ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Այս պահի դրությամբ ունենք արտաքին պարտքի ոչ ցանկալի ցուցանիշներ

21 Մայիս 2020 Գումարը բավականին մեծ է, դրանով մեր արտաքին պարտքն է ավելանում, նաև պետք է փաստենք, որ այս պահի դրությամբ մենք ունենք արտաքին պարտքի ոչ ցանկալի ցուցանիշներ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհրդի որոշմանը, որով նախատեսվում է COVID-19-ի դեմ պայքարի նպատակով Հայաստանին անհապաղ 280 մլն ԱՄՆ դոլար հատկացնել:

«ԱՄՀ-ն, իր կանոնադրական նպատակներից ելնելով, առաջնահերթ հակաճգնաժամային կարճաժամկետ վարկեր է տրամադրում երկներին: Փաստ է, որ մենք այնպիսի վիճակում ենք հիմա, որ այդպիսի վարկային ռեսուրսներն առավել հարմար են, քան միջազգային վարկային շուկայում հնարավոր մյուս ռեսուսրները: Նման վարկերը տրամադրվում են օպերատիվ, ինչպես այս դեպքում է: Գումարը բավականին մեծ է և ավելանում է մեր արտաքին պարտքի վրա, նաև պետք է փաստենք, որ այս պահի դրությամբ մենք ունենք արտաքին պարտքի ոչ ցանկալի ցուցանիշներ, որովհետև արտաքին պարտքի հիմնական ցուցանիշներն արդեն մոտեցել են սահմանագծերին, որոնք ոչ թե մենք ենք նախատեսում, այլ հենց այդ նույն միջազգային կազմակերպություններն են սահմանում»,- ասաց նա:

Նա պարզաբանեց, որ Հայաստանն արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության 60 տոկոսի շեմն արդեն հատել է, նաև հատել է պետական բյուջեի եկամուտնեորի այդ ցուցանիշը: «Մյուս կողմից շատ կարևոր է, որ լրացուցիչ ցանկացած մեկ դոլար արտաքին պարտք ներգրավելով՝ պետք է հստակ գնահատենք, որ դա լրացուցիչ բեռ է մեր կայուն զարգացման, ապագա տնտեսական գործունեության իմաստով, որովհետև այդ պարտքն ի վերջո պետք է սպասարկվի և մարվի: Իսկ այսօրվա դրությամբ այդ նույն միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, ցավոք սրտի, ունենք գնահատված տնտեսական անկման կանխատեսում, բացի այդ կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը դեռ հանգուցալուցված չէ, մարտահրավերները կան և որոշ դեպքերում նաև խորանում են դրանք»,- նշեց Ավետիսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ երևույթներն ու մարտահրավերները խիստ անորոշ են և հնարավոր չէ շատ հստակ կանխատեսել, երբ ենք ավարտին մոտենալու, երբ ենք անցնելու կայուն զարգացման և առանց սահամանափակումների տնտեսվարման փուլին: Նա հավելեց, որ այս իրավիճակում էապես ակնհայտ ու առարկայական է դառնում ցանկացած մեկ դոլար արտաքին պարտքի օգտագործման արդյունավետությունն ու նպատակայնությունը, իսկ դրա գանահատականը կարելի է տալ՝ հիմք վերցնելով, թե ինչ իրավիճակ ունենք:

«Այո, մենք ունենք պետական բյուջեից ֆինանսավորվող սոցիալական և տնտեսական աջակցության ծրագրեր, դրանց թիվն ամեն օր ավելանում է ամենատարբեր նպատակներով: Բայց ես այստեղ կվկայակոչեմ Դաշնակցության Գերագույն մարմնի այդ ծրագրերի վերջին գնահատումը: Ցավոք, մենք արձանագրում ենք, որ լուրջ խնդիրներ կան ծրագրերի ընդհանուր նպատակայնության և գործադրման սկզբունքի և նաև դրանց տված արդյունքների մեջ: Պետք է արձանագրենք, որ այդ ծրագրերն արդյունքի տեսանկյունից ուշացած են, ազդեցության տեսնակյունից էլ դրանք իրականում շատ չափելի և համակարգված չեն: Իրականում որքան էլ լսում ենք շահառուների թիվը միլիոնից ավելի է, միլիարդավոր դրամներ և այլն, այդ թվերն ինքնին ոչինչ չեն ասում, եթե մենք կոնկրետ չենք անդրադառնում դրանց արդյունավետությանը»,- ասաց նա:

Տնտեսագետն ընդգծեց, որ այդ ծրագրերն ավելի շատ ոչ թե կանխարգելման բնույթ են կրել, այլ հետևանքների վերացման: «Դա գալիս է ընդհանուր իրավիճակից, որովհետև ի սկզբանե համաճարակի հնարավոր հետևանքները թերագնահատվեցին, նաև պատկերացումներն էին թույլ և ոչ համարժեք, հետևաբար Կառավարության վարքագծով նախադրյալներ ստեղծվեցին այսօրվա խնդիրների համար: Սա փաստ է, և մենք ի սկզբանե այդ մեկնարկի ձախողումն ունեցանք: Հիմա այսպիսի իրավիճակում, երբ ոչ լավ օրից ներգրավվում ենք պարտքային միջոցներ, այստեղ էլ ավելի է կարևորվում դրանց արդյունավետության հարցը: Ի վերջո Կառավարությունը պետք է այդ միջոցների ծախսելու նպատակները, թիրախները շատ խորը վերլուծի: Այդ ռեսուրսները հետագա մեր կայուն զարգացման բեռ են, ուստի պետք է եղած այդ գործիքները վերաիմաստավորվեն և ուղղվեն կանխարգելմանը և ոչ թե հետևանքների վերացմանը»,- նշեց Ավետիսյանը:

Ըստ նրա՝ կարևոր չէ 18, 19, 21 աջակցության ծրագիր կլինի, թե ոչ: Այստեղ թվերով չես զարմացնի, այստեղ նույնիսկ շահառուների թիվն էլ այդքան կարևոր չէ, ավելին՝ նույնիսկ ծախսված գումարը, եթե հիմքում ծախսարդյունավետությունը չի դրվում: «Սա կարևոր է: Պատկերավոր ասած՝ մեր ապագա եկամուտներն ու հնարավորություններն ենք ծախսում, այսպիսի իրավիճակում պետք է ավելի խորամուխ լինել, և որոշումներ կայացնողը՝ կառավարությունը, պետք է առավել արդյունավետ դրանք իրացնի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ մայիսի 5-ին ԵՄ դեսպանները հավանություն են տվել հանձնաժողովի առաջարկությանը` մինչև 3 միլիարդ եվրո մակրոֆինանսական աջակցություն տրամադրել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության գործընկերներին, որը նրանց կօգնի հաղթահարել COVID-19 համաճարակի տնտեսական հետևանքները, իսկ Հայաստանը չի դիմել, ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է շատ բարենպաստ պայմաններով վարկերի տեսքով, նա ասաց, սա երկրորդ փուլի աջակցություն է:

«Իրականում մենք պետք է փորձենք ոչ մեծ արտաքին պարտքի ներգրավմամբ դուրս գալ այս իրավիճակից, բայց եթե անհրաժեշտություն առաջանա, արտոնյալ միջոցներով վարկեր ներգրավվելու դժվարություններ չենք ունենա: Այստեղ ես խնդիրը ոչ թե տեսնում եմ միջոցների ներգրավման մեջ, այդ հնարավորությունները կան և իրավիճակից կախված՝ կարող են նոր հնարավորություններ լինել և ոչ էլ նրանում, թե որքանով են դրանք արտոնյալ, դրանք կարևոր են, բայց խնդիրը գումարի ծախսման ուղղությունների և նպատակադրումների արդյունավետության մեջ է»,- ասաց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company