ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Գազի գնի բարձրացումը կհանգեցնի գնաճի

19 Հունիս 2020 Կարծում եմ, կարգավորող մարմնի կողմից այսօրվա հաստատված սակագինը վերջնական չէ, և այո, այն ազդելու է գների աճի վրա, խոսքը՝ տրանսպորտից մինչև առաջին անհրաժեշտության արտադրության ապրանքների գնի աճի մասին է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ ընդգծելով, որ պարզ չէ, թե այն, որ պետական մարմինն առաջարկում է, որ քաղաքացիների համար սակագինը չբարձրանա՝ այս որոշումները բավարարո՞ւմ է «Գազպրոմ Արմենիային», թե ոչ։ «Այստեղ կարևոր է այն, որ եթե անապահով խավի համար սակագինը բարձրանա՝ դա էական հետևանքներ կունենա, բայց այնուամենայնիվ գնաճի խթան ես տեսնում եմ։ Մյուս խնդրահարույց հարցն այն է, որ չլուծվեց ընդհանուր միջնաժամկետ սակագնի կայունության հարցը, ինչը շատ կարևոր է միջնաժամկետ ներդրումային միջավայրի ապահովման համար։ Այսինքն, այս բարձրացումը դեռ չի նշանակում, թե մենք ապագա 5 տարվա համար ինչպիսի սակագին ենք ունենալու, հետևաբար սակագնի հետագա փոփոխության հարցը մնալու է»։

Նա ընդգծեց, որ մտավախություն ունի, որ եթե «Գազպրոմի» համար բավարար սակագին չսահմանվի՝ հնարավոր է, որ բավականաչափ ներդրումներ չկատարվեն բաշխման համակարգում, ինչը կարևոր է համակարգի կայունության համար։ Այսօրվա քննարկումներում հիմնավորումների խնդիր կա, թե ինչ անհիմն ծախսեր կան, որոնք կարելի էր կրճատել։ «Չմոռանանք, որ գործ ունենք մի համակարգի հետ, որը սպասարկում է ողջ տնտեսությանը և բնակչությանը, այստեղ էնեգետիկ անվտանգության խնդիր կար և առանց հիմնավոր փաստարկների՝ բիրտ կարգավորումներով և որոշումներով հնարավոր է խաթարել ողջ համակարգի կայունությունը և անվտանգությունը»։

Նա ընդգծեց, որ ամենակարևորը կորուստների նորմատիվը պետք էր դիտարկել։ Հարց է, թե արդյո՞ք կարելի էր կորուստները համարել նորմալ և մտցնել սակագնի մեջ, արդյո՞ք այդ չափ կորուստները թույլատրելի են, քանի որ դրանք մտնում են սակագնի մեջ, թե կա այդ կորուստների կրճատման օբյեկտիվ հնարավորություն։ «Այդ հարցի պատասխանն էր պետք ստանալ, որովհետև այսօրվա իշխանությունները շատ որոշակի էին խոսում 2 տարի առաջ, և տպավորություն էր, թե գիտեին կոնկրետ ուղղություները, տեղերը և պատրաստակամություն էին հայտնում, որ այդ հարցերին համատեղ լուծումներ գտնել, ինչը կբերեր նաև սակագնի կրճատման»։

Նա ընդգծեց, որ այստեղ էականն այն է, որ «Գազպրոմն» ու կարգավորող մարմինը իրարից էականորեն տարբերվող սակագների մասին էին խոսում, 12 դոլարը էական բարձրացում է, ավելին «Գազպրոմը» կրկնակի ավել բարձրացում է ակնկալում, քան համաձայնում է կարգավորող մարմինը։ «Կարծում եմ՝ այստեղ հակասություն կա հենց նույն պետական մարմնի որոշմամբ առաջարկվող սակագնի, և այն խոսակցություններն ու պնդումները, որ այստեղ տեսնում ենք հավելագրումներ և անհիմն ծախսեր, որոնք կնվազեցնեն ծախսերը։ Հիմա պարզ չէ՝ վերլուծվել, ուսումնասիրվել է և պարզվել են թե կա՞ն նման անհիմն ծախսեր, թե չկան։ Կարևոր էր, որ հստակ ներկայացվեին ու փաստարկվեին այդ հիմնավորումները, այդ դեպքում կունենայինք ավելի պարզ և թափանցիկ որոշումներ։ Հիմա պարզ է մի բան, որ բազմաթիվ հակասող գործընթացներ կան և հակասող իրողություններ ու փաստեր կան և մնում է հույս ունենալ, որ կգտնվեն լուծումներ, որոնք էապես չեն ցնցի ոլորտը և մենք որոշակի կայություն կունենաք»։

Նա ընդգծեց, որ մեծ հաշվով՝ շատ հարցերի պատասխան չկա, կա որոշակի հակասություն։ «Ակնհայտ է, որ մենք սպասում էինք սակագնի նվազում, ընդ որում՝ այդ սպասումները օբյեկտիվ էին՝ հենվելով իշխանական պատասխանատուների փաստարկների և հիմնավորումների վրա, որ եթե կան անհիմն ծախսեր, որոնք կարելի էր կրճատել այդ ծախսերը, և որ բանակցություններ են ընթանում կարո՞ղ էին համաձայնեցված լուծման գալ, սակայն այդ համաձայնեցված լուծումը չկա։ Կան կարծիքներ, կա սակագնի բարձրացման որոշում, և վերջապես չկա նաև այն կայունությունը, որը սպասում էինք, որ պետք է լիներ միջնաժամկետում, ինչը ներդրումների տեսակետից կարևոր էր»,-ասաց տնտեսագետը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company