած — արշաւին։ Իսկ այդ արշաւին նպատակն է ապակողմնորոշել միջազգային կարծիքը և ցեղասպանութեան զոհ հանդիսացող մեր ժողովուրդի դատը «հաշտութեան» կեղծ տարազներով կապել աժան և շուտափոյթ լուծումներու։ Եւ — ինչո՞ւ չէ — յուսալով ՝որ այդ խաղին մէջ կը ներքաշուի նաև հայ պետականութիւնը։ Եւ ի՜նչ շնականութեամբ այս ուժերը կը փորձեն չարաշահել մեր արժէքային համակարգի այս սուրբ՝ ներողամտութեա՛ն հասկացողութիւնը իրենց չարաշուք նպատակներուն հասնելու համար։

Բայց անշուշտ — և այս հարցին մէջ գէթ — անոնք իրենք զիրենք կը գտնեն մեր ժողովուրդի արթուն և զգաստ գիտակցութեան դէմ յանդիման, որ կը մերժէ իյնալ այդպիսի թակարդներու մէջ։ Մենք վաղուց «ոչ» ըսինք TARC-ի նման խաղքութիւններու ԱՄՆ-ի մէջ հակառակ այդ գործերուն մէջ ներքաշուած հայանուն գործիչներու քարոզչութեան։ Մենք «ոչ» ըսինք նմանօրինակ այլ նախաձեռնութիւններու Եւրոպայի մէջ։ Հայ Դատի գրասենեակներն ու գործիչները ամէնուրեք բացայայտեցին և դիմակազերծեցին այս կարգի ոտնձգութիւնները մեր պահանջատիրութեան ոլորտէն ներս։ Եւ այդ գործը կանգ չէ առած և կանգ պիտի չառնէ։

Պէ՞տք է կրկնենք, թէ հայ ժողովուրդին դէմ գործուած է նոր ժամանակներու առաջին ցեղասպանութիւնը, որ ոճիր է մարդկութեան դէմ։ Ցեղասպանութեան նշաւակ մեր ժողոովուրդը եղած է միաժամանակ հայրենազուրկ և ընչազուրկ։ Այս փաստը հաստատուած է միջազգային դաշնագրերով։ Ստեղծուած է մէկ ամբողջ միջազգային օրինակարգ Հայոց Ցեղասպանութեան անհերքելի փաստին շուրջ։ Հայոց Ցեղասպանութեան համար անառարկելիօրէն պատասխանատու են թուրք պետութիւնն ու թուրք ժողովուրդը։ Եւ Ցեղասպանութենէն բխող մեր պահանջատիրութիւնը նախ և առաջ տարածքային է, յետոյ նաև մշակութային, հոգևոր և տնտեսական։ Հիմա ի՞նչն է, որ պէտք է ներել և ո՞վ է, որ պիտի ներէ։ Եւ ի՞նչ նորմերու հիմնաւորումով պիտի գործէ ներման այդ արարքը։

Բոլոր անոնք, որոնք կը փորձեն այս հարցին բարոյական ենթահողը յստակացնել, պէտք է նախ և առաջ հարցը դնեն իր իսկական համատեքստին մէջ։ Ան, որ ներման ակնկալութիւն ունի, նախ և առաջ պիտի արժանի ըլլայ ներման ազնիւ արարքին։ Ներման ակնկալութիւն ունեցողը պիտի կարողանայ հասնիլ բարոյական այն չափանիշին, երբ առաջին հերթին՝ ինք ինքզինքի՛ն է, որ պիտի կարողանայ ներել գործուած հրէշային յանցագործութեան համար…և պէտք է պատրաստ ըլլայ տալու իր ամէն ինչը հասնելու համար այդ բանին։ Այս մեծ գինն է, որ կը դնէ քրիստոնէական վարդապետութիւնը ներման արարքին վրայ։ Հարց տուէք դուք ձեզի։ Թուրք պետութիւնն ու ժողովուրդը երբևիցէ մօտեցա՞ծ են այս եզրերուն։ Ճիշտ է. գոյութիւն ունի փոքր թիւ մը անհատ մտաւորականներու, որ կը փորձէ հաշուի նստիլ իր անցեալին հետ։ Յուսամ անվերապահօրէ՛ն։ Յամենայն դէպս մեր սիրտը իրենց հետ է այդ մեծ ճիգին մէջ։ Բայց այդ խումբը չէ, որ կը վճռահատէ այս կնճռոտ խնդիրը։ Թուրք պետութիւնն ու ժողովուրդը երբևէ կրցա՞ծ են հասնիլ բարոյական և քաղաքական այն գիտակցութեան, որ ունենան պատրաստակամութիւնը ընդունելու իրենց պարտքն ու պատասխանատւութիւնը և պատրաստ ըլլան հատուցման բանակցութիւններու։ Ընդհակառակն այսօր իսկ թուրք պետութեան քաղաքականութիւնն է Հայաստանը վերածել պատանդ երկրի և ի վերջոյ վերջ տալ անոր գոյութեան։

Թուրքիան այսօր իսկ կը շարունակէ իր փանթուրքիստական և ցեղասպանական քաղաքականութիւնը տարածաշրջանին մէջ և կը գործէ իր հին ծաւալապաշտ նկրտումներով։ Մերկ փաստը այն է, որ Թուրքիոյ հետ մեր քաղաքական կապը «բարի-դրացիական» չէ թուրք պետութեա՛ն իսկ ընտրութեամբ և որոշումով։ Մեր կապը այսօր սերտօրէն առընչուած է ցեղասպան երկրին դէմ պաշտպանուելու հրամայականին։ Մենք ունինք Թուրքիոյ դէմ մեր երկրի անվտանգութիւնը ապահովելու ամէնօրեայ խնդիր։ Իսկ ցեղասպանը, որ չէ դադրած ցեղասպան ըլլալէ, իրաւունք չունի ներում ակնկալելու մեր ժողովուրդէն։

Կարօ Արմենեան
Ապրիլ 30, 2020
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company