Հայությունը համաշխարհային գործոն դառնալու ներուժ ունի
26 Մայիս 2020 «Վերելք» հաղորդաշարի հյուր, խմբագիր Վաչե Բրուտյանը կարծում է, որ ներկա քաոսի պատճառը գաղափարականության բացակայությունն է: Այդ բացակայությունը եղել է բոլոր իշխանությունների ժամանակ:Հաշվի առնելով պետականազրկության դարերը՝ մեր իշխանությունները անկախությունից հետո պարտավոր էին բարձրացնել ժողովրդի քաղաքական գիտակցության մակարդակը, տալ անհրաժեշտ գիտելիքներ, նպաստել ինքնակազմակերպման գործընթացին, սակայն այդ ուղղությամբ, կարելի է ասել, ոչինչ չի կատարվել, ինչի հետևանքն այսօրվա քաոսային վիճակն է:

Վաչե Բրուտյանն անհրաժեշտ է համարում այս խնդիրը գիտակցող մտավորականների հարթակի ստեղծումը, որպեսզի պարզվեն շատ և շատ հարցերի պատասխաններ, ապա գտնվի հայությանը ներկա վիճակից հանելու ուղին:
Վաչե Բրուտյանը, ով բնակվում է Լոս Անջելեսում և ապրել է Սփյուռքի մի շարք համայնքներում, ընդհանուր գծերով ներկայացնում է այդ համայնքների վիճակը և ջախջախում «սփյուռքը մեռած է» վատատեսական կարգախոսը: Հայությունը միավորվելու և համաշխարհային գործոն դառնալու ներուժ ունի:
Մանրամասները տեսանյութում: