ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Շները հաչում են, իսկ քարաւանը՝ գնում…

17 Հունիս 2020 ԲԻԱՆԿԱ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Լցրէք մի գաւաթ սուրճ կամ թէյ, եւ եկէք միասին կարճ ուղեւորութիւն կատարենք յիշողութեան ուղեծրով:

Ժամանակացոյց (Դեկտեմբեր 4, 2019 - Յունիս 10, 2020)

Դեկտեմբեր 4, 2019- Փաշինեանը անդրադառնալով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան երիտասարդական միութեան՝ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի նախարարի հրաժարականի պահանջին, ցինիկ կերպով մէջբերելով «Չուք-չաք-չարաք-չաք» երգը՝ նշեց, թե լսում է Դաշնակցութեան «հեռացող գնացքի անիւների տրոփիւնը»:

Փետրուար 17, 2020- մինչ Փաշինեանի կառավարութիւնը զբաղւած էր Սահմանադրական բարեփոխումների հանրաքւէի քարոզարշաւով՝ իրեն չենթարկւող դատաւորներին փոխարինելու համար, մնացած աշխարհը զբաղւած էր կորոնավիրուսի դէմ պայքարով: Դրանից առաջ, Փաշինեանի կառավարութիւնը օրէնք էր ընդունել , որի համաձայն Սահմանադրական դատարանի դատաւորներին առաջարկվում էր հենց այդ ժամանակից դիմում գրել եւ անցնել կենսաթոշակի: Այդ ապօրինի կենսաթոշակը կամ, ավելի ճիշտ ասած, պաշտօնական կաշառքը, դատավորները մերժեցին: Սահմանադրական բարեփոխումների հանրաքւէի նպատակն էր իրեն ենթարկւող դատաւորներով փոխարինել այն դատաւորներին, որոնք մերժել էին պաշտօնական կաշառքը: Դա թոյլ կը տար կառավարութեանը վերահսկողութիւն սահմանել դատական համակարգի նկատմամաբ՝ ձեւաւորելով տոտալիտար ռեժիմ, որը կղեկավարւեր մէկ քաղաքական ուժի կողմից, ինչպէս նաեւ՝ վերացնել գործադիր, օրէնսդիր եւ դատական ուժերի միջեւ հակակշիռն ու հաւասարակշռութիւնը՝ վերջնական հարւած հասցնելով Հայաստանում ժողովրդավարութեանը:

Մարտի 1, 2020 Covid-19-ի առաջին դէպքը Հայաստանում: Նոյն օրն իր ֆէյսբուքեան ուղիղ եթերի ընթացքում, Փաշինեանն անպատասխանատւօրէն յայտարարում է. «կորոնավիրուսն ում շունն է», ինչը նշանակում, որ կորոնավիրուսը ոչինչ է, եւ անհանգստանալու բան չկայ:

Մարտի 10-12, 2020- Փաշինենաը Մեղրիում եւ Քաջարանում անցկացւող հանարքւէի քարոզարշաւի ընթացքում շարունակեց անկարեւոր ներկայացնել մահացու վիրուսի վտանգը, նշելով, որ առաջին վարակակրի կինն անըդհատ նրա կողքին է եղել եւ չի վարակւել, նրանք, ովքեր ուղարկւում են Ծաղկաձոր՝ կարանտինի, լաւ են զգում իրենց, չեն մեկուսացւել եւ շփւում են ուրիշների հետ, կամ շփման արդիւնքում ոչ ոք չի վարակւել եւ կարիք չկայ այս վիրուսը լուրջ ընդունելու, քանի որ այն նման է սովորական մրսածութեան, որը հնարաւոր է ախտահանել տնական օղու միջոցով եւ հեռացնել պինցետներով:

Մարտի 14, 2020- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն օգնութեան ձեռք մեկնելու առաջին փորձն է անում: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յանձնարարութեամբ, նրա մասնագիտական​​յանձնախմբերը ներկայացնում են մասնագիտական ​​գնահատական​​եւ տարբեր ճակատներում Covid-19-ի դէմ պայքարի գործողութիւնների ամփոփ ծրագիր: Երկու օր անց, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հանդէս է գալիս յայտարարութեամբ, որով պատրաստակամութիւն է յայտնում կուսակցութեան համահայկական կառոյցի հետ միասին ներդնելու ողջ կազմակերպական եւ մասնագիտական կարողութիւնները՝ աջակցելու կառավարական բոլոր գերատեսչութիւններին, համավարակի դէմ պայքարի գործում:

Մարտի 16, 2020 - Փաշինեանի կառավարութիւնը արտակարգ դրութիւն է յայտարարում:

Մարտի 21, 2020 Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն օգնութեան ձեռք մեկնելու երկրորդ փորձն է անում: ՀՅԴ Բիւրոն հանդէս է գալիս յայտարարութեամբ՝ յայտնելով իր պատրաստակամութեան մասին՝ օգնելու ՀՀ կառավարութեանը համավարակի դէմ պայքարում, եւ կոչ է անում ՀՅԴ մեծ ընտանիքին՝ իրենց բոլոր հնարաւորութիւնները ներդնել մեր ժողովրդին օգնութիւն ցուցաբերելու համար, յատկապէս՝ Հայաստանում եւ Արցախում, յայտարարելով. «...կոչ ենք անում բոլորին մասնակցել համահայկական աջակցութեանը՝ ՀՀ կառավարութեան կողմից գործադրւող ջանքերին, կանխելու կորոնավիրուսը»: ՀՅԴ մեծ ընտանիքի աշխատանքներում ընդգրկւում են կուսակցական բոլոր կառոյցներն ու մարիմններն ամբողջ աշխարհում, Հայ Դատի գրասենեակները, տարբեր յանձնախմբերը, երիտասարդական կառոյցները եւ քոյր միութիւնները, ինչպիսիք են Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ), Համազգայինը, ՀՄԸՄ-ը եւ այլն:

Մարտի 23, 2020
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն օգնութեան ձեռք մեկնելու երրորդ փորձն է անում: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը Փաշինեանի կառավարութեանը ներկայացնում է գործողութիւնների համապարփակ ծրագիր, որը բաղկացած է 48 կէտից եւ տարբեր միջոցառումներից՝ բոլոր հարթակներում համավարակի դէմ պայքարին աջակցելու համար:

Ապրիլի 9, 2020 ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնները սկսում են «Օգնենք մեր հայրենակիցներին» ծրագիրը, որի միջոցով ՀՅԴ երիտասարդները համավարակի հետեւանքով տուժած հազարաւոր կարիքաւոր ընտանիքների բաժանում են սնունդ եւ առաջին անհրաժեշտութեան իրեր: Այս նոյն ջանքերը իրականացւեցին գրեթէ բոլոր երկրներում, որտեղ ՀՅԴ-ն ունի կազմակերպչական ներկայութիւն՝ այս ճգնաժամի ընթացքում օգնելով տասնեակ հազարաւոր ընտանիքների:

Փաշինեանի կառավարութիւնն անտեսեց եւ մերժեց ՀՅԴ առաջարկները՝ աջակցելու, օգնելու եւ համակարգելու ջանքերը: Մինչդեռ կորոնավիրուսը շարունակում էր տարածւել, վարակւածների թիւը ամէն օր աճում էր՝ կաթւածահար անելով ազգը: Կառավարութիւնը շարունակում էր անխուսափելիօրէն ձախողւել, իսկ տապալումը դառնում էր ակնյայտ:

ՀՅԴ-ն կառավարութեանը պատասխանատւութեան կանչելու եւ Ազգային ժողովի յատուկ նիստ հրաւիրելու կոչ արեց, որպէսզի լուծւեն այս մահացու համավարակի հետ կապւած հարցերը: Բազմաթիւ ընդդիմադիր ուժեր միացան ՀՅԴ-ին` իրենց մտահոգութիւնները բարձրաձայնելով Փաշինեանի կառավարման անկարողութեան մասին, եւ ոմանք նոյնիսկ պահանջեցին նրա հրաժարականը` ստեղծելով ժողովրդական աջակցութեան ալիքներ: Այս գործընթացը շարունակում էր ընդլայնւել՝ ընդդիմութեան զանազան խմբերի մտահոգութիւնների եւ քննադատութիւնների մեծ արձագանքով:

Յունիսի 10-ին, 2020 - Փաշինեանը հրապարակաւ սպառնաց ՀՅԴ-ին՝ ասելով, որ ընդդիմադիր կուսակցութիւնները փորում են իրենց գերեզմանները, եւ որ ՀՅԴ-ի նման ընդդիմադիր կուսակցութիւնները նետւելու են «Հայաստանի պատմութեան աղբանոցը»:

Յունիսի 14, 2020, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը տարածեց յայտարարութիւն, անդրադառնալով նախորդ օրերին երկրում տիրող քաղաքական մթնոլորտին եւ Հայաստանի իշխանութիւններին կոչ ուղղեց` վերադառնալու քաղաքական պայքարի դաշտ շեշտելով՝“Հակառակ դէպքում, այս ճանապարհն անխուսափելիօրէն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը եւ անդառնալի կորուստների, որոնց ողջ պատասխանատուութիւնը կրում է օրուայ իշխանութիւնը”:

Յիշեցում Փաշինեանին

Փաշինեանին հարկ է յիշեցնել, որ իրենից առաջ շատերն են երազել այն օրւայ մասին, երբ ՀՅԴ-ն մի օր թաղւելու է պատմութեան էջերում: Բազմաթիւ հսկաներ, ինչպիսիք են Օսմանեան կայսրութիւնը եւ Սովետական ​​Միութիւնը, ինչպես եւ սեփական մղումները դրսեւորած անհատներ, ինչպիսիք են Փաշինյանի գաղափարական կնքահայր Լեւոն Տէր-Պետրոսեանն ու նրան նմանողները, փորձել եւ ձախողւել են անցեալում, եւ տեսէք, թէ ինչ է պատահել նրանց հետ:

Փաշինեանին անհրաժեշտ է գիտակցել, որ հայրենիքում եւ Սփիւռքում հայ ժողովուրդը կոյր ապուշների հաւաքականութիւն չէ, եւ կարող է հասկանալ նրա արդարացումներն ու ստերը: նրանք նման չեն ուղեղները լւացած մի քանի զոմբիի, որոնք երկրպագում են նրա քայլած գետնին, կամ այն ​​տիկնիկներին, որոնք վերուվար են ցատկում նրա աչքի առջեւ՝ սպասելով, որիրենց թելերը քաշւեն:

Փաշինեանին անհրաժեշտ է գիտակցել, որ հայ ժողովուրդը աւելի քան 4100 տարեկան է եւ քաղաքակրթութեան մասնակիցն է: Նոյնիսկ եթէ մենք ցանկանաք ծածկել մեր աչքերն ու փակել ականջները, մեր երակներում Հայկ նահապետի արիւնն է հոսում: Մենք տեսնում եւ գիտակցում ենք, թէ ինչ է կատարւում… Մենք մերժում ենք ստերը… Մենք տեսնում ենք ապացոյցները… Մենք յիշում ենք եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ:

Իհարկէ, կառավարութիւնը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել էորոշակի նւաճումներ, բայց, ցաւօք, աղէտալի անյաջողութիւնները գերազանցում են աննշան նւաճումները: Կառավարութեան տարբեր ոլորտների ինստիտուցիոնալացման ձախողումը, կոռուպցիան եւ ստերը, անհանդուրժողականութիւնն ու բռնութիւնը, ազգային եւ աւանդական արժէքների ոչնչացումը, օրէնքի ընտրովի կիրառումը, «էլիտայի» անպատժելիութիւնը, կառավարութեան անդամներին յատկացւող միլիոնաւոր դոլարների պարգեւավճարները, ազգը ղեկավարելու եւ միջազգային ասպարէզում մեր իրաւունքները պաշտպանելու անկարողութիւնը, մեզ յետ են տարել գրեթէ երեք տասնամեակ: Միայն այն փաստը, որ Փաշինեանը փոխել է բազմաթիւ ոստիկանապետերի եւ Ազգային անվտանգութեան ծառայութեան ղեկավարների, ապացուցում է, որ պաշտօնը ստանձնելուց ի վեր, նա հսկայական անկայունութիւն է ստեղծել, մնացած բոլոր խնդիրների կողքին:

Փաշինենաը՝ Լևոնի Յայելին

Ցաւալին այն է, որ Փաշինենաը գրեթէ նոյնութեամբ կրկնում է այն, ինչ տարիներ առաջ արեց իր գաղափարական կնքնահայրը՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը:

Ներքին ճակատում նա վերարտադրում է Վանօ Սիրադեղեանի մարտավարութիւնը` վախ եւ անբարեխիղճութիւն սերմանելով եւ ֆիզիկական բռնութիւնը խրախուսելով:

Յունիսի 10-ին, իր մամուլի ասուլիսի ընթացքում, Փաշինեանը յայտարարեց, որ իւրաքանչիւր ոք, ով քննադատում է կառավարութեանը՝ համավարակի կամ որեւէ այլ պատճառով պէտք է դիտւի որպէս ազգի դաւաճան: Նա ասաց, թե սա պատերազմական իրավիճակ է, եւ ընդդիմադիր ուժերը «քաղաքական կորոնավիրուս» են, որոնց դէմ պայքարելու են պատերազմի կանոններին համաձայն: Բոլորը՝ երեխաներից մինչեւ մեծահասակները, գիտեն, որ պատերազմական խաղերի ժամանակ պէտք է սպանել կամ ոչնչացնել հակառակորդին, որպէսզի յաղթես:

Այսպիսով, Փաշինեանը, կարծես, միտումնաւոր կերպով հրահրում է բռնութիւն եւ սերմանում է քաղաքացիական պատերազմ: Ինչո՞ւ: Արդեօ՞ք ցանկանում է հանրութեան ուշադրութիւնը շեղել ինչ-որ բանից: Արդեօ՞ք կօգնի դա իրականացնել ինչ-որ անյայտ օրակարգ: Ինչո՞ւ է Փաշինեանը նման խուճապի մէջ: Ո՞վ է շահելու նման քաոսից: Ինչո՞ւ նա մերժեց Դաշնակցութեան օգնութեան առաջարկը, երբ գտնւում էր յուսահատ վիճակում եւ դրա կարիքն ունէր, իսկ մարդիկ մահանում էին տասնեակներով: Ինչո՞ւ է վախենում ՀՅԴ-ից, որ ցանկանում է ոչնչացնել նրան: Միգո՞ւցէ ՀՅԴ-ն իր «զերօ քաղաքական ազդեցութեամբ», ինչպէս ասում է նա, խոչընդոտ է, որը պէտք է վերացւի:

Արցախեան ճակատում Փաշինեանին յաջողւեց տապալել այն ձեռքբերումները, որոնք հայկական կողմը կարողացել էր գրանցել վերջին երկու-երեք տասնամեակների ընթացքում, մեզ յետ տանելով այնտեղ, որտեղ կանգնած էինք 1992 թւականի մարտին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստւում էր հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպէս նաեւ Արցախի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ՝ խաղաղութեան բանակցութիւններ վարելու համար:

Հանդիպումը երբեք չկայացաւ, գործընթացը սկսւեց, բայց ԱՌԱՆՑ «Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների»:Ա յս տարւայ փետրւարի 15-ին Միւնխէնում Ալիեւի հետ «խաղաղ բանակցութիւնների» աւարտից յետոյ տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ, Փաշինեանը անամօթաբար եւ հպարտօրէն ասաց. «Ես յայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Ինչու է սա միկրոյեղափոխութիւն: Որովհետեւ ես առաջին հայ առաջնորդն եմ, որ ասում եմ, որ ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Եւ ահա այս յեղափոխութիւնից անցել է մէկ տարուց աւելի… Ես Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներից միակն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Սա շատ կարեւոր միկրոյեղափոխութիւն է»:

Իսկապէ՞ս: «Ես…ես…ես…իմը…իմը…իմը…»: Փաշինեանին թւում է, թէ աշխարհը պտտւում է իր շուրջ, եւ արեւը ծագում ու մայր է մտնում իր համար: Ազգային ժողովի ամբիոնից հնչած իր տխրահռչակ ելոյթում, վարչապետ ընտրւելուց յետոյ, նա ասաց. «Արցախի ճակատագիրը, արցախցիների ճակատագիրը մէկ մարդու, միայն մէկ մարդու ձեռքում է, եւ այդ մարդը ես եմ»:Սա հակասում է նրա՝ որպէս խորհրդարանական «Ելք» ընդդիմադիր խմբակցութեան անդամի, նոյն ամբիոնից աւելի վաղ արւած յայտարարութեանը, որ.«Արցախի ճակատագիրը, արցախցիների ճակատագիրը չպէտք է որոշի ոչ ոք, Արցախի ժողովրդից բացի»: Հետաքրքիր է, որ այդ ժամանակ ոչ մի խոսակցութիւն չեղաւ միայնակ որոշումներ կայացնելու կամ Ադրբեջանի ժողովրդին գայթակղելու մասին…

«Հին» Հայաստանի Հայ-թուրքական հաշտեցման դավաճանները “Նոր” Հայաստանի խաղաղութեան քարոզիչները

Եւ ինչպիսի «պատահականութիւն» է այն, որ Միւնխէնում Ալիեւի հետ Փաշինեանի խաղաղ բանակցութիւններից մի քանի ամիս անց, յանկարծ «խաղաղութեան» շարժումը թռչում եւ թեւածում է Հայոց Ցեղասպանութեան թանգարանի տնօրէնի եւ թանգարանի խորհրդի անդամի որդու ֆէյսբուքեան էջում, ով նոյնպէս Փաշինեանի խորհրդականներից մէկն է եղել: Զարմանալի չէ, որ «խաղաղութեան» այս շարժումը տարիներ շարունակ վարակել էր այն փոխկապակցւած հասարակական կազմակերպութիւններին, որոնք սնւում էին նոյն աղբիւրներից: Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի նախաշեմին, թանգարանը կարգախօսներից հանեց «պահանջ» բառը: Կարծես ներողամտութիւնը հանդիսանում էր այս «խաղաղ» շարժման մի մասը, եւ հետագայում «Հայոց Ցեղասպանութիւն» կապակցութիւնը փոխարինեց «Մեծ Եղեռն»-ով: Ինչպէս եւ սպասւում էր այս «նոր» Հայաստանում, արագօրէն աշխատանքից ազատւեցին թանգարանի այն աշխատակիցները, որոնք բողոքեցին եւ պնդում էին ճիշտ եւ աւանդական կարգախօսը կիրառել, ներառեալ «պահանջ» եւ «ցեղասպանութիւն» բառերը:

Ներկայացումը շարունակւեց, երբ մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը յայտարարեց, որ Միացեալ Նահանգները կը դադարեցնի Արցախում ականազերծման ջանքերի ֆինանսաւորումը, եւ, փոխարէնը, կը ֆինանսաւորի այնպիսի ծրագրեր, որոնք «պատրաստում են բնակչութեանը խաղաղութեան»:

Ի՞նչն է սխալ դրանում: Սխա՞լ է արդեօք խաղաղութիւնը: Դէ խաղաղութիւնը չի կարող սխալ լինել: Ո՞ր մայրը կը ցանկանայ գնալ քնելու՝ աղօթելով որդու՝պատերազմից վերադառնալու համար: Իհարկէ ոչ մէկը:

Խաղաղութիւնը լաւ բան է: Ծնողները չեն ցանկանում իրենց երեխաներին ուղարկել պատերազմ: Բայց այն ծրագրերը, որը նկատի ունի տիկին դեսպանը «ժողովրդին խաղաղութեան պատրաստելու համար», ենթադրում է միլիոնաւոր դոլարների ֆինանսաւորում, Հայաստանում որոշ հասարակական կազմակերպութիւնների համար, որոնք պէտք է զբաղւեն հասարակական միտք ձեւաւորելու ի նպաստ այնպիսի լուծումների, որոնք ենթադրում են հակամարտութեան «խաղաղ» կարգաւորում՝ յօգուտ Ադրբեջանի, այլ ոչ թէ Հայաստանի եւ Արցախի, ինչպիսիք են մադրիդեան սկզբունքները:

Առողջապահութեան նախարարութիւնը՝ Փաշինեանի գլխաւոր մրցակիցը խայտառակութիւնների ոլորտում:

Արեւելեան եւ արեւմտեան հարեւանների հետ ձախողած քաղաքականութիւնից շարժւենք դէպի հիւսիս, ուր մայիսի 22-ին, առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանի պատճառով, հսկայական սկանդալ ծագեց Հայաստանի եւ Վրաստանի կառավարութիւնների միջեւ: Արսէն Թորոսեանը փորձարեց նւազագոյնի հասցնել Հայաստանի ձախողումը կորոնավիրուսային վարակի կտրուկ աճը կանխելու գործում: Նա Վրաստանին մեղադրեց վարակի հետ կապւած իրական թւերը թաքցնելու մէջ, նշելով, որ այդ երկրի ղեկավարները մանիպուլեացիայի են ենթարկել այն թւերը, որոնք արտացոլում են վարակակիրների եւ մահւան դէպքերի իրական պատկերը: Այս յայտարարութիւնը երկու երկրների միջեւ դիւանագիտական տհաճ միջադէպի պատճառ դարձաւ: Վրաստանի պետական ​​պաշտօնեաները, ներառեալ հանրային առողջութեան ոլորտում ներգրաււածները, Թորոսեանից պահանջեցին ներողութիւն խնդրել կեղծ յայտարարութիւնների եւ անտրամաբանական վերաբերմունքի համար: Նախարարութեան խօսնակը, ի վերջոյ, ստիպւած եղաւ ներողութիւն խնդրել ստեղծւած թիւրիմացութեան համար: Քիչ անց, Նոր Նորքի կլինիկայից Սոչի տեղափոխւելու համար, հիւանդի փաստաթղթում նպատակակէտը նշւած էր Շուշի, Ադրբեջան: Այս փաստաթուղթը յայտնւեց համացանցում՝ ընդվզման եւ բողոքի մեծ ալիք առաջացնելով ժողովրդի մօտ, որն սկսեցին պախարակել նախարարութեան եւս մէկ փնթի եւ անխնամ աշխատանքը:

Նախարարութեան խօսնակը, ի վերջոյ, ներողութիւն խնդրեց՝ յայտարարելով տեխնիկական սխալի մասին, այնուհետեւ, քանի որ մարդիկ շարունակում էին բարձրաձայնել իրենց դժգոհութիւնը, խօսնակը հանդէս եկաւ երկրորդ յայտարարութեամբ՝ ասելով, որ բոլորը պէտք է հանգստանան, քանի որ արդէն ներողութիւն են խնդրել:

Եւ, վերջապէս, ոչ պակաս կարեւոր, վերջին երեք տասնամեակների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականութեան ամենամեծ ձախողումներից մէկը Եւրախորհրդարանի կողմից ընդամենը մի քանի օր առաջ ընդունւած յայտարարութիւնն էր, որը դատապարտում էր Հայաստանի եւ Արցախի միջեւ երրորդ մայրուղուկառուցումը:

Համատեղ յայտարարութիւնը արւել է ԵԽ-ի զեկուցողների, Ադրբեջանի՝ Ժելենա Զաւկոյի, Հայաստանի՝ Տրայան Բասեսկուիեւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի ԵԽ խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի համանախագահ Մարիա Կալիւրանդի կողմից, որում ասվում է.«Այս նոր ճանապարհային ենթակառուցւածքը կապելու է Կապանը, Հայաստանում, Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում, անցնելով Ղուբադլի եւ Ջաբրայիլ շրջաններով, որոնք նոյնպէս օկուպացւած են: Որպէս սկզբունք, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցութեանը, կապին եւ մարդկանց հետ շփումներին Արեւելեան հարեւանութեան տարածքում… Դա խորհրդանշականօրէն կարող է նպաստել ապօրինի օկուպացւած Լեռնային Ղարաբաղի եւ յարակից շրջանների շահագործմանը»:

Յայտարարութան մէջ, նրանք շարունակում են իրենց աջակցութիւնը յայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին որից յետոյ եզրակացնում են. «… Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւններին՝ կատարել իրենց յանձնառութիւնը բարեխղճօրէն, բանակցություններ վարել Ադրբեջանի միջազգայնօրէն ճանաչւած սահմաններում հակամարտութեան խաղաղ կարգաւորման շուրջ»:

Լիբանանահայութիւնը՝ Փաշինեանի ալցհայմերի հիվանդութեան զոհ

Ես չեմ խօսում անցած 2 տարւայ ընթացքում արտաքին քաղաքականութեան ոլորտի այլ բացթողումների մասին: Իմ գրառումը վերաբերում է բացառապէս անցած 3-4 ամիսներին կամ նոյնիսկ անցած մի քանի օրերին: Աւելին, հետաքրքրական է, թէ ուր է Փաշինեանի կամ նւազագոյնը Արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնը՝ կապւած վերջին օրերին Լիբանանում, թուրքերի կողմից հրահրւած հակահայ սադրանքների վերաբերեալ: Ոչ մի զօրակցութեան յայտարարութիւն Լիբանանի մեր հայրենակիցներին: Առնւազն մէկ շաբաթ է անցել, իսկ Փաշինեանը եւ նրա կառավարութիւնը լռում են: Կարո՞ղ է պատահել նա մոռացել է, որ համայն հայութեան վարչապետն է, եւ ոչ միայն երեւանցի եւ իջեւանցի «քայլողներինը»: Միգուցէ՞ չի ցանկանում տրորել իր այն ընկերների պոչերը, որոնք «խաղաղութեան» եւ «համերաշխութեան» երգն են երգում:

Ի վերջոյ, դա Լիբանանի հայհամայնքն է, մի համայնք, որը եղել է Սփիւռքի սիրտը, որտեղ տասնամեակներ շարունակ խարսխւել են մեր հայրենիքի անկախութեան եւ ազատութեան իդէալները: Համայնք, որը, չնայած սեփական դժւարութիւններին, ապրած քաղաքացիական պատերազմին եւ չվերջացող քաղաքական եւ տնտեսական ճգնաժամին, մշտապէս կանգնած է եղել Հայաստանի կողքին ե՛ւ նիւթապէս, ե՛ւ բարոյապէս: Համայնք, որը մեր ազգին նւիրել է մտաւորականների, ուցուցիչների, համայնքի ղեկավարների եւ Հայ Դատի նւիրեալ զինւորների սերունդների:

Կարո՞ղ է պատահել, որ Փաշինեանն այնքան զբաղւած է եղել «գրիպի նմանւող աննշան եւ անկարեւոր վիրուսի» դէմ պայքարով, որ «մոռացելէ» լիբանանահայ համայնքի նւիրեալ կամաւորներին, որոնք միանում էին ազատամարտիկների ջոկատներին, եւ իրենց արեան գնով ազատագրում էին մեր հայրենիքի բռնագրաււած հողերը (մինչդեռ ինքը՝Փաշինեանը հեռու մարտադաշտից, վայելում էր երեւանեան փողոցներն իր սիրելի ուսուցիչ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ): Երեւի մոռացել է, թէ լիբանանահայութիւնը ինչպէս էր պայքարում Արցախի անկախութեան համար: Այդ նոյն Արցախի, որի ճակատագիրը, Փաշինեանի կարծիքով, պէտք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի կողմից: Կարո՞ղ է պատահել, որ Փաշինեանը «մոռանում» է Լիբանանի հայ համայնքի զոհաբերութիւնները սիրիացի եւ իրաքցի փախստականներին ընդունելու համար: Կարո՞ղ է պատահել, որ Փաշինեանը նաեւ «մոռանում» է, թէ որքան կարեւոր է Լիբանանի հայ համայնքի դերակատարութիւնը աշխարհից պատասխանատւութիւն եւ գործողություններ պահանջելու հարցում, լինի դա Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Հայաստանի անկախութեան կամ Արցախի ինքնիշխանութեան վերաբերեալ:

Միգուցէ՞ Փաշինեանը «մոռանցել» է, որ որպէս կառավարութեան ղեկավար ունի որոշակի պարտականութիւններ: կրկին ինքս ինձ հարց եմ տալիս Փաշինեանի «մոռացկոտութեան» մասին, քանի որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ, երբ հերթական ասուլիսի ժամանակ հարց տրւեց համավարակի վերաբերեալ նրա հակասական յայտարարութիւնների մասին, երբ ընդամենը մի քանի շաբաթ առաջ յայտարարում էր, թէ կորոնավիրուսը ում շունն է, այս անգամ սառնասրտօրէն ասաց, թէ ինքը բնաւ էլ չի յիշում, որ նման արտայայտութիւն է կատարել՝ աներեսաբար հերքելով դա:

Միւս կողմից էլ մտածում եմ, թէ այս բացթողումները ում վրայ է փորձելու բարդել:

Միայն կրթութեան ոլորտում կան բազմաթիւ խնդիրներ, ինչպիսիք են Լանզարոտի կոնւենցիան, մինչեւ 9 տարեկան երեխաների համար սեռական դաստիարակութեան ուսումնական ծրագիրը, հայոց պատմութեան, լեզւի եւ մշակութային ուսումնասիրութիւնների վերացումը բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ուսումնական ծրագրերից: Նշեցի ընդամենը մի քանիսը…

Փաշինեանի կառավարութեանը չի յաջողւել իրականացնել այն ամէնը, ինչը նա խոստացելէ, եւ այն ամէնը, ինչը ժողովուրդը պահանջել է՝ ընտրելով նրան եւ որոնք ներառում են նաեւ տնտեսութեան անկումը, շրջակայ միջավայրի հետ կապւած խնդիրները, ներառեալԱմուլսարը, ի թիւս այլոց, աւանդական ազգային արժէքների ոչնչացումը, շարունակական եւ ակնառու կոռուպցիան եւ կոռումպացւած օլիգարխներին արդարադատութեան առջեւ կանգնեցնելու եւ պատասխանատւութեան ենթարկելու անկարողութիւնը, որեւէ չափով իրական սոցիալական արդարութեան բացակայութիւն եւ կառավարման ինստիտուտը յեղափոխելու ցանկութեան բացակայութիւն:

2018-ին ժողովուրդը դուրս եկաւ փողոց, քանի որ յոգնել էր շահագործվելուց եւ բռնութիւնից: Յոգնել էր ստից եւ չարաշահումից: Ժողովուրդը, հիասթափւած էր տեսնելով, իր հայրենի հողերը, իր բնական պաշարները վաճառւում են դրսեցիներին, որոնց հիմնական շահառուներն էին Տէր-Պետրոսեանը, Քոչարեանը, Սարգսեանը, կամ նրանց թայֆաները:

Ժողովուրդն ըմբոստացաւ Սերժի դէմ, որովհետեւ յոգնել էր նրա իշխանութեան ժամանակ գագթնակէտին հասած տնտեսական մենաշնորհներից, եւ երկրի թալանից: Փաշինեանը պէտք է լինէր փրկիչը, բայց նա չկարողացաւ կատարել իր որեւէ խոստում, փոխարէնը՝վերջին երկու տարիների ընթացքում, նա փորձել է թոզ փչել բոլորի աչքերին, որպէսզի թաքցնի իր անզօրութիւնը՝ ուրիշներին մեղադրելով իր թերացումների համար: Նա պէտք է համախմբէր ժողովրդին խաղաղութեան եւ ներդաշնակութեան շուրջ, բայց, փոխարէնը, երկիրը բաժանեց սեւերի եւ սպիտակների, մեզ եւ նրանց, մեզ հետ կամ մեր դէմի՝ յուսալով շեղել, պառակտել եւ վերահսկել: Նա պէտք է արդար եւ անաչառ լինէր, բայց, փոխարէնը, «արդարութիւնը» հետաքննութեան եւ մեղադրանքների տեսքով յարուցւեցին իւրաքանչիւրի դէմ, ով իր հետ համաձայն չէ:

Նա, կարծես, հիանալի հետեւել է նշանաւոր գրողների ցուցումներին, ինչպիսիք են Ջին Շարփը, թէ ինչպէս յաջողութեամբ տապալել կառավարութիւնները 198 ոչ բռնի գործողութիւնների միջոցով, կամ Բենջամին Քարթէր Հեթին՝ ժողովրդավարութեան մահւան եւ բռնապետի վերելքի մասին:

Բայց Փաշինեանը բաց է թողել մի շատ կարեւոր մանրամասնութիւն. Իր կարդացած գրքերի եւ ձեռնարկների հեղինակներից ոչ մէկը ստիպւած չէր գործ ունենալ ՀՅԴ-ի հետ: Հայ ժողովրդից ծնւած 130-ամեայ քաղաքական կուսակցութիւն, որը ապրում եւ գոյատեւում է Հայ ժողովրդի համար: Համաշխարհային կուսակցութիւն, որին ոմանք կարող են սիրել կամ ատել, միւսները կարող են համաձայնւել կամ չհամաձայնւել նրա գաղափարախօսութեանը, բայց ոչ ոք չի կարող ժխտել նրա կարեւորութիւնը Սփիւռքում, Հայաստանում կամ Արցախում հայ ժողովրդի պատմութեան եւ գոյատեւման գործում:

Փաշինեանին յիշեցում՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը աղբի կոյտերի մէջ նետողը», դեռ չի ծնւել

Կասկածից վեր է, որ ՀՅԴ-ն այսօր աշխարհի տարբեր երկրներում ունի այնպիսի անդամներ, որոնք սրբեր չեն, կամ շեղւել են կուսակցութեան գաղափարներից: Բայց ՀՅԴ-ն ունի մի համակարգ, որը պատշաճը ընթացքով, ըստ իր կանոնագրի, ապահովում է արդարութեան պահպանումը:

Փաշինեանը պէտք է մի պահ կանգ առնի, խոր շունչ քաշի եւ շատ ու ուշադիր նայի հայելուն: Վստահաբար ​​նա կը տեսնի մի գեղադէմ երիտասարդ տղամարդու, որը հագնում է գեղեցիկ թանկարժէք կոստյում եւ կրում է վարչապետի կոչում: Բայց նա պէտք է նայի աւելի խորը: Նա այնքան պէտք է խորանայ, որ տեսնի իրականութիւնը, որ տեսնի, թէ այդ գեղեցիկ հագուստի եւ տիտղոսի յետեւում թաքնւած է մի անհաւասրակշիռ, ստախօս, անինքնավստահ փողոցային տղայի, որի բառապաշարը յստակ արտացոլում է նրա մտքերը, որի գործողութիւնները ապացուցում են նրա երկակի ստանդարտները, ով չունի կարեկցանք, զղջում կամ յարգանք, լիովին անտեսում է ուրիշների իրաւունքը, եւ սեփական էգոն գերադասում է ազգային շահերից:

Հագուստը, կոչումը կամ պաշտօնը չէ, որ մարդուն մարդ են դարձնում: «Մեծամասնութեան քւէն գրպանում ունենալը», նույնպես ոչինչ չի նշանակում, քանի որ նրա բոլոր նախորդները, ներառեալ՝ նրա ուսուցիչ Լեւոն Տէր-Պետրոսեանը, նրանից շատ աւելի ձայներ եւ ժողովրդականութիւն ունէին:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն հայ ժողովրդի գենետիկ կոդի մի մասնիկն է: Այն կուսակցութիւնն է, որը ծառայել է, եւ շարունակում է ծառայել հայ ժողովրդին: Հարիւրաւոր «առաջնորդներ» եւ քաղաքական խմբեր ու խմբակցութիւններ եկել ու գնացել են, բայց ՀՅԴ-ն մնացել է կայուն կանգնած՝ պայքարելով հայժողովրդի համար:

Անկախ նրանից, թէ Կահիրէում, կամ Աւստրալիայում, Թեհրանում, Հալէպում, կամ Բէյրութում, Փարիզում կամ Ուրուգւայում, Մոսկւայում կամ Երեւանում, Ստեփանակերտում կամ Գիւմրիում, Պռոշեանում կամ Արցախի Ծաղկաշատում, Մոնրէալում կամ Բուէնոս Այրեսում, Կոնեկտիկուտում կամ Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում կամ Լոս Անջելէսում… ուր էլ որ հայկական համայնք տեսնէք, կը տեսնէք ՀՅԴ-ին եւ նրա մեծ ընտանիքին, որ կառուցել են դպրոցներ, եկեղեցիներ, ՀՕՄ-ի միջոցով օգնելով համայնքի կարիքաւորներին, Համազգայինի միջոցով կենդանի պահելով հայ մշակոյթը, ՀՄԸՄ-ի միջոցով երրիտասարդութեանը մարզական եւ սկաուտական դաստիրակութիւն տալով, Հայ Դատի գրասենեկաների եւ յանձնախմբերի միջոցով պայքարելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Հայաստանի եւ Արցախի անկախութեան համար, եւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան շնորհիւ կրթելով եւ դաստիարակելով երիտասարդութեանը, իբրեւ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի նւիրեալներ:

Փաշինեանը պէտք է հասկանայ, որ ՀՅԴ-ն 70 տարի շարունակ եղել է անկախութեան խորհրդանիշերի պահապանը, նոյն Եռագոյն դրօշի, որի կողքին նա հպարտօրէն կանգնում է, այն երկրի, որը նա ներկայացնում է, իր կրած զինանշանի եւ իր օրհներգի, որի հնչիւնների ներքո աշխարհը ոտքի է կանգնում… Բոլոր արժէքներն ու խորհրդանիշերը, որոնք իւրաքանչիւր դաշնակցական եւ համակիր 70 տարի շարունակ սրբօրէն պահպանել է աքսորում: Դաշնակցութիւնը, նոյնիսկ ինքն իր վրայ է վերցրել ամբողջ աշխարհի հայութեան ֆիզիքական պաշտպանութիւնը, լինի դա Բուրջ Համուդի կամ Հալէպի փողոցներում, կամ էլ Շուշիի բարձունքներում: Եւ այս բոլորը, նախքան այն որ Փաշինեան գոյութիւն ունենար: Ո՞ւր էր այն ժամանակ Փաշինեանը, թերեւս փորձում էր գանձ փնտրել հարեւանների բակի աղբանոցում, կամ սովորում էր փողոցային քաղաքականութիւն, իր ուսուցչի՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ ՀՀՇ-ի հովանու ներքոյ, որին պատմութիւնը հետագայում ճանաչեց որպէս ազգի դաւաճանի:

Փաշինեանը պէտք է սթափւի ոչ թէ յանուն ազգի, այլ յանուն իր չորս հրեշտակ զաւակների, որպէսզի նրանք ապագայում կարողանան գլուխները բարձր շրջել քաղաքում, առանց ամաչելու իրենց հօր արարքների համար: Եւ տեսնեն, որ ժողովուրդը նրանց մատնացոյց է անում, ասելով՝ տեսէ՛ք նրանց հայրն էր հերոսը, այլ ոչ թէ հակառակը՝ տեսէ՛ք սրանց հայրն ազգը կործանող՝ խելառ, դաւաճանն էր:

Ինչպէս

«Զգոյշ եղիր, թէ ինչ ես մտածում, քանզի մտքերդ դառնում են խոսքեր.
Ուշադիր եղիր, թէ ինչ ես խօսում, քանզի խօսքերդ դառնում են գործողութիւններ.
Ուշադիր եղիր գործողութիւններիդ հարցում, քանզի դրանք դառնում են սովորութիւններ.
Հետեւիր սովորութիւններիդ, քանզի դրանք կերտում են ինքնութիւնդ.
Ուշադիր եղիր ինքնութեանդ հանդեպ, քանզի այն դառնում է ճակատագիրդ»:

Խօսքը էժան է: Անհաջողութիւնների համար արդարացումներ գտնելը հեշտ է:Մտքերը մանիպուլեացիայի ենթարկելը, մարդկանց խաբելը, անգամ սեփական ստերին հաւատալը, ակնյայտօրէն, շատ հեշտ է: Դաւաճանել սեփական սկզբունքներին, հնազանդւել այն ամէնին, ինչը հանրաճանաչ է եւ հեշտ ընկալելի, մոռանալով, թէ ով ես եղել, դառնալ հետեւորդ, խամաճիկ, որը ղեկավարւում է ուրիշների կողմից, կորցնել սեփական ինքնութիւնը, գայթակղւելով շրջապատող նիւթապաշտութեամբ:Այս բոլորը շատ հեշտ է: Տեւում է ընդամենը մի քանի վայրկեան:

Միւս կողմից, հաւատարիմ մնալ սեփական իդէալներին եւ մնալ սկզբունքային, մէկ դարից աւելի նւիրաբերւել ազգի կերտմանը եւ ազգային ինքնութեան պահպանմանը, ամէն ինչ զոհաբերել, ներառեալ կեանքը Հայ Դատի եւ հայ ազգի համար, հեշտ չէ: Բայց Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր առաքելությանը դաւանում է արդէն 130 տարի եւ կը շարունակի դաանել եւս 130 տարի: Այնքան ժամանակ, որքան կը պահանջւի, մինչեւ հայ ժողովուրդը վերադառնայ իր ազատագրւած հողերը Երզնկայից մինչեւ Գետաշէն եւ Շահումեան, Տրապիզոնից մինչեւ Վան եւ Նախիջեւան՝ ապրելով ազատ, ինքնուրոյն, մէկ դրօշի ներքոյ համախմբւած, եւ կառավարւելով ժողովրդի կողմից ընտրւած կառավարութեան կողմից, որը կաշխատի ժողովրդի համար, ժողովրդի հետ ձեռք-ձեռքի, որպէսզի երկիրը դարձնի աւելի լաւ տեղ՝ապրելու համար:

Փաշինեանը պէտք է սովորի տարբերակել դաշնակցութեանն ու դաշնակցականներին, ճիշտ այնպէս, ինչպէս Դաշնակցութիւնը գիտի, թէ ինչպէս կարելի է տարբերակել պետականութիւնը իշխանութիւններից: Կառավարութիւններն ու իշխանութիւնները անցողիկ են, բայց պետութիւնն ու ժողովուրդը մնայուն են: Ես առաջարկում եմ, որ ամէն անգամ, երբ նա ուզում է մեկնաբանութիւն անել Դաշնակցութեան մասին, միշտ յիշի հին հայկական ասացւածքը. «Շները հաչում են, իսկ քարաւանը՝ գնում»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company