ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կորոնավիրուսը չի նահանջում, գները շարունակում են աճել, կանխատեսումները ևս լավատեսական չեն

11 Մայիս 2020 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է ապրիլյան գնաճի վերաբերյալ պաշտոնական վճակագրությունը և ներկայացրել առաջիկա սոցիալ-տնտեսական կանխատեսումները:

Կորոնավիրուսը չի նահանջում, գները շարունակում են աճել: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020թ.-ի ապրիլի սպառողական գների վիճակագրության համաձայն` մարտին հայտարարված արտակարգ դրության հետևանքով սկսված գնաճը շարունակվել է նաև ապրիլին: Ապրիլյան գնաճը մարտի համեմատ 0.5-1.5%-ով ավելի է եղել, ընդ որում, գնաճի այդ մակարդակը պայմանավորվել է հիմնականում պարենային ապրանքների առավել բարձր գնաճով:

Վերլուծելով պաշտոնական վճակագրությունը, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ եթե ընդհանուր գնաճն անցած ամիս առավելագույնը 1.5% է կազմել, ապա առաջին անհրաժեշտության ապրանքների ու մասնավորապես սննդամթերքի գներն աճել են առաջանցիկ տեմպերով:

«Եթե 1.5 տոկոս ընդհանուր սպառողական նվազագույն զամբյուղի գնաճ ունենք, ապա առաջին անհրաժեշտության ապրանքների գները 3-4 ավելի բարձր են»,- ասաց նա:

Այս առումով տնտեսագետը կարևորում է պետության միջամտությունը պարենային անվտանգության ապահովման հարցում, հատկապես, որ կորոնավիրուսով պայմանավորված` սպասումներն ու կանխատեսումները դրական միտում չունեն:

Համաշխարհային շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ ոչ միայն առկա է, այլ կանխատեսվում է նաև առնվազն առաջիկա մի քանի ամիսների համար: Թադևոս Ավետիսյանի համոզմամբ` այդ պրոցեսից Հայաստանը ևս զերծ չի մնա, հատկապես, որ առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ մեր երկիրը ներկրում է:

Բացի այդ, աշխարհում կորոնավիրուսի հետևանքով նաև պարենային ապրանքատեսակների ծավալների կրճատում կա՝ պայմանավորված արտաքին առևտրի ծավալների կրճատմամբ ու սանիտարահիգիենիկ նոր պահանջներով: Իսկ պարեն արտահանող շատ երկրներ իրենք են կրճատում արտահանման ծավալները՝ իրենց ներքին պարենային անվտանգությունն ապահովելու նպատակով:

Թադևոս Ավետիսյանն ընդգծեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ Հայաստանում առայժմ չի գրանցվել, բայց այս հարցում ևս պետությունն, ըստ նրա, «ձեռքերը ծալած չպիտի նստի»:

«Այս պահին եթե չունենք շատ բացասական հետևանքներ՝ առաջին ապրանքների թռիչքային գնաճ ու պակասուրդ շուկայում, դա դեռ չի նշանակում, որ առաջիկայում էլ այդպես պիտի լինի, որովհետև, ինչպես արդեն ասացի՝ սրա վրա ազդող մակրոգործոնները ճիշտ հակառակ միտումներն ու մարտահրավերներն են ձևավորում»,- ասաց նա:

Ավետիսյանը նշեց, որ արդեն իսկ բացահայտ հայտարարվում է, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամն առնվազն դեռ մեկ տարի կարող է շարունակվել: Իսկ այդ իրավիճակում պարենային ապրանքների դեֆիցիտն ու գները կարող են ոչ միայն աճել, այլև առկա գործազրկության ֆոնին դրանք կարող են անհասանելի դառնալ սոցիալապես խոցելի ու կարիքավոր ընտանիքների համար:

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապրակած վիճակագրության համաձայն` 2020թ. ապրիլին մարտի համեմատ կարագի գինը հայաստանյան շուկայում աճել է 2.9%-ով, բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4, բրնձինը՝ 4.2, ոլոռինը՝ 6, մակարոնեղենինը՝ 6.1%-ով։ Թանկացել են նաև շաքարավազը` 9%-ով և ձուն՝ 19.8%-ով: Ամենամեծ գնաճը գրանցվել է ձավարեղենի ոլորտում՝ միջինը՝ 13.5%: Ընդ որում` ոսպի գինն աճել է 27.3%-ով, ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3%-ով:

Նշենք նաև, որ ապրիլին մարտի համեմատ աշխարհում ու Հայաստանում նվազել են վառելիքի գները. բենզինի գինը նվազել է 17.1%-ով, դիզելային վառելիքինը` 9.2%:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company