ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Սահմանափակումները թուլացվում են, քանի որ կան դժգոհություններ հանրության շրջանում

04 Մայիս 2020 Օրերս ԱԺ-ի կողմից ընդունված Բյուջեի նախագծի, մեղմացվող սահմանափակումների, տնտեսության վիճակի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է տնտեսագետ, ՀՅԴ էկոնոմիկայի եւ ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, օրերս ԱԺ-ում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը: Նա նշեց, որ հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը, կունենանք 2 տոկոս անկում, ինչպես նաև համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ պարտքային միջոցներ: Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը, ի՞նչ այն կտա մեզ, ի՞նչ է սպասվում:

– Իշխանությունների ամենատարբեր ներկայացուցիչներ 2020 թվականի բյուջեն գնահատում էին, որպես հեղափոխական բյուջե: Բոլորը կարծես, թե միաբերան փորձում էին մեր հանրությանը բացատրել, համոզել, որ 4․9 տոկոս կանխատեսվող տնտեսական աճը հեղափոխական է: Իմիջիայլոց, տարօրինակ է հիմա քննարկել այսպիսի փոփոխություններ մի քանի պատճառներով. համավարակի հնարավոր զարգացման սցենարները հասկանալի չեն, դրա տված վնասները դեռևս գնահատված չեն: Պարոն Ջանջուղազյանն անկումը բացատրեց հետևյալով՝ համավարակի ազդեցության հետևանքով գործընկեր երկրներում տնտեսական աճը դանդաղել է, մետաղների համաշխարհային գների և նավթի համաշխարհային գների անկում կա, և ռուսական ռուբլու արժեզրկումը գնահատվել է որպես արտաքին ցնցում, արտաքին պահանջարկի թուլացում, զբոսաշրջիկների կրճատում, տրանսֆերտների կրճատում և այլն, և որ այդ ամենն ուղիղ ազդեցություն ունի ՀՀ տնտեսության վրա:

Կանխատեսվող 4․9 տոկոս աճն էլ չի լինելու, դա արդեն պարզ է, կանխատեսվում է 2 տոկոս անկում, ինչը պատճառ է դարձել, որպեսզի համավարակի մեղման նպատակով փոփոխություն նախաձեռնեն 2020 թվականի բյուջեում: Սույն բյուջեում դեֆիցիտը կազմում է 160․7 մլրդ դրամ, առաջարկվում է այն դարձնել շուրջ 324․0 մլրդ դրամ: Իշխանություններն ասում են՝ ժողովուրդ ջան, որպեսզի ձեր համար աջակցության ծրագրեր իրականացնենք, համավարակի ազդեցությունը մեղմենք, պետք է վարկ վերցնենք, այդ միջոցներն ուղղենք ֆինանասական շուկա, դուք էլ գնացեք, օրինակ, զրո տոկոսով վարկեր վերցրեք, հետո կփակեք այդ վարկերը և մեր վերցրած պարտքերը: Սա հասկանալի մոտեցում չէ: Հիշում ենք նաև, որ 2019 թվականի բյուջեն, երբ պրոֆիցիտով էր փակվում, դեկտեմբերի 12-ին ԱԺ-ն 4 վարկային համաձայնագիր ընդունեց և պետության պարտքն ավելացրեց 152․0 մլն դոլարով, հիմնավորումն այն էր, որ բյուջեն օրենք է և պետք է այն կատարվի, ինչո՞ւ այսօր այդ ավել միջոցները չեն օգտագործվում: Ի վերջո բոլոր պարտքերը փակելու է մեր ժողովուրդը: Հասկանալի չէ նաև, երբ կանխատեսում են, որ եկամուտները պակաս կլինեն 1․695 տրիլիոն դրամից, բայց ոչ մի կերպ չեն ուզում վերանայել 1․856 տրիլիոն ծախսերը: Իսկ ծախսերը կրճատելու տեղ կա, դա պարտադիր կուտակային համակարգին ուղղված միջոցներն են, կրճատել գործուղումներն ու պարգևավճարները:

– Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` 2020 թվականի ընթացքում Եվրամիության տնտեսական գոտում գրանցվելու է 5-12 տոկոս անկում: Այս ֆոնին արդյո՞ք ՀՀ իշխանությունը պետական ռեսուրսներն արդյունավետ է ծախսում:

– Համաշխարհային բոլոր կազմակերպությունները հիմա կանխատեսումներ են անում, հետո վերանայում իրենց կանխատեսումները: Հասկանալի է, որ տնտեսական անկման պատճառը նոր տեսակի կորոնավիրուսն ու դրա ազդեցությունն է: Այսինքն՝ տնտեսական վիճակի վատթարացման պատճառները չունեն տնտեսական հիմքեր: Հետևաբար ես չեմ հավատում այդ գնահատումներին: Նույն ռուբլու փոխարժեքը տատանվում է․ դոլարի նկատմամբ արժևորվել է 10 և ավելի ռուբլով: Այնպես որ ամեն ինչ այնքան միանշանակ չէ: Ի վերջո գործ ունենք հարկադրված սահմանափակումների հետ: Իսկ Հայաստանի իշխանությունների ծախսերի արդյունավետությունը դեռ կգնահատվի: ՀՅԴ մոտեցումներ հրապարակել ենք մարտի 23-ին, այն իր մեջ ուներ ծախսախնայող հստակ կետեր, դրանով ասում էինք, որ չպետք է վարկ տրամադրել ընկերություններին, որ աշխատավարձ և հարկ վճարվեն, չպետք է ֆինանսական շուկային հարստացնել, իսկ տնտեսական գործունեություն իրականացնողներին թողնել պարտքերի և վարկերի տակ: Անցել է մոտ մեկուկես ամիս և հիմա նորից կարող ենք անել այն պնդումը, որ ոլորտներ կան՝ ուղղակի ուշքի չեն գա և չպետք է վարկով խեղդել նրանց: Անհրաժեշտ է ուղիղ աջակցության գործիքներ կիրառել և ձգել գոտիները:

– Արդյո՞ք տնտեսական զարգացումներն են պատճառը, որ իշխանությունը մեղմացրեց սահմանափակումները: Ի՞նչ հարց է լուծում կառավարույթունը, օրինակ, բացօթյա սրճարանների գործունեությունը թույլ տալով:

– Որոշմանը կտամ բացառապես քաղաքական գնահատական, սահմանափակումները թուլացվում են, քանի որ կան դժգոհություններ հանրության շրջանում: Պետք է արձանագրել կարանտինի ձախողման փաստը: Երբ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարվեց ՀՀ-ում առկա էր 45 վարակակիր, այսօր արդեն ունենք երեք տասնյակից ավել զոհեր և 2300-ից ավելի վարակակիր: Իշխանությունները օրինակ են բերում այն երկրներին, որտեղ աստիճանաբար սկսվել է սահմանափակումների մեղմման պրոցես, բայց չեն ասում, որ այդ երկրներում վարակը իր պիկից սկսել է նվազել, իսկ մեր երկրում դեռ աճում է, իսկ աճի տեմպերն անհանգստացնող են: Կարծում եմ՝ երկու ամիսը լրիվ բավարար էր վարակի օջախները լոկալիզացնելու համար, փակելու միայն այդ օջախները և մյուս հատվածներում թույլատրելու տնտեսական գործունեությունը: Հիմա ունենք մի վիճակ, երբ վարակն աճում է, իսկ տնտեսությունը կաթվածահար եղած է: Հետևաբար սահմանափակումների մեղմացումը իշխանությունների դեմ հնարավոր դժգոհությունը զսպելն է: Սրճարաններն ու առհասարակ հանրային սննդի ոլորտն ամենաշատ տուժված սեգմենտն է:

-Այս երկու ամսվա ընթցքում որքանո՞վ տուժեց սպասարկման ոլորտը, ի՞նչ եղավ այս ոլորտի հետ ու կառավարության աջակցությունը որքանո՞վ էր արդյունավետ:

– Սպասարկման ոլորտը, ռեստորանները, հյուրանոցները, տուրիստական ընկերությունները և նմանատիպ մյուս ոլորտները ամբողջությամբ կազմալուծվել են: Այստեղ դիմանալը դժվար է: Չկա հաճախորդ, չկան ամրագրումներ, կան չեղարկված ամրագրումներ, հետևաբար ուշքի գալը դժվար է լինելու: Կառավարության կողմից տրամադրված աջակցության տնտեսական բաղադրիչով, այն է՝ տրամադրել վարկեր արտոնյալ պայմաններով, ոչնչով չեն օգնելու, սոցիալական կոմպոնենտով աշխատակիցներին որոշակի չափով գումար տրամադրելը կարևոր է, բայց կարճ ժամանակի լուծում: Պետք է այս ոլորտներին հնարավորություն տալ, տրամադրել վարկային և հարկային արձակուրդներ: Ընկերություններ կան, որ գույք չունեն, գործում են վարձակալված տարածքներում, իսկ հիմա լուծարման պրոցեսում են: Զբոսաշրջության ոլորտի շրջանառությունը 2019 թվականին ավելի քան 36.0 մլրդ դրամ էր, իսկ 2020 թվականին բնականաբար չի լինելու, արդեն չորս ամիս անցել է: Մի շեշտադրում անեմ գյուղատնտեսության մասին․ այս ոլորտը հիմա ամենակարևորն է, այստեղ պետք է ուղղվեն միջոցներ, խնդիր դրվի լուծելու պարենային պաշարների ավելացումը, աջակցության ծրագիրը պետք է իրականացվեր ուղիղ:

Հեղինակ Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company