ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հերթական կայացած ինստիտուտն են փորձում արժեզրկել

12 Մայիս 2020 ԱԺ-ում ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցի քննարկման ընթացքում մի շարք պատգամավորների ցուցաբերած վարքագծի մասին Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հետ: Նա կարծում է, որ այսօր Արման Թաթոյանի նկատմամբ թիրախավորումն ու ամբարտավան տոնայնությունն անթաքույց էր: Չեն հասկանում, գուցե չգիտեն, գուցե պատվեր են կատարում՝ թիրախավորել, արժեզրկել և քայքայել հերթական կայացած ինստիտուտը: Սա արդեն հստակ վարքագիծ է և անհերքելի ձեռագիր:

- Տիկին Գալստյան, իշխանության ներկայացուցիչները ՄԻՊ Արման Թաթոյանին մեղադրում են երկակի ստանդարտների մեջ, համաձա՞յն եք այս գնահատականի հետ:

– Իհարկե համաձայն չեմ այս գնահատականի հետ: Արման Թաթոյանին անձնապես ծանոթ չեմ, և դա բոլորովին պարտադիր պայման չէ նրա և նրա ղեկավարած գրասենյակի գործունեությունը գնահատելու համար: ՄԻՊ-ի հրապարակային, թափանցիկ գործունեությունը, հավասարակշիռ և անկողմնակալ դրսևորումները, այս կամ այն դեպքերի առնչությամբ արագ անդրադարձը կամ հայտարարությունները խոսում են նրա պրոֆեսիոնալիզմի, նաև մարդկային և մասնագիտական բարձր որակների մասին: Ի դեպ, պարոն Թաթոյանը նաև կրթությամբ և փորձառությամբ միջազգային ստանդարտներ ապահովող պաշտոնյա է:

– Եթե ՄԻՊ-ը խոսում է ընդդիմությանը պաշտպանելու մասին, կամ կնոջ սեռով պայմանավորված վիրավորանքի մասին ու իշխանության հասցեին է քննադատությունը, իշխող ուժի պատգամավորները դա, այսպես ասած, ծանր են տանում, մինչդեռ Թաթոյանը պարզաբանում է, որ ԱԺ միջադեպն իր համար տհաճ էր, բայց ինքը քաղաքական նշանակության միջադեպի, կոնկրետ մարդկանց վերաբերյալ գնահատական տալ չի կարող: Ի՞նչ գնահատական կտաք ՄԻՊ-ի զեկույցին և ՄԻՊ-ի հասցեին հնչած մեղադրանքներին:

– Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների, մեղմ ասած, հոխորտանքն ու սպառնալի տոնայնությունը բացարձակապես անընդունելի է: Սա արդեն նրանց համար սովորական դարձած ամբարտավանության, անսխալականության, կյանքն ու իրականությունն իրենցով պայմանավորելու, իրենց էլ Հայաստանի հեղափոխական փրկիչներ համարելու բարդույթով է պայմանավորված: Այդ բարդույթն ու անհանդուրժողականությունն ուղղակի չարիքի են վերածվել: Երանի նրանց ինքնավստահությունն ու մեծամտությունը մի փոքր գիտելիքի և փորձառության վրա հենվեր: Եթե ծանոթ լինեին ՄԻՊ-ի մասին ՀՀ օրենքին և այս օրենքից և միջազգային կոնվենցիաներից բխող պարտավորություններին, գուցե իմանային, որ պետական կառավարման մարմինները ՄԻՊ-ի կարգավորման սուբյեկտ չեն: ՄԻՊ-ին դիմելու օրենսդրական արգելք կա:

Մի՞թե կարիք կա այդ ընկերներին հիշեցնելու, որ պատգամավորը ժողովրդի առաջնային մանդատով և անձեռնմխելիությամբ օժտված բարձրագույն կարգավիճակ ունեցող ընտրյալն է: Մի՞թե կարիք կա հիշեցնելու, որ ժողովրդի ընտրյալի վարքը, պատասխանատվությունը, բարոյականությունն ու ինտելեկտը բարձր չափանիշներ են նախատեսում:

Զավեշտական և միաժամանակ ողբերգական էր օրեր առաջ տեսնել, թե ինչպես է ՀՀ վարչապետի ներկայությամբ պատգամավորների «մոռդաբոյի» վկա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անզոր գոչում՝ ու՞ր են անվտանգության աշխատակիցները… Շատ-շատ տխուր է: Այս տրամաբանությամբ էլ ուզում են, որ ՄԻՊ-ը իրենց գործունեությանը միջամտի: Ավելի քան տխուր է՝ սա ԱԺ ինստիտուտի ուղիղ արժեզրկումն է, մանդատի արժեքը չեն հասկանում։

– Արդյոք չի՞ ստացվում, որ այլակարծությունը, իրենց արածների մասին ռեալ գնահատականները, իրենց հասցեին անգամ ադեկվատ դիտարկումները իշխանությունն ընդունում է սվիններով:

– Այն, որ քաղաքական մեծամասնությունն առհասարակ այլակարծություն չի ընդունում և պատրաստ չէ երկխոսության, վաղուց է պարզ: Բոլոր ինստիտուտները հնազանդեցնելու, կառավարելի դարձնելու ագրեսիվ բոլշևիկյան մոլուցքի մեջ են: Իրենց թիմից դուրս բոլորին պիտակավորելու և հրեշային ներկայացնելու հիվանդագին ընթացք է:

– Իշխող ուժի կողմից ՄԻՊ-ի հանդեպ արշավ տեսնո՞ւմ եք:

– Այսօրվա խորհրդարանական պատկերը, որոշ պատգամավորների ինքնատիրապետումի դեֆիցիտն ու այդ պաթոսահոխոռտալի, մանիպուլյատիվ ելույթներն այդ մասին են խոսում: Իհարկե, կարելի է և քննադատել, թերություններ գտնել, սակայն հիմնավորված ու բարեկրթության սահմաններում:

Բայց այսօր Արման Թաթոյանի նկատմամբ թիրախավորումն ու ամբարտավան տոնայնությունը անթաքույց էր: Չեն հասկանում, գուցե չգիտեն, գուցե պատվեր են կատարում՝ թիրախավորել, արժեզրկել և քայքայել հերթական կայացած ինստիտուտը: Սա արդեն հստակ վարքագիծ է և անհերքելի ձեռագիր: Ես պարոն Թաթոյանին հարգելու ևս մեկ առիթ էլ ունացա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company