ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Հորիզոն»ի Խմբագրական. Գանատայի վարչապետին ուղերձը պատմակշիռ եղելոյթ էր Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հոլովոյթին մէջ

04 Մայիս 2020 Համաշխարհային համավարակի առթած ճգնաժամին պատճառով, 2020 թուականի Ապրիլ 24ի Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչումը տարբեր բնոյթ կրեց Գանատայի մէջ։ Չկային Օթթաուայի մէջ տողանցող պահանջատէը հայ երիտասարդութեան կուռ շարքերը, չէին լսուեր բարձրախօսներէ հնչող հայութեան արդար իրաւունքներու կոչերը։

Յիշատակումը այս անգամ կայացաւ Գանատայի Հայ Դատի յանձնախումբին եւ ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան նախաձեռնութեամբ պատրաստուած յատուկ յայտագրի առցանց սփռումով, որուն կիզակէտն էր Գանատայի վարչապետ Ճասթին Թրուտոյի պատմական ուղերձը։

Ողջունելով Հայոց Ցեղասպանութեան 105-ամեակին նուիրուած Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի կազմակերպած առցանց ոգեկոչումը, Գանատայի Վարչապետ Ճասթին Թրուտօ տեսանիւթով ներկայացուած յատուկ ուղերձով խստօրէն դատապարտեց Օսմանեան Թուրքիոյ կողմէ գործադրուած Հայոց Ցեղասպանութիւնը եւ անգամ եւս վերահաստատեց Գանատայի պետութեան հաստատ կեցուածքը:

Շեշտը դնելով նաեւ ոճիրն ու յանցագործութիւնը յիշելու եւ յիշեցնելու անհրաժեշտութեան եւ պարտաւորութեան վրայ, Գանատայի վարչապետի ուղերձը միաժամանակ կը դատապարտէր նաեւ Անգարայի ուրացման եւ անյիշողութեան քաղաքականութիւնը։

Հայութիւնը երախտահատոյց է Գանատայի ժողովրդավար պետութեան, որուն ծերակոյտն եւ խորհրդարանը, յաջորդաբար 2002-ին եւ 2004-ին յատուկ բանաձեւերով հաստատած են հայութեան դէմ գործադրուած ոճիրը, իսկ 2006 թուականի Ապրիլ 21-ին, Գանատայի կառավարութիւնը՝ վարչապետ Սթիվըն Հարփըրի յայտարարագրով ճանչցած է Հայոց ցեղասպանութիւնը եւ այդ ճանաչումը հաստատագրած, որպէս պետական քաղաքականութիւն:

Յայտնատեսութեան չի կարօտիր այն իրողութիւնը, որ ինչպէս անցեալին, նոյնպէս այսօր, Գանատայի տարածքին անխափան կը գործէ թուրք-ատրպէյճանական հակահայ քարոզչութեան մեքենան։ Այս քարոզչական առճակատման բովին մէջ, Հայ Դատի յանձնախումբի հետեւողական լոպպիստական ճիգերուն իբրեւ արդիւնք՝ կազմաքանդման ենթարկուեցաւ թրքական հակաքարոզչութիւնը, որ վերջին տարիներուն վերածուած է Օթթաուայի մէջ Ապրիլ 24ի թուրք վարձկաններու խղճալի հակացոյցի։

Հայ Դատի յանձնախումբի պատրաստած ոգեկոչման ծրագիրը զգաստութեան կոչ էր Անգարայի, որ անյետաձգելի պահն է կատարուած յանցագործութիւնը պետականօրէն ճանչնալու, միաժամանակ պետական բանականութիւնը գործադրելու եւ թուրք քաղաքացիական հասարակութեան առիթ ընծայելու պատմութեան հետ առերեսուելու եւ դատակշռելու նախնիներու կատարած եղեռնագործութիւնը։

Հայ Դատի յանձնախումբը իր առաքելութիւնը կը շարունակէ Գանատայի դաշնակցային պետութեան օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւններու, ինչպէս նաեւ նահանգային թէ քաղաքապետական օղակներու մէջ եւ այդ գործունէութեան յենարանն ու ուժի աղբիւրը առաջին հերթին գանատահայութիւնն է, որուն կենսուժն ու պահանջատիրութեան անկոտրում թափը յառաջ կը մղեն յանձնախումբի առաքելութիւնն ու աշխատանքները։

Յանձնախումբը իր գործունէութեամբ կը տանի բազմաբեւեռ աշխատանք, յատկապէս ծանրանալով Հայոց ցեղասպանութեան ճանաչման, Հայաստանի Հանրապետութեան հզօրացման եւ Արցախի ինքնորոշման իրաւունքի ամրագրման վրայ։

Այս է Հայ Դատի յանձնախումբի առաքելութիւնը, որ իր ամբողջական ներուժը ի սպաս դրած է գանատահայ համայնքի ազգային ինքնաճանաչման, հայրենատիրութեան, հայու արժանապատուութեան ու լինելութեան ի խնդիր։

«Հորիզոն»-ի խմբագրական
04. մայիսի 2020թ.

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company