ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կո­րո­նա­վի­րու­սից հե­տո բան­կե­րը բռ­նա­գան­ձում կսկ­սեն, բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ կկորց­նեն բնա­կա­րան­նե­րը

15 Մայիս 2020 2020 թվա­կա­նի հուն­վար-մարտ ա­միս­նե­րի պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյու­նը, կապ­ված տն­տե­սու­թյան հետ, վս­տա­հու­թյուն չի ներ­շն­չում: Այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյու­նը կազ­մել է 4,5 տո­կոս, մարտ ամ­սին ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման ո­լոր­տում 5,8 տո­կոս ան­կում է նկատ­վել, ար­դյու­նա­բե­րու­թյու­նը տն­տե­սու­թյան ըն­դա­մե­նը 2, իսկ գյու­ղատն­տե­սու­թյու­նը` 4,5 տո­կոսն է կազ­մել: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման վի­ճա­կագ­րու­թյուն ներ­կա­յաց­րեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, հա­վե­լե­լով, որ կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված, ամ­բողջ աշ­խար­հում գոր­ծազր­կու­թյան աճ և աշ­խա­տա­վար­ձե­րի նվա­զում է նկատ­վում, քա­նի որ տն­տե­սու­թյան մի շարք ճյու­ղեր՝ տու­րիզմ, ա­վիա­փո­խադ­րում­ներ, ժա­մանց և այլն, ուղ­ղա­կի չեն գոր­ծում, հետևա­բար կր­ճատ­վում են ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րը։

-Հա­յաս­տա­նի սո­ցիալ-տն­տե­սա­կան պաշ­տո­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րը և, առ­հա­սա­րակ, ցան­կա­ցած այլ ցու­ցա­նիշ դուրս են տն­տե­սա­գի­տա­կան տրա­մա­բա­նու­թյու­նից,- ա­սում է Սուրեն Պարսյանը։- Օ­րի­նակ՝ ՀՀ վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեն հայ­տա­րա­րել է` 2020-ի մարտ ամ­սին փետր­վա­րի նկատ­մամբ ամ­սա­կան մի­ջին ան­վա­նա­կան աշ­խա­տա­վարձն ա­ճել է 2,9, իսկ նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի նկատ­մամբ՝ 8,6 տո­կո­սով, բայց դրան զու­գա­հեռ վար­չա­պե­տը հայ­տա­րա­րում է, որ մարտ-ապ­րիլ ա­միս­նե­րին աշ­խա­տա­տե­ղերն ա­վե­լա­ցել են 2000-ով: Այ­սինքն ըստ ներ­կա­յաց­վող տվյալ­նե­րի, ստաց­վում է, որ մարտ-ապ­րիլ ա­միս­նե­րին, ֆի­նան­սատն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում, Հա­յաս­տա­նում աշ­խա­տող­նե­րը սկ­սել են ա­վե­լի լավ ապ­րել: Այս դեպ­քում, տրա­մա­բա­նա­կան հարց է ա­ռա­ջա­նում, ե­թե ա­մեն ինչ այդ­քան լավ է, ա­պա էլ ու՞մ հա­մար է կա­ռա­վա­րու­թյունն ա­ջակ­ցու­թյան ծրագ­րեր մշա­կում։ Մենք և ամ­բողջ աշ­խար­հը գտն­վում ենք ֆի­նան­սատն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի մեջ, ին­չի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը նվա­զա­գույ­նը մեկ տա­րի հե­տո կրե­լու ենք։ Այս ի­րա­վի­ճա­կում ա­ռաջ­նա­հերթ է պետք է լի­նի բիզ­նե­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին և հան­րու­թյա­նը ճշգ­րիտ տե­ղե­կատ­վու­թյան փո­խան­ցու­մը, ին­չը, ցա­վոք, գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը չի ա­նում։

-Իսկ ին­չի՞ պետք է պատ­րաստ լի­նի տն­տե­սու­թյու­նը կո­րո­նա­վի­րու­սից հե­տո:

-Իշ­խա­նու­թյուն­նե­րի սկզբ­նա­կան գնա­հա­տա­կան­նե­րը կո­րո­նա­վի­րու­սի տն­տե­սա­կան ազ­դե­ցու­թյան մա­սով հի­շեց­րին 2008-2009 թթ. Տիգ­րան Սարգ­սյա­նի հա­վաս­տիա­ցու­մը, թե ֆի­նան­սատն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը կգա և կանց­նի մեր երկ­րի վրա­յով: Նա նույն­պես ա­սում էր, որ այս ի­րա­վի­ճա­կը մեզ հա­մար նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ է ստեղ­ծե­լու և այլն։ Նույն սխալ գնա­հա­տա­կան­նե­րը և կան­խա­տե­սում­ներն ա­րե­ցին ներ­կա իշ­խա­նա­վոր­նե­րը։ Մեր տն­տե­սու­թյու­նը չու­նի նման ո­րակ և հնա­րա­վո­րու­թյուն­ներ, ին­չը թույլ կտա օգտ­վել ֆի­նան­սատն­տե­սա­կան ներ­կա ճգ­նա­ժա­մից։ Տն­տե­սա­կան աճն ինչ­պես ներ­կա­յում, այն­պես էլ նախ­կի­նում ո­րա­կյալ ու նե­րա­ռա­կան չէ։ Դրա­նից հիմ­նա­կա­նում օգտ­վել են օ­լի­գարխ­նե­րը, հան­քար­դյու­նա­բե­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը և բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը։ Գոր­ծող իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռայ­սօր չեն պատ­կե­րաց­նում ներ­կա տն­տե­սա­կան վի­ճա­կը և հե­ռան­կա­րը, այդ իսկ պատ­ճա­ռով նրանց ո­րո­շում­նե­րը, գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մա­կարգ­ված ու ար­դյու­նա­վետ չեն։ Ապ­րի­լին ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րը հայ­տա­րա­րեց, որ կան­խա­տես­վում է 2 տո­կոս ան­կում, բայց այդ կան­խա­տես­մա­նը հետևեց լրա­ցու­ցիչ 150 մլրդ դրա­մի պարտ­քի բե­ռի ա­վե­լա­ցում: Որևէ քայլ չար­վեց վե­րա­նա­յե­լու պե­տա­կան բյու­ջեի ծախ­սա­յին մա­սը, մաս­նա­վո­րա­պես՝ կր­ճա­տե­լու պարգևավ­ճար­նե­րի ու հա­վե­լավ­ճար­նե­րի ֆոն­դե­րը, դա­դա­րեց­նե­լու պար­տա­դիր կու­տա­կա­յին կեն­սա­թո­շա­կա­յին հա­մա­կար­գի մաս­հա­նում­նե­րը՝ շուրջ 70 մլրդ դրամ, վե­րա­նա­յե­լու գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տի կա­ռա­վա­րու­մը և այլն։ Ակն­հայտ է, որ կո­րո­նա­վի­րու­սը մեծ վնաս կհասց­նի ծա­ռա­յու­թյան և շի­նա­րա­րու­թյան ո­լորտ­նե­րին: Միայն ճա­նա­պարհ­ներ կա­ռու­ցե­լով հնա­րա­վոր չէ աշ­խու­ժաց­նել տն­տե­սու­թյու­նը. ի դեպ, ճա­նա­պարհ կա­ռու­ցե­լու հա­մար մեծ խելք կամ ջանք հար­կա­վոր չէ, և դրա ազ­դե­ցու­թյու­նը փոքր տա­րածք ու­նե­ցող եր­կր­նե­րի դեպ­քում այդ­քան էլ մեծ չէ։ Նոր տա­րածք­ներ ընդ­գր­կող ճա­նա­պարհ­նե­րի կա­ռու­ցումն է, որ կա­րող է էա­կան ազ­դե­ցու­թյուն թող­նել տն­տե­սու­թյան վրա:

-Կա­ռա­վա­րու­թյան ձեռ­նար­կած մի­ջո­ցա­ռում­ներն ու սահ­մա­նա­փա­կում­նե­րը տե­ղի՞ն էին:

-Կա­րան­տի­նի պայ­ման­նե­րում կա­ռա­վա­րու­թյան տն­տե­սա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րի մի մասն ուղ­ղա­կի անտ­րա­մա­բա­նա­կան էր։ Մարդ­կանց տա­նը նս­տեց­նե­լով՝ հնա­րա­վոր չէ տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյուն խթա­նել։ Կա­րան­տին հայ­տա­րա­րե­լու նպա­տակն էր վե­րաց­նել կամ նվա­զեց­նել կո­րո­նա­վի­րու­սի վա­րակ­ման դեպ­քե­րը, բայց վա­րա­կա­կիր­նե­րի թվի աճ և տն­տե­սու­թյան կտ­րուկ ան­կում ու­նե­ցանք: Այ­սինքն՝ այն զո­հա­բե­րու­թյու­նը, որ մեր հա­սա­րա­կու­թյունն ա­րեց հա­նուն վա­րա­կի դեմ պայ­քա­րի, ցա­վոք, նպա­տա­կին չծա­ռա­յեց։ Կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րան­տի­նի պայ­ման­նե­րում իր ռե­սուրս­նե­րը պետք է ծախ­սեր ե­րեք ուղ­ղու­թյուն­նե­րով՝ մե­կու­սա­ցում, բու­ժում և պա­րե­նի ա­պա­հո­վում։ Սո­ված մար­դը տա­նը չի նս­տի։ Ար­դեն ակն­հայտ է, որ այս կա­ռա­վա­րու­թյու­նը ի վի­ճա­կի չե­ղավ լու­ծե­լու մե­կու­սաց­ման և պա­րե­նի ա­պա­հով­ման խն­դի­րը:

-Պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյան հարց ու­նե՞նք այժմ:

-Պա­րե­նի ինք­նա­բա­վու­թյան հարցն օ­րա­կար­գա­յին է և՛ ճգ­նա­ժա­մից ա­ռաջ, և՛ ճգ­նա­ժա­մից հե­տո։ Տա­րի­ներ շա­րու­նակ պատ­շաճ ու­շադ­րու­թյուն չի դարձ­վել Հա­յաս­տա­նի պա­րե­նա­յին ինք­նա­բա­վու­թյան խնդ­րին։ Մինչև այժմ էլ 90-ա­կան­նե­րից ե­կող այն լի­բե­րալ փի­լի­սո­փա­յու­թյունն է գոր­ծում, թե ին­չու՞ տե­ղում ար­տադ­րել, երբ ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րը հնա­րա­վոր է ներկ­րել։ Սրա հետևան­քով տա­րի­ներ շա­րու­նակ նվա­զել է ինք­նա­բա­վու­թյան մա­կար­դա­կը, հատ­կա­պես՝ ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի՝ հա­վի ու խո­զի մսի, ցո­րե­նի, ո­լո­ռի, ոս­պի և այլ­նի մա­սով։ Բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ կան, երբ հան­րու­թյա­նը հայտ­նի օ­լի­գարխ­նե­րը մեծ վնաս են հասց­րել գյու­ղատն­տե­սու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես՝ մի քա­նի տա­րի ա­ռաջ հնդ­կա­ձա­վա­րի գնե­րի ա­ճը նպաս­տեց, որ մեր գյու­ղա­ցիա­կան տն­տե­սու­թյուն­նե­րը Շի­րա­կի և Գե­ղար­քու­նի­քի մար­զե­րում ցան­քա­տա­րա­ծու­թյուն­ներն ընդ­լայ­նեն, բայց պե­տու­թյան ան­գոր­ծու­թյան պայ­ման­նե­րում ա­ռի­թից օգտ­վե­ցին օ­լի­գարխ­նե­րը, մեծ քա­նա­կու­թյամբ ա­վե­լի է­ժան գնով հնդ­կա­ձա­վար ներկ­րե­ցին և շու­կա­յից դուրս թո­ղե­ցին տե­ղա­կան ար­տադ­րող­նե­րին։ Ար­դյուն­քում՝ տե­ղա­կան ար­տադ­րող­ներն ի­րենց ա­ճեց­րած հնդ­կա­ձա­վարն ա­նա­սու­նի կեր դարձ­րին և լրա­ցու­ցիչ վար­կե­րի տակ ըն­կան։ Բնա­կան է, որ նման փոր­ձից հե­տո մեր գյու­ղա­ցի­նե­րը երկ­րորդ ան­գամ հնդ­կա­ձա­վար չեն ցա­նի։ Նմա­նա­տիպ ի­րա­վի­ճակ է նաև ցո­րե­նի դեպ­քում։ Գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­ճա­խա­կի նվի­րատ­վու­թյուն­ներ ա­նող օ­լի­գար­խը սնան­կաց­րեց գյու­ղա­ցիա­կան բազ­մա­թիվ տն­տե­սու­թյուն­ներ։ Ներ­կա­յումս, երբ իշ­խա­նու­թյուն­նե­րը գյու­ղա­ցի­նե­րին կոչ են ա­նում ընդ­լայ­նել ցանք­սի տա­րածք­նե­րը, դրան զու­գա­հեռ պետք է ե­րաշ­խիք տրա­մադ­րեն, որ օ­լի­գարխ­ներն է­ժան գնե­րով նույն ապ­րան­քը չեն ներկ­րի, կամ կա­ռա­վա­րու­թյու­նը գյու­ղա­ցուն այն­քան գու­մար կտ­րա­մադ­րի, որ նրա ստա­ցած բեր­­քը ներ­կր­վող ապ­րան­քի հետ մր­ցու­նակ կլի­նի։

-Պե­տու­թյու­նը սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան տար­բեր ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նում, ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեք դրանք: Օ­րի­նակ, մի շարք ո­լորտ­նե­րի աշ­խա­տա­կից­ներ, որ կա­րան­տի­նի օ­րե­րին չեն աշ­խա­տել, այժմ դժ­գո­հում են, թե որևէ ծրագ­րում նե­րառ­ված չեն:

-Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րի հաս­ցեա­կա­նու­թյունն ի­րոք խնդ­րա­հա­րույց է, ակն­հայտ է, որ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­վե­լի շատ հե­տաք­րք­րում է ի­րենց վար­կա­նի­շի ան­կու­մը, քան մարդ­կանց սո­ցիա­լա­կան վի­ճա­կը։ Դրա վառ օ­րի­նա­կը կո­մու­նալ ծախ­սե­րի ֆի­նան­սա­վոր­ման 3-րդ փա­թեթն էր։ Գործ ու­նենք թվե­րի չա­փա­զանց­ման երևույ­թի հետ։ Ան­հաս­կա­նա­լի է, որ ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րից դուրս են մնա­ցել ծա­ռա­յու­թյան ո­լոր­տի աշ­խա­տող­նե­րը, օ­րի­նակ, զար­դեր վե­րա­նո­րո­գող­նե­րը և այլն։ Իշ­խա­նու­թյուն­նե­րը նոր մե­խա­նիզմ­ներ, մո­տե­ցում­ներ պետք է մշա­կեն, ո­րոնք թույլ կտան բա­ցա­հայ­տել ի­րա­պես կա­րի­քա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րին։ Այս կա­ռա­վա­րու­թյու­նը դեռևս չի լու­ծել հա­րյուր հա­զա­րա­վոր մեր քա­ղա­քա­ցի­նե­րի վար­կե­րի վճար­ման հար­ցը, հի­շեց­նեմ, որ բան­կե­րը հիմ­նա­կա­նում հե­տաձ­գել էին վար­կե­րի վճա­րու­մը մինչև մա­յի­սի 31-ը: Ժամ­կե­տի ա­վար­տից հե­տո մար­դիկ պար­տադր­ված են լի­նե­լու միան­գա­մից վճա­րել մի քա­նի ամս­վա հա­մար։ Ան­շուշտ, սո­ցիալ-տն­տե­սա­կան այս ծանր ի­րա­վի­ճա­կում դա ուղ­ղա­կի անհ­նար է, կա­ռա­վա­րու­թյան և կենտ­րո­նա­կան բան­կի ան­գոր­ծու­թյան պայ­ման­նե­րում բան­կե­րը և վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը դա­տա­կան կար­գով բռ­նա­գան­ձում կսկ­սեն, ին­չի հետևան­քով մեր բազ­մա­թիվ հայ­րե­նա­կից­ներ կկորց­նեն ի­րենց բնա­կա­րան­նե­րը, իսկ բիզ­նես­մեն­ներն ուղ­ղա­կի կս­նան­կա­նան։ Ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը անհ­րա­ժեշտ և ա­րագ քայ­լեր չի­րա­կա­նաց­նի այս ուղ­ղու­թյամբ, սո­ցիա­լա­կան բուն­տերն ան­խու­սա­փե­լի կլի­նեն:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company