Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դիմի Սահմանադրական դատարան
22 Հունիս 2020 Խորհրդարանական ընդդիմությունը պետք է իրենից կախված անհրաժեշտ քայլերը ձեռնարկի այս հակաօրինական, հակասահմանդրական ընթացքը կասեցնելու համար և պետք է դիմի Սահմանադրական դատարան: Այս մասին -ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի առաջին ընթերցման ընդունմանը:«Խորհրդարանական ընդդիմությունն ունի այդ գործիքակազմը և ստեղծված իրավիճակում խիստ անհրաժեշտ է, որ դիմի Սահմանադրական դատարան, որովհետև մինչ այս իրենց բոլոր քայլերն ու գործողությունները, գնահատականները, որ սա հակասահմանդրական, հակաիրավական ճանապարհ է՝ ապացուցելու լրացուցիչ հնարավորություն է դա»,- նշեց նա:

Հարցին՝ եթե այդուհանդերձ խորհրդարանական ընդդիմությունը չդիմի ՍԴ, չի՛ ստացվում, որ իրենք էլ են կիսում այս ամենի պատասխանատվությունը, Սաղաթելյանն ընդգծեց. «Ես այս պահին չեմ ուզում ընդդիմադիր գործընկերների աշխատաքին և գործունեությանը գնահատական տալ: Ակնկալում ենք, որ իրենք այդ քայլը կանեն, եթե՝ ոչ, համապատասխան եզրակացություն կանենք ու կհնչեցնենք»:
Հակաօրինական քայլերով չես կարող երկրում օրինականություն հաստատել
Մենք մեկ տարի շարունակ խոսում ենք այս գործընթացներից եւ ամեն ինչ շատ պարզ է` իշխանությունը որեւէ բանի առաջ չի կանգնում, հակասահմանադրական ճանապարհով սահմանադրական դատարանի հարցը լուծելու համար եւ այսօրվա քվերակությունը եւս դրա պացույցն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը այս նախագծի ընդունումը, ի թիվս այլոց, որակեց սահմանադրական կարգի տապալման հավասար գործողություն:
«Չի կարելի այս ճանապարհով հարցեր լուծես, հակաօրինական քայլերով չես կարող երկրում օրինականություն հաստատես: Իրենք սա մեկնաբանում են իբրեւ երկրում օրինականություն եւ արդարադատության համակարգը առողջացնելու ծրագիր»,-ասաց նա:
Նրա խոսքով`ՀՅԴ-ն ակնկալիք ունի, որ խորհրդանական ընդդիմությունը` ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կօգտվի իր իրավունքից եւ Սահմանադրական դատարան կդիմի. «Դա ամբողջապես բխում է իրենց էս ժամանակահատվածի գործողություններից, հայտարարություններից, որովհետեւ իրենք էլ են կիսում այն կարծիքը, որ սա հակաօրինական պրոցես է: Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ պետք է օգտվի բոլոր հնարավոր միջոցներից երկրում տեղի ունեցող պրոցեսների դեմն առնելու եւ երկիրը բնականոն հուն վերադարձնելու համար»։