ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Խմբագրական. Թրքական Յենարաններ Լիբանանի Մէջ

15 Հունիս 2020 Լիբանանեան հեռատեսիլի կայանի յայտագիրին յաջորդած գրգռիչ ելոյթը կարելի է համարել անմիջական հակազդեցութիւն: Հետեւաբար` ոչ ծրագրուած սադրանք յառաջացնելու նախապատրաստուած մարտավարական քայլ:

Խնդիրը այս պարագային ընկերային ցանցերու վրայ շատ արագ բռնկումն է եւ հետզհետէ նաեւ այդ թեմաներու շահարկումը հոգեւոր -հասարակական կեդրոններու կողմէ:

Այս արդէն կը նշանակէ, որ պարարտ հող ձեւաւորուած է Թուրքիան հարուածող որեւէ տեղեկատուական քայլի դիմաց վայրագ հակայարձակում կազմակերպելու:

Նման ենթահողի ձեւաւորուած ըլլալուն մասին բազմաթիւ նախադրեալներ դրսեւորուած էին արդէն: Բաւական ետ երթանք եւ յիշենք, թէ ինչպէս Անգարան առաջինը ինքնառաջադրուեցաւ մաս կազմելու հարաւային Լիբանանի մէջ միջազգային խաղաղապահ ուժերու տեղակայման որոշումի գործադրութեան: Այնուհետեւ, կրթական հաստատութիւններու վերանորոգութիւն, հիւսիսի թիւրքմէն ազգաբնակչութեան բացայայտ հովանաւորչութիւն կատարելու բազմաթիւ օրինակներ, Լիբանանի մէջ թուրք դեսպանի մագոգային այցելութիւններ, հարաւի մէջ դարմանատուներու կառուցում: Ակադեմական մակարդակի վրայ տարբեր համալսարաններու հետ պայմանաւորուածութիւններ` արխիւային համատեղ աշխատանքներ իրականացնելու, թուրք դասախօսներու գործուղում: «Անատոլու» լրատու գործակալութեան Պէյրութի մասնաճիւղի բացում, թրքերէն դասընթացքներու յայտարարութիւն եւ ուսանողներու հաւաքագրում: Հաւաքագրում նաեւ օսմանցիներու շառաւիղներուն` քաղաքացիութիւն շնորհելու փաստով, եւ փայլուն ուսանողներու դիմաց Թուրքիոյ տարբեր համալսարաններուն դռներու բացում:

Առաջին անգամ ըլլալով ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան կազմակերպած քարոզչական քաղաքակիրթ բողոքը կ՛արժանանար Թուրքիոյ դեսպանի անվտանգութեան կցորդներու եւ անոնց կողմէ գործուղուած տարրերու բռնի հակազդեցութեան: Այնուհետեւ, ապրիլ քսանչորսեան ձեռնարկներէն ետք, պատերուն վրայ յամեցած Թուրքիոյ ժխտողական դիմագիծը բացայայտող կարգախօսերուն ջնջումը պահանջող թուրք դեսպանին բողոքագիր` յղուած Լիբանանի արտաքին գործոց նախարարութեան:

Այս բոլորը նախանիշ էին, որ Անգարան որոշած է հակազդել իրեն դէմ կատարուող իւրաքանչիւր քարոզչաքաղաքական գործողութեան:

Շրջադարձային նշանակութիւն ունեցաւ Լիբանանի Հանրապետութեան նախագահին ուղերձը` Մեծն Լիբանանի հիմնադրութեան 100-ամեակի նշումներու ազդանշանը տուող: Այնտեղ իրերը կոչուեցան իրենց անուններով: Նախագահը ոչ միայն ընդգծեց օսմանեան կայսրութեան ջարդարար դիմագիծն ու սովամահութեան կանխամտածուած ծրագրաւորումը, այլ նաեւ շեշտեց այս բոլորին մասին իրազեկել հանրութիւնը, նոր սերունդը:

Անգարան հակազդեց բարձրագոյն դիրքերէ: Թուրք դեսպանին պարտականութիւն տուաւ այցելելու Լիբանանի արտաքին գործոց նախարարին, բողոքելու եւ պետութեան դիրքորոշումը վերանայելու` պատմական նման գնահատական կատարելու առումով:

Իրավիճակ փոխուած էր: Անգարան արդէն Լիբանանի մէջ յենարան ունէր նման բարձրաձայնումներ կատարելու, բողոքելու, սրբագրութիւն պահանջելու: Յենարանները ընկերային ցանցերու վրայ երեւցող լուտանքային գրականութիւն մշակողները չէին անշուշտ: Աթաթուրքի արձանի կանգնեցումը ծրագրողներն էին, թրքական մշակոյթը Լիբանանի մէջ տարածողները, նորօրեայ օսմանցիները, քաղաքացիութիւն ստացողները եւ յատկապէս Լիբանանի տնտեսութեան մեծ դռներէն մուտք գործած տնտեսուժի ներկայացուցիչները:

Անգարայի համար հիմա պահն է նաեւ լիարժէք շահարկելու կրօնական գործօնը: Ցեղասպանութեան իսլամ-քրիստոնեայ յարաբերակցութիւնը ուրիշ ձեւով կը ներկայացուի` լուսարձակի տակ բերելու համար քրիստոնեայ հայերու կիրարկած «դաւաճանական քաղաքականութիւն»-ը օսմանեան կայսրութեան իսլամ ղեկավարութեան դէմ: Դասական թէզերն են` նորացուած տեսքերով, որոնք կամովին կը ներկայացուին լիբանանեան տարբեր շրջանակներու կողմէ:

Կան անշուշտ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական դրդապատճառներ: Թեհրան-Անգարա յարաբերութիւններու ելեւէջներէն սկսեալ մինչեւ սիւննի զանգուածին վրայ ազդեցութիւն բանեցնելու արտաքին քաղաքականութեան պարունակին մէջ տարբեր արաբական պետութիւններու հետ մրցակցութեան եւ շահերու բախման երեւոյթներու դրսեւորումները: Այս բոլոր գործընթացներուն մէջ հայկական գործօնը, ի շարս այլ թեմաներու, շահարկման նիւթ է:

Խնդիրը տարածաշրջանային հնչեղութիւն ու տարողութիւն ունի եւ հայկական գործօնը թիրախաւորելու նպատակ չի հետապնդեր միայն: Իբրեւ լիբանանահայութիւն, սակայն, գործ ունինք հակառակորդի հետ, որ լիբանանեան քաղաքական եւ հասարակական դաշտերուն վրայ ձեռք բերած է որոշակի ազդեցիկութիւն: Համահայկական օրակարգերու մշակման եւ հետապնդման մեր աշխատանքներուն մէջ այս հանգամանքները նկատի ունենալով նոր ռազմավարութեան եւ աշխատանքի նոր ոճի որդեգրման անհրաժեշտութիւն կը զգացուի:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company