ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Հորիզոն»ի խմբագրական․ Շուշիի յաղթանակը՝ Արցախեան ազատագրական պայքարի դարբնասալն է

08 Մայիս 2020
«Ով որ կարծում է, թէ ինքնապաշտպանութեան ապահովումը կարելի է ձեռք բերել միշտ մնալով պաշտպանողական սահմաններում` նա չարաչար սխալւում է: Պէտք է յարձակմանը հատուցանել անյապաղ, որպէսզի հակառակորդը չխրախուսուի անպատիժ յաղթութիւնից եւ չանի նորանոր քայլեր»։

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆ


Արցախի նորօրեայ պայքարի պատմագրութեան մէջ իւրայատուկ է պատմական Շուշիի ազատագրման հերոսապատումը, որ իրաւամբ անկիւնադարձային ներգործութիւն ունեցաւ Արցախեան հիմնահարցին հետագայ քաղաքական եւ դիւանագիտական զարգացումներուն վրայ։

Հայոց երբեմնի բերդաքաղաքը որպէս հրետանային յենակէտ օգտագործելով, ատրպէյճանական զինեալ ուժերը ծրագրուած ձեւով հրթիռակոծելով Ստեփանակերտը նպատակ կը հետապնդէին ոչնչացնել Արցախի սիրտը հանդիսացող Ստեփանակերտը եւ բարոյահոգեբանական բեկում յառաջացնել հայկական զինեալ ուժերուն մօտ։ Մայիսի սկիզբն արդէն, ատրպէյճանական հրթիռակայաններու ամենօրեայ հրթիռատարափներուն տակ կքած եւ փլատակի վերածուած էր Ստեփանակերտի աւելի քան կէսը։

Վճռական հարուածով Շուշին վերագրաւելն ու ազատագրելը դարձած էր մահու կենաց խնդիր, այլապէս՝ Ստեփանակերտը հողին հաւասարեցնելու Պաքուի ծրագիրը օրըստօրէ իրագործուելու հունի մէջ էր։ Մայիս 8-18 տասնօրեայ զինուորական գործողութիւններու եւ հայկական կողմի արձանագրած յաղթանականերուն շնորհիւ ոչ միայն ազատագրուեցաւ հայոց պատմական բերդաքաղաք Շուշին, այլեւ՝ հայկական ուժերու անկասելի յառաջխաղացքը, հասնելով Մայր Հայաստանի սահմաններուն թշնամի հրոսակներէն, վնասազերծեց Լաչինի միջանցքը։ 1992ի Մայիս 18ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերու հակայարձակման իբրեւ արդիւնք, ազատագրուեցաւ Քաշաթաղի շրջանը և բացուեցաւ Մայր Հայաստանի հետ միացնող բազկերակը ու ի սպառ փշրուեցաւ Արցախի շրջափակման մահացու շղթան: Արցախի «կեանքի ճանապարհ»ի վերահաստատումը իր էութեամբ՝ պատմական ռազմավարական մեծ իրագործում էր։

Շուշիի ազատագրման զուգահեռ սկիզբ առաւ նաւ Արցախի Պաշտպանութեան բանակի կազմաւորումը, բանակ՝ որուն հրամանատարութեան ներքոյ հաւաքուեցան պայքարի բովէն անցած բոլոր ազատամարտիկները։

Շուշիի ազատագրումը, Արցախի պայծառ ապագան կերտելու, խաղաղ ապրելու, ազատօրէն արարելու եւ ապագայ սերունդներու յարատեւութիւնը ապահովելու ձգտող՝ մարտնչող Արցախի ժողովուրդին յաղթական խորհրդանիշն է:

Այսօր, Նկատի ունենալով, որ չկարգաւորուած հակամարտութիւնը ուղղակիօրէն կը սպառնայ Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան եւ ապագայ գոյատեւելիութեան,

Նկատի ունենալով ատրպէյճանական քաղաքական եւ զինուորական վերնախաւի մինչ օրս շարունակուող ռազմատենչ հռետորաբանութիւնը՝ որուն վառ օրինակն էր Ապրիլեան քառօրեայ պատերազմի հրահրումը,

Նկատի ունենալով, Պաքուի ջղաձիգ ճիգերը ռազմական գերակայութեան հասնելու եւ Արցախեան հակամարտութիւնը զինուորական ուժով լուծելու ձգտումներն ու տրամադրութիւնը,

Նկատ ունենալով, Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններու շրջափակելու եւ ռազմագիտականօրէն մեկուսացնելու Պաքուի եւ Անգարայի նպատակաուղղուած քաղաքականութիւնը,

Անյետաձգելի կը դառանայ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կայացումը, ուր յստակօրէն կ՚ամրագրուի Հայաստանի յանձնառութիւնը` երաշխաւորելու Արցախի ժողովուրդի անվտանգութիւնն ու ինքնորոշման իրաւունքի իրագործումը։

Հայաստանը՝ Արցախի անվտանգութեան երաշխաւորն է. հայրենի զոյգ պետութիւններու ազգային անվտանգութեան դաւանաբանական սկզբունքն ու կերտուածքը, պէտք է հիմնաւորուած ըլլայ ռազմաքաղաքական կայուն եւ ամրագրուած դաշինքով եւ հայութեան ազգային շահերու խորքային աշխարհըմբռնման բնութագրիչը հանդիսացող՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան անքակտելի ու վերանորոգ զօրաշարժով։

Հետեւաբար, Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան հայեցակարգի դարբնաքարի հիմնասիւնն ու երաշխիքն է Հայաստան -Արցախ – Սփիւռք միաձոյլ եւ նպատակաուղղուած համագործակցութիւնը։

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company