ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Սա սոցիալական քաղաքականության անհասկանալի մոտեցում է. կարծես՝ վերադառնանք 90-ականներ

01 Մայիս 2020 Սա սոցիալական քաղաքականությանն անհասկանալի մոտեցում է, որի վրա հիմնվելով՝ փորձել իավիճակից դուրս գալ, նույնն է, թե անհասկանալի գործիքով փորձել անորոշությունից դուրս գալ: Միանշանակ է, որ այդ առաջարկը լուծում չէ՝ անկախ նրանից՝ քանիսն ընդառաջ կգնա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որ այն քաղաքացիները, որոնք կումունալ վճարների համար աջակցություն են ստացել, սակայն չունեն դրա կարիքը, գումնարը փոխանցեն կարիքավորներին:

«Կարծես՝ վերադառնում ենք 90-ականների սկիզբ, երբ մարդիկ անելանելի վիճակում էին, և երբ բողոքի ձայն էին բարձրացնում, պետության բարձրաստիճան պաշտոնյաներն ասում էին՝ ոչինչ, հարևանից պարտք վերցրեք, ապրեք: Բայց մի տարբերություն կա՝ եթե այն ժամանակ գոնե խորհրդային տարիների ընթացքում մարդիկ կարող էին որոշակի տնտեսումներ ունենալ և օգնել մյուսներին, ապա դա հիմա չկա: Մենք, ի վերջո, սոցիալական պետություն ենք, կառավարութունն իր պարտավորությունները պետք է կատարի, և պետք է կատարի՝ շատ կոնկրետ արդյունքներ ակնկալելով»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, թե Կառավարությունն անհասցե ծրագիր է անում, բյուջեից որոշակի դրամ է ծախսել, որը չի հասել շահառուին, ու հիմա մեղադրում է նույն շահառուին կամ խնդրում փոխանցել ուրիշի հաշվին:

«Հետո նորից մեղադրում են նախկիններին, թե հասցեականություն չեն ապահովել, մինչդեռ իրենց կառավարման շրջանի մեկ երրորդն անցել է»,-հավելեց նա:

Վերջինիս խոսքով՝ այս ամիսների ընթացքում այն քայլերը, որ իրականացվել են Կառավարության կողմից, իրականում հանգուցալուծման չեն բերել, խնդիրների ծայրը չի երևում, և երկիրը գտնվում է էական ռիսկերի առջև:

«Մենք պետք է նախևառաջ հստակ գույքագրենք եղած խնդիրները և իրական գանհատականներ տանք: Շատ կարևոր է քայլերի հաջորդականությունը, որովհետև ցանկացած պարագայում, եթե կանխարգելման հնարավորությունը բաց ես թողնում և հուսադրվում, որ չեն լինի վատ հետևանքներ, ստացվում է նման ռիսկային իրավիճակ: Ճգնաժամային կառավարման սկզբունք է, որ միջոցներն ամենարդյունավետը գործում են կանխարգելման փուլում: Այս սկզբունքը պետք է լիներ նախևառաջ պետական աջակցության ծրագրային աջակցության հիմքում»,-ասաց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ բազմաթիվ նոր ընտանիքներ հայտնվել են դժվարին իրավիճակում, կորցրել են իրենց կայուն եկամուտը, որով կարողանում էին մինիմալ ծախսերը հոգալ:

«Պետությունն ընդամենը միանվագ աջակցություն է տրամադրում, և եթե քաղաքացիներն այդ ստացածով կարողանան մեկ ամսվա ծախսերը հոգալ, հետո ինչ պետք է անեն, երբ կայուն եկամուտը կորցրել են: Իսկ կայուն եկամուտը կորցրել են նաև պետության մեղքով: Միայն կորոնավիրուսի վրա բարդելը խնդրի լուծում չէ, և այստեղ է, որ իրենք գոնե մի պահ պետք է ընդունեն, որ սխալվել են, որովհետև ի սկզբանե գրանցված աշխատողներն իրենց աշխատանքը չէին կորցնի, եթե պետությունը համարժեք աջակցություն ցուցաբերեր գործատուներին»,-ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե քաղաքացիներին նույնականանելու խնդիր կա, և նաև դա է պատճատը, որ աջակցություն են ստանում քաղաքացիներ, որոնք դրա կարիքը չունեն՝ Ավետիսյանը նշեց, որ իշխանությունները պաշտոնավորում են արդեն երկու տարի, և այդ ընթացքում հնարավոր էր լուծել հասցեականության խնդիրը:

Սա նման է 90-ականներին, երբ աղքատ ընտանիքներին բարձրաստիճանները հորդորում էին պարտք վերցնել հարևանից. Թադևոս Ավետիսյանը՝ «կոմունալ համերաշխության» բանաձևի մասին

Ի սկզբանե մոտեցումը՝ հույսը դնել, որ քաղաքացիները մեկը մյուսին կօգնեն՝ արդեն ձախողված է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի «կոմունալ համերաշխության» բանաձեւին, այն է՝ եթե որևէ մեկը չունի կառավարության տված կոմունալ աջակցության կարիքը, վերահասցեագրի այն իրական կարիքավորին։

«Այդ բանաձևը չի կարող արդյունք ապահովվել, այս դեպքում 5, 10, 20 թե 30 ընտանիք նման կերպ կստանան աջակցություն՝ արդեն կարևոր չէ։ Սա ինքնին մոտեցում չէ, սոցիալական քաղաքականություն չէ, սոցիալական քաղաքականության մոտեցում չէ, որովհետև հասցեականություն ապահովողը պետությունը և պետական մարմինը պետք է լինի։ Պետությունն իր ամբողջ ներուժով, իր ամբողջ տեղեկատվական հնարավորություններով չի կարողանում, ապաշնորհ է գտնվում այդ գործում, չի էլ լսում մասնագիտական շրջանակների կարծիքը, առաջարիկները, փաստարկները և գնում է իր մոտեցումներով ու ձախողում է, հիմա էլ փորձ են անում իրենց առաջացրած խնդիրը նետել հանրության վրա և հող պատրաստել, թե ախր մենք հորդորեցինք, որ ձեր գումարներից մեկը մյուսին փոխանցեք՝ դուք չարեցիք և մենք էլ ունեցանք կոլապս։ Սա նման է 90-ական թվականների սկզբներին, երբ աղքատ ընտանիքներին օրվա բարձրաստիճանները հորդորում էին պարտք վերցնել հարևանից։ Ինչպես դա ձախողվեց 1990-ականներին, նույնկերպ էլ ձախողվելու է հիմա»,-ասաց նա։

Տնտեսագետն ընդգծեց, որ իհարկե կլինեն մարդիկ, ովքեր կօգնեն իրենց բարեկամին, հարազատին, քանի որ հայերը միշտ էլ ունեցել են դժվարին իրավիճակներում համախմբվելու, միմյանց օգնելու կարողություն, բայց դա չի կարող փոխարինել պետության աջակցությունը և դա չի կարող շտկել պետության քաղաքականության բացերը։

«Պարզ է, որ որևէ մեկը չի կարող ասել, թե քանի կարիքավոր ընտանիքներ դուրս կմնան հարևան-բարեկամական շրջանակից սպասվող օգնությունից և կհայտնվեն անելանելի իրավիճակում։ Եթե պետությունը չի կարողանում հասցեականությունն ապահովել, դժվար է պատկերացնել, որ հանրությունը ինքնակարգավորմամբ կկարողանա այդ հասցեականությունն ապահովել»:

Տնտեսագետն ընդգծեց, որ անկախ աջակցությունից կամ վարչապետի հորդորից՝ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ հարևանին կամ բարեկամին օգնություն են ցուցաբերում, բայց խնդիրը նրանում է, որ ծրագիրը, որով պետությունը աջակցեց կոմունալ վճարների կատարմանը, թեև ինքնին պահանջված ծրագիր էր, բայց գրեթե զրոյական հասցեականությամբ և բնականաբար խնդիրներն առաջանալու էին։

«Այսինքն միջոցները ծախսված են, սակայն ակնհայտ է, որ հասցեականությունը թույլ է և խնդիրը չի լուծվել և կոմունալ վճարումների ոլորտում կոլապսի մոտեցող ճգնաժամային իրավիճակում ենք, որն առաջացել է չվճարումների ռիսկով պայմանավորված»։

Նա ընդգծեց, որ պետությունը պետք է ստանձնի իրական կարիքավորներին աջակցելը և հիմքեր ստեղծի կայուն եկամուտներն վերականգնելու համար, որովհետև մարդուն որքան էլ հորդորես՝ միևնույն է՝ պետք է նա եկամուտ ունենա, որ ծախս կատարի, ընդ որում՝ եկամուտ ունենալու դեպքում էլ նախ սնունդի հարց են լուծելու։

Ավետիսյանն ընդգծեց նաև, որ անցած երկու տարիներին անապահովության գնահատման սոցիալական ծրագրերի հասցեականության ուղղությամբ որևէ արդյունք ապահովված չէ, որևէ աշխատանք կատարված չէ, որևէ դրական ձեռք բերում չունենք։

«Անցել է 500-ից ավելի աշխատանքային օր, սակայն այս ոլորտում նախկինից սկսած անապահովության գնահատման համակարգի բարեփոխումները չարդյուքավորվեցին։ Իրականում այսօրվա իշխանությունները բողոքում են, սակայն իրենք հենց իրենցից պետք է բողոքեն, քանի որ այս ուղղությամբ չունենք, ապահովված որևէ իրական արդյունք»,-ասաց տնտեսագետը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company