ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Թող մէկը չհամարձակուի մեզ հարց տալու թէ ի՞նչ ենք բանակցում

07 Մայիս 2020 Այս խօսքերը կը վերագրուին Վարչապետ Փաշինեանին։ Անոնք արտասանուած են յատենի ժողովոյ և ի պատասխան Ազգային Ժողովի պատգամաւորներէն մէկուն հարցման։ Ես չեմ տեսած Ազգային Ժողովի այդ նիստին տեսագրութիւնը. կ՚ապաւինիմ ականատես անձանց վկայութեան և կ՚ուզեմ ըսել հետևեալը։

Հարցը հոս այն չէ, թէ որքա՞ն պատշաճ պատասխան է վերոյիշեալը ՀՀ գործադիր իշխանութեան պետին կողմէ հանրութեան քուէներով ընտրուած պատգամաւորի մը հարցումին, քաջ գիտնալով, որ ի վերջոյ ինք՝ Պր. Վարչապետը իշխանութեան եկած է Ազգային Ժողովի պատգամաւորներու քուէներով...և հաշուետու է այդ ժողովին և որ այս բոլորը տնօրինողը ՀՀ Սահմանադրութիւնն է։

Այստեղ հարցը Արցախի բանակցային գործընթացն է, որ անցած է քուլիսներու ետին և ուր կը քննուին ոչ միայն Արցախի ապագան վճռող խնդիրները, այլև ընդհանրապէս հայ անկախ պետականութեան անվտանգութեան մեծ խնդիրը։ Հոս այլևս հարցերը ընթացիկ բնոյթ չեն կրնար ունենալ և Պր. Վարչապետն ու ՀՀ ԱրտԳործՆախարարը չունին պերճանքը այս վճռորոշ խնդրին մէջ ինքնագլուխ տնօրինումներ ընելու։ Չունին պերճանքը քաղաքական ուժերու թեր ու դէմ տեսակէտները հաշուի չառնելու։

Յամենայն դէպս մէկ բան յստակ է։ Հայկական կողմը (յանձին ՀՀ կառավարութեան) հրապարակաւ մերժած է ՌԴ ԱրտԳործՆախարարին կողմէ վերջերս առաջադրուած «փուլային» տարբերակը։ Ուրախ ենք այս կարևոր յստակացման համար։ Բայց նաև բոլոր երևոյթները ցոյց կու տան, որ հայկական կողմի բանակցողները կը շարունակեն բանակցիլ Մատրիտեան փաթեթի Քազանեան տարբերակը հիմ ընդունելով։

Թող ներուի մեզի այլևս հարց չտալ այս մասին և պարզապէս ըսել, որ յիշեալ օրակարգով գործելը բացարձակապէս անօգուտ է և ապայժմէ։ Այս օրակարգը բանակցային չի կրնար համարուիլ այլևս, քանի որ ան էապէս ազրպէյճանական օրակարգ է։ Ան միակողմանի է և անընդունելի։ Այս օրակարգէն շահողներն են ԵԱՀԿ-ի Մինսքի Խումբի Համանախագահող երկիրները, Ազրպէյճանն ու Թուրքիան։ Այս օրակարգէն տուժողներն են Արցախն ու Հայաստանը։ Փաթեթային ըլլայ, թէ փուլային՝ բացարձակապէս անհեթեթ բան է խօսիլ հողային զիջումներու մասին, երբ իրական խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգութեան կենսական խնդիրն է։ Հետևաբար մերժե՛լ Մատրիտեան փաթեթը իր բոլոր կարծեցեալ «շնորհ»ներով և պահանջել անվտանգութեան հարցին շուրջ կառուցուած նոր օրակարգ։

Մատրիտեան-Քազանեան փաթեթով մենք մտած կը թուինք ըլլալ մենք մեզի դէմ բանակցելու վնասակար գործընթացին մէջ։ Այս մէկն իսկ բաւական է եզրակացնելու, որ այս փաթեթը արդէն վաղուց սպառած է ինքցինք։ Մենք պիտի խզենք այս անհարազատ պորտակապը և պահանջենք, որ բանակցային գործընթացը որդեգրէ այնպիսի օրակարգ, որ լուրջի առնուի, առաջին հերթին, Ազրպէյճանի կողմէ։ Արցախի բանակցային գործընթացը պիտի չըլլայ Ալիևի քմահաճ խաղերու խաղավայրը։ Մենք պիտի չընդունինք այդ կարգավիճակը։ Իսկ բոլորին կողմէ պիտի յարգուին հայկական կողմի ազգային գերագոյն շահերը։ Այսքան պարզ։

Կարօ Արմենեան
Մայիս 7, 2020
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company