ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը նոր ռիսկեր կառաջացնի ներդրումային միջավայրում

12 Մայիս 2020 Բազմաթիվ հիմնավոր կասկածներ և փաստարկներ կան, որ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի այս մեխանիզմները կարող է ծառայել որպես քաղաքական գործիք, քաղաքական հաշվերհարդարների և օրվա իշխանությունների քաղաքական, ներխմբային նպատակներին ծառայեցնելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը որպես նպատակ, ընդհանուր առմամբ, արդարացված է, որպես պետության կողմից իրականացվող քաղաքականություն պահանջված է և դրական է։ Օրենքը նաև ունի կոռուպցիայի կանխարգելման նշանակություն և հիմքում արդար սկզբունք է դրված, սակայն մեխանիզմների գործադրման իմաստով բազմաթիվ մտահոգություններ կան։

«Որևէ զարգացած երկիր այս կամ այն ձևով այդ լուծումները գտել է և իրենց հասարակություններում իրացրել։ Ինչ վերաբերում է մեխանիզմներին, բազմիցս են արտահայտվել շատ առարկայական մտահոգություններ այս մեխանիզմների գործադրման իմաստով։ Նպատակը շատ գեղեցիկ կարող է լինել, և բազմաթիվ են այդպիսի օրինակներ, բայց դրան հասնելու մեխանիզմները համարժեք չլինեն նպատակին և ունենան այլ նպատակներ, որոնք հետագայում գերակայեն, հետևանքը լինի այն, որ չիրացված արդարացված նպատակի կողքին մենք ունենանք նաև որոշակի այլ ձախողումներ և առաջացած խնդիրներ»,- նշեց նա։

Տնտեսագետը նկատեց, որ նախօրեին ՀՀ նախագահի կողմից օրենքի ստորագրմանը զուգահեռ տարածված հաղորդագրությում նշված էին մտահոգությունները, որոնք վերաբերում են օրենքի կիրարկմանը։

«Մեխանիզմն ինքնին համապարփակ չէ, և լայն հայեցողություններ կան, որոնք կարող են իրականացնողին թույլ տալ օրենքի նպատակից չբխող բոլորովին այլ նպատակներ կյանքի կոչել։ Այս ֆոնին, բնականաբար, հիմնական նպատակը, որը դրված էր՝ արդարության վերականգնում, կոռուպցիայի կանխարգելում և այլն, կարող է ստվերվել և իրապես չիրականացվել։ Սա մեծ, խորը մտահոգություն է, որը կարծում եմ, հասկանալի է ոչ միայն հանրության մասնագիտական շրջանակներին, այլև լայն հանրությանը և բնականաբար նաև տնտեսական որոշումներ կայացնողներին, այսինքն՝ ներդրողներին»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Ըստ նրա՝ ռիսկերը և եղած տնտեսական գործունեությունն ընդլայնելու, լրացուցիչ ներդրումների, և նոր ներդրումների մասով են․ «Այդպիսի գործիքների առկայությամբ ցանկացած պահի, ցանկացած ներդրողի ֆինանսական ռեսուրսները, գույքային ռեսուրսները կարող են դրվել կասկածի տակ և կարող են առաջացնել ամենատարբեր ռիսկեր։ Վերջում թեկուզ պարզվի, որ ամեն ինչ օրինական էր, բայց այդ ամբողջ ընթացքում ամենատարբեր ռիսկեր կան և դրանք փաստացի արտադատական գործիքակազմով կարող են առաջանալ և վերանալ։ Սրանք ներդրողների համար լուրջ մտահոգություն են»,- ասաց նա։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ներդրումների առումով ՀՀ-ում արդեն իսկ կան բազմաթիվ ռիսկեր՝ աշխարհաքաղաքական վիճակը, փակ սահմանները, արտահանման բարդությունները, փոքր տնտեսություն լինելը և այս ամենին ավելանում է լրացուցիչ տեսանելի և առարկայական ներդրումային ռիսկ՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը։

«Տնտեսվարողները ձեռք են բերում ներդրումների համար տարբեր անշարժ գույք, հող, տարբեր միջոցներ և փորձում են ներդրում իրականացնել կամ ամբողջությամբ ձեռնարկություններ են ձեռք բերում, արտադրական նշանակության օբյեկտներ, վրան ավելացնում ներդրումներ, որպեսզի տնտեսվարեն և հետո պարզվում է, որ իրենց ձեռք բերածի մի մասը խնդրահարույց է և մի գործընթացի մեջ են մտնելու, որը տնտեսական իմաստով ծախսատար, եկամուտ չստեղծող է։ Կարևոր է սա, ծախս առաջացնող, եկամուտ չստեղծող, կորցնելու ռիսկը բարձրացնող հանգամանք, առանց այն էլ մեր այսօրվա իրավիճակում»,- ասաց տնտեսագետը։

Նա նշեց, որ պարզ տնտեսագիտական կանոն կա, եթե այլ հավասար պայմաններում ներդրումային ռիսկն ավելանում է, ապա դա ներդրումները քանակական իմաստով կրճատող ազդակ է։

«Ինչ չափով սա հետևանքներ կառաջացնի ներդրումները կրճատելու, ներդրումային որոշումները չեղարկելու իմաստով, կյանքը ցույց կտա։ Մի բան ակնհայտ է՝ մենք այս պահից սկսած այս նոր ռիսկն ունենք և վաղվա ներդրումային որոշում կայացնողները միանշանակ իրենց հաշվարկների և որոշման բանաձևում մտցնելու են նաև այս ռիսկը, և բնականաբար, դրական որոշման հավանականությունն այդ չափով նվազելու է։ Լայն հայեցողությունը, արտադատական լուծումները և ոչ ամբողջական կարգավորումները, որոնք հետագայում կզուգորդվեն պատկան մարմինների կամ պաշտոնյաների որոշումներով, այս իրավիճակն ակնհայտորեն ներդրումային միջավայրում բոլորովին նոր ռիսկեր առաջացնող գործոն է»,- ասաց Թադևոս Ավետսիյանը։

Տնտեսագետը նաև նշեց, որ այս օրենքը խնդիրներ կառաջացնի նաև բանկային համակարգի համար՝ գրավադրված գույքերի մասով․ «Բանկերում գրավադրված են բազմաթիվ գույքեր, այդ թվում արտադրական նշանակության, բնակարաններ, տներ, որոնք հանդիսանում են երաշխիք և այդ վարկային պայմանները, որը բանկն առաջարկել է, նաև հաշվի է առնված եղել, որ այդ երաշխիքը կա։ Հիմա երբ երաշխիքն առանձին, ինչ-որ մի պահի դուրս ես բերում այդ պայմաններից, ամբողջությամբ կարող է քանդվել այդ վարկային պայմանագիրը և ռիսկը էապես մեծանա»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company