Խախտված է ամեն ինչ՝ Սահմանադրությունից սկսած, բարոյական նորմերով ավարտած
14 Հունիս 2020 Ակնհայտ է, որ այն մեթոդը, որն ընտրել է իշխանությունը, տանում է առճակատման, և ամբողջ պատասխանատվությունն իշխանության վրա է, որովհետև ճանապարհը, որ ընտրել է քաղաքական ընդդիմախոսությանն այսպիսի մեթոդներով պատասխանելու, բերելու է շատ ավելի ծանր ու դժվար հետևանքների: Այս մասին ԱԱԾ շենքի մոտ Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա ընդգծեց՝ վայրկյան առաջ իշխանությունը պետք է գիտակցի այս ամենը, իրավապահ մարմիններին չպետք է օգտագործի այս գործընթացում: «Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորի նկատկմամբ չի կարելի իրականացնել քրեական հետապնդում, ազատությունից զրկելու որևէ գործունեություն` առանց ԱԺ-ի համաձայնության: Խախտված է ամեն ինչ՝ Սահմանադրույթունից սկսած, բարոյական նորմերով ավարտված, հետևաբար դատապարտելի է այս երևույթը»,- հայտարարեց նա:
Մինասյանն ընդգծեց՝ ՀՅԴ-ն արդեն հանդես է եկել կոնկրետ առաջարկությամբ, նախաձեռնող կազմ-կոմիտեի ստեղծման մասին: «Երկիրը պահանջում է արտակաարգ գործողություններ, և այդ արտակարգ գործողությունների ներքո քաղաքական իշխանությունը կոնկրետ պատասխանատվության կանչելու քայլեր: Այնպես որ, սա քաղաքական օրակարգն է, սա ոչ թե մեկ անձի կամ անհատի խնդիր է, այլ մի ողջ պետության քաղաքական համակարգի: Ժողովրդի պահանջը ճիշտ է»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/HOw6mNjlnp0