ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Իր նպատակին հասնելու համար իշխանությունը պատրաստ է դիմել նոր ապօրինությունների

17 Մայիս 2020 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ հարցը խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու համար Վենետիկի հանձնաժողով դիմելու հայտարարության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

- Պարո՛ն Սաղաթելյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսին հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողով են դիմել, և քննարկվում է ՍԴ հարցը որևէ բանաձևով՝ մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը: Ի՞նչ է իրենից ենթադրում մասնակի կամ ամբողջական լուծել ՍԴ հարցը խորհրդարանում:

– Սա ենթադրում է, որ իշխանությունը չի հրաժարվել Սահմանադրական դատարանը նվաճելու իր մտադրությունից և փնտրում է ելքեր՝ իր նպատակին հասնելու համար: Ինչպես բազմիցս ենք համոզվել, այդ նպատակին հասնելու համար իշխանությունը պատրաստ է դիմել նոր ապօրինությունների:

– Կարծիք կա՝ վարչապետը հանրաքվե չի ցանկանում անցկացնել, քանի որ չի կարող անհրաժեշտ թվով կողմ ձայն հավաքել հանրաքվեին և այդ պատճառով է գնացել արտակարգ դրության երկրացմանը: Հավանական համարո՞ւմ եք այս տարբերակը:

– Ակնհայտ էր, որ մինչև համավարակն էլ հանրաքվեի՝ իրենց համար դրական արդյուքն ապահովելը արդեն իսկ խնդիր էր: Իսկ հիմա, երբ ևս մեկ անգամ փաստվեց, որ իշխանությունները հատկապես հակաճգնաժամային իրավիճակում կառավարման ընդունակ չեն, և գնալով հասունանում են հասարակական դժգոհությունները, այս իրավիճակում իշխանությունը, բնականաբար, խուսափելու է հանրաքվեից և փորձելու է գտնել այլ միջոցներ: Իշխանության հիմնական նպատակն է ունենալ սեփական խամաճիկ Սահմանադրական դատարան, և ամեն ինչ անում են՝ այդ նպատակին հասնելու համար:

– Իշխող ուժը հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշումը չէր ուղարկել Վենտիկի հանձնաժողով, հիմա ինչը փոխվե՞ց ըստ Ձեզ, արդյո՞ք այն, որ պատասխանատվությունը հանրաքվեով ընկնում էր ժողովրդի վրա, իսկ հիմա մեկ այլ մարմին է պետք՝ իրենց ապահովագրելու համար:

Քանի որ իշխանությունների գործողությունների մեջ տրամաբանություն գտնելը շատ դժվար է, ես հիմա չեմ փորձում այդ տրամաբանությունը գտնել: Այո, սկզբում խորհրդարանի միջոցով էին ցանկանում հարցը լուծել, հետո որոշեցին հանրաքվե անել, հետո ասում էին՝ սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենալու 3-4 տարի հետո, հիմա ասում են՝ մյուս տարի տեղի կունենան: Այսինքն՝ ակնհայտ է, որ հերթական անգամ չեն կողմնորոշվում, որովհետև իրական դատական համակարգի և սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու խնդիր իրենց առջև դրված չէ. իրենք ունեն մեկ հիմնական նպատակ՝ ուժեղացնել իրենց իշխանությունը, և բոլոր գործողությունները տեղավորվում են այս հիմնական նպատակից ելնելով: Հետևաբար, անընդհատ ու նաև հաշվի առնելով իրենց մտավոր, մանսագիտական և այլ կարողությունները, նաև իրավիճակից հախուռն բխող գործողությունները, հաճախ չեն կողմնորոշվում իրենց գործողությունների մեջ, դրա համար շատ դժվար է տրամաբանություն գտնել և մեկնաբանել իրենց քայլերի հերթականությունը:
Բացի այդ, ես չեմ կարծում որ Վենետիկի հանձնաժողովը կմիանա իշխանությունների ապօրինությունների պատասխանատվությանը, և ես չեմ կարծում, որ իրենք կարող են այս ապօրինությունը, որ ցանկանում են թույլ տալ, ինչ-որ մեկի վրա գցել, որովհետև այս բոլոր գործողությունների պատասխանատուն իրենք են:

– Վարչապետը հայտարարել է, որ քննարկվում է նաև Սահմանադրական դատարանի ինստիտուտը վերացնելու և Գերագույն դատարան ունենալու հարցը: Դրա համար, սակայն, անհրաժեշտ են են մի շարք գործողություններ՝ սկսած նախաքննական, հետաքննական մարմիններից մինչև դատական բոլոր տեղերում պետք է փոփոխություն արվի, սակայն այս ամենը չկա և միանգամից խոսվում է Գերագույն դատարան ստեղծելու հարցը, սա ի՞նչ վտանգներ կարող է ունենալ:

– Ես հենց սա էի ասում՝ տեսնելով իշխանության վերջին երկու տարվա գործողությունները, կարող ենք փաստել, որ իրենք համակարգային, արմատական և որևէ լուրջ բարեփոխում իրականացնելու պատրաստ չեն, տարրական հարցեր չկարողնաալով լուծել՝ գնալ նման գլոբալ փոփոխության, դրան ես չեմ հավատում և չհավատալու ամբողջ հիմքերն ունեմ: Իրենք պետք է այստեղ անկեղծ լինեն և ասեն, որ իրենց պետք է ընդամենը մեկ բան՝ սեփական խամաճիկ, իրենց որոշումներն անվերապահորեն կատարող ՍԴ, և դրան հասնելու համար ինչ անուն ասես՝ կհորինեն, ինչ նպատակ ասես՝ կդնեն դրա տակ, իրենց ուզածին հասնելու համար: Իրենց խորքային նպատակը իսկական իրավական արդյունավետ դատական համակարգ ունենալը չէ, իրական նպատակը սեփական դատական համակարգ ունենալն է, և դրա անունը կդնեն Գերագույն դատարան կամ մեկ այլ բան, սա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ մենք չպետք է թույլ տանք, որ իշխանությունը ապօրինի, հակասահմանադրական քայլերի միջոցով ամբողջ դատական, իրավական համակարգը ձևախեղի, աղավաղի՝ հանուն իր իշխանության ամրապնդման: Իսկ թե ինչպես պետք է թույլ չտալ, դրա համար կան գործիքակազմեր, կան ընդդիմադիր քաղաքական ուժեր, անհատներ, գործիչներ և վերջապես ամենակարևորը՝ ժողովուրդ, որն արդեն շատ պարզ գնահատում է իրավիճակը և հասկանում է իշխանության գործողությունների իրական նպատակը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company