ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Մոռացւած փախստականներին յիշելիս, կամ ողբերգութեան կրկնութիւնը բացառելու համար

20 Հունիս 2020 Յունիսի 20-ը՝ փախստականների միջազգային օրը, լաւագոյն առիթն է եւս մէկ անգամ յիշելու Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 350 հազար հայերի ճակատագրի մասին:

Հայերի զանգւածային բռնագաղթը Ադրբեջանից, այդ երկրի տարբեր քաղաքներում՝ Բաքւում, Սումգայիթում, Գանձակում... իրականացւած բռնաճնշումների եւ զանգւածային ջարդերի հետեւանքն էր:

Ադրբեջանն իր ծագումով հայ քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներ գործադրելու հարուստ պատմական փորձ ունի: Դրանք, իրականում, սկիզբ են առել դեռեւս 20-րդ դարի սկզբին, երբ Առաջին համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ, Թուրքիայի անմիջական աջակցութեամբ, Անդրկովկասի արեւելեան շրջանում ձեւաւորեց Ադրբեջան կոչւող կեղծ պետական միաւորումը:

Անդրկովկասի արեւելեան շրջաններում հայերի առջին ծրագրաւորւած Ցեղասպանութիւնը տեղի ունեցաւ 1918 թւկանաին, թուրք-թաթար զինւած խմբաւորումների եւ Անդրկովկաս ներթափանցած թուրքական զօրամիաւորումների անմիջական մասնակցութեամբ: Միայն Բաքւոմ, 1918 թւականի սեպտեմբերին, սպանւեց աւելի քան 30 հազար հայ:

Դրան յաջորդեց 1919-1920 թթ. Շուշիի հայութեան ջարդերը, որոնց գագթնակէտը 1920 թւականի մարտի 22-26-ին տեղի ունեցած կոտորածներն էին, որոնք իրականացւեցին Թուրքիայի հանրապետական բանակի անմիջական մասնակցութեամբ եւ նրա կողմից աջակցութիւն ստացող Արցախում բնակւող թուրք-թաթարների եւ քրդական առանձին խմբաւորումների կողմից։ Այս ոճրագործութեան հետեւանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային ծաղկուն կենտրոնը հայաթափւեց եւ ոչնչացւեց: Աւելի քան 20 հազար հայ զոհ գնաց այդ սարսափելի սպանդին:

Պատմութիւնը ցոյց տւեց, որ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական համակարգի փոփոխութիւնն անգամ չփոխեց տեղի թուրք-թաթարների ցեղասպանական պահւածքը հայերի նկատմամբ: Ադրբեջանի խորհրդայնացումից յետոյ եւս չդադարեցին հայ քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումները: Տասնամեակներ շարունակ, սովետական այդ Հանրապետութեան հայ քաղաքացիները ենթարկւում էին ամենատարբեր բնոյթի ճնշումների եւ խտրականութեան՝ զրկւելով անգամ իրենց տարրական իրաւունքներից: Իսկ 1988 թւականին, երբ սկիզբ առաւ Արցախեան շարժումը, հայերի նկատմամբ ճնշումներն ու խտրականութիւնը վերաճեցին բռնութիւնների եւ զանգւածային ջարդերի պետականօրէն ծրագրաւորւած եւ գործադրւող գործողութիւնների:

Բաքւում, Սումգայիթում, Գանձակում եւ…, ինչպէս նաեւ Լեռանային Ղարաբաղի առանձին շրջաններում կազմակերպւած սպանդի արդիւնքում հազարաւոր հայեր սպանւեցին կամ խեղում ստացան, իսկ շուրջ 350 հազարը՝ տեղահանւեցին իրենց բնակավայրերից, դառնալով փախստականներ:

Միայն Արցախեան հերոսկան ազատամարտի շնորհիւ էր, որ յաջողւեց յետ մղել 1991-1994 թթ. Ադրբեջանի զինւած ագրեսիան՝ արցախահայութեանը փրկելով ցեղասպանութեան, տեղահանման եւ հայրենազրկութեան վերահաս վտանգից:

1991 թւականից սկսեալ, Արցախի Հանրապետութեան նկատմամբ Բաքուն շարունակում է վարել շրջափակման, ռասիզմի, պատերազմական յանցագործութիւնների քաղաքականութիւն, որի տարաբնոյթ դրսեւորմների ականատեսն ենք եղել անցած 29 տարիների ընթացքում:

Ու, թէեւ, դեռեւս 90-ական թւականներին միջազգային հանրութիւնը անդրադարձել է Բաքւի, Սումգայիթի եւ … հայերի ջարդերին, եւ հրապարակւել են բազմաթիւ փաստաթղթեր, զեկոյցներ եւ փաստավաւերագրական տեսանիւթեր այդ ահասարսուռ յանցագործութիւնների մասին, իսկ Եւրախորհրդարանն էլ, 1990 թւականի յունւարին իր ընդունած բանաձեւերից մէկով ամրագրել է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից իրականացւող հակահայկական գործողութիւնները Բաքւում եւ այլուր, այդուհանդերձ, ադրբեջանական իշխանութիւնների կողմից ծրագրաւորւած եւ իրականացւած յանցագործութիւնները մինչ օրս շարունակում են մնալ չճանաչւած եւ անպատիժ, իսկ միջազգային հանրութիւնը եւ համապատասխան կառոյցները լռելեայն անցնում է Ադրբեջանից բռնագաղթած, հարիւր հազարաւոր հայ փախստականների առկայութեան փաստի կողքով, որնք մինչ օրս զրկւած են միջազգային որեւէ աջակցութիւնից կամ փոխյատուցումից:

Հնէց այս փաստն էլ օրակարգային է դարձնում Բաքւում, Սումգայիթում, Գանձակում եւ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում հայերի նկատմամբ իրականացւած ցեղասպանութեան միջազգային ճանաչումը՝ հետագայում նման յանցագործութեան անպատիժ կրկնութիւնը բացառելու համար:

Միեւնոյն ժամանակ, աբշերոնեան բռնապետութեան օրստօրէ աւելի կոշտացող հռետորաբանութիւնը եւ յաւակնոտ առաւելապաշտական նկրտումները օրապահանջ են դարձնում ՀՀ գործող իշխանութիւնների վարած արտաքին քաղաքականութեան մէջ արմատատական վերանայումների եւ սրբագրումների անհրաժեշտութիւնը: Դա յատկապէս վերաբերում է Արցախեան հակամարտութեան կտրւածքով անորոշ, աննկարագիր եւ անսկզբունք քաղաքականութեանը, որը, ցաւօք, զուրկ է որեւէ ռազմավարութիւնից ու մարտավարութիւնից, եւ հիմնւած է բացառապէս մէկ անձի՝ գործող վարչապետի յախուռն, պահի տակ արւած, չհաշւարկւած, հակասական եւ յաճախ իրաւաբանական հիմք չունեցող յայտարարութիւնների վրայ, որոնք վեջին երկու տարիների ընթացքում միայն թուլացրել են հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում՝ հակառակորդին տալով մանեւրի յաւելեալ տարածք եւ հնարաւորութիւն:

Ինչպէս բազմիցս նշել է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, այս փակուղային իրավիճակից դուրս գալու ամենայուսալի փրկօղակը Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումն է, որը ոչ միայն մէկ յստակ գաղափարի եւ նպատակի շուրջ կը համախմբի ողջ հայութեան ներուժը, այլ, նաեւ, հայկական կողմի «քաղաքական յայտարարութիւններին իրաւաբանական ուժ հաղորդելու հիանալի հնարաւորութիւն կընձեռի եւ թոյլ կը տայ միջազգային եւ ներպետական իրաւունքի տեսանկիւնից բացարձակապէս անխոցելի դարձնել Հայաստանի՝ որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւորի յանձնառութիւնները բոլոր մակարդակներում՝ սկսած անվտանգային հարցերից մինչեւ սոցիալ-տնտեսական եւ արտաքին օժանդակութիւն, ներառեալ՝ աջակցութիւն Արցախի Հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչմանը» (Մէջբերումը ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի արտաքին քաղաքականութեան, սփիւռքի եւ հայրենադարձութեան հարցերի մասնագիտական ոլորտային յանձնախմբի վերջին յայտարարութիւնից է):

Տարածաշրջանաի աշխարհաքաղաքական ներկայ բարդ պայմաններում, երբ հայկական զոյգ Հանրապետութիւնները կանգնած են բարդ իրավիճակի եւ տարաբնոյթ մարտահրաւէրների դէմ-յանդիման, մենք յապաղելու, պահը բաց թողնելու հնարաւորութիւն եւ իրւունք չունենք: Ցանկացած վրիպում կամ բացթողում կարող է բեկումնային լինել բանակցային գործընթացի ընթացքի համար, իսկ հնարաւոր կորուստը՝ ճակատագրական եւ անդառնալի՝ Արցախի, Հայաստանի եւ ողջ հայութեան համար:

Սա առաջինը պէտք է գիտակցեն ՀՀ գործող իշխանութիւնները, որոնք անմիջական պատասխանատւութիւն են կրում ողջ գործընթացի եւ, բնականաբար, դրա զարգացումների եւ հնարաւոր հետեւանքների համար:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company