ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Արտարժույթի ռեզերվները կարևորագույն բուֆեր են՝ ցանկացած երկրի վճարունակության տեսանկյունից

24 Հունիս 2020 ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանին խնդրեց անդրադառնալ քննադատություններին, թե համավարակով պայմանավորված՝ միջոցներ են ծախսվում պահուստային ֆոնդից, և շուտով կարող ենք ունենալ ազգային անվտանգության խնդիր. «Արդյո՞ք Հայաստանը կանգնած է այդքան ծայրահեղ խնդրի առջև»:

Ի պատասխան՝ փոխնախարարն աձագանքեց. «Ազգային անվտանգության խնդիր ես չեմ տեսնում։ Մենք հետևողականորեն աշխատում ենք և բոլոր գնահատումները տարբեր սցենարներով իրականացնում ենք, որպեսզի հասկանանք՝ երկրում ֆինանսական կայունությունը որքանով է ապահովված։ Եթե որևէ ռիսկ տեսնենք, բնականաբար, քայլեր կանենք այս ուղղությամբ ։ Եթե ձեր նշած խնդրում ի նկատի ունեք ֆինանսական ֆիսկալ անկայունության բյուջետային ռեսուրսների անբավարարվածության պարագայում անվտանգության խնդիր, ապա ես նման բան չեմ տեսնում»։

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով պահուստային ֆոնդերին` հիշեցրեց, որ գործող իշխանությունները, երբ իրենց տնտեսական նոր մոդելն էին ներկայացնում, մատնանշում էին, որ արտաքին պարտքի բեռը պետք է էապես թեթևացվի, խոսում էին արտարժույթով պահուստների ավելացման մասին, մինչդեռ, ըստ նրա, սրանք այն հարցերն են, որոնք կարիք ունեն երկարաժամկետ գնահատման.

«Այդ հարցերը կարճաժամկետ գնահատման ենթակա չեն՝ երկարաժամկետ ցուցանիշներ են, և դինամիկայի մեջ պիտի նայել: Կարճ ասած՝ եթե, օրինակ, վարչապետն ասում էր, որ ավելացել են արտարժույթով պահուստները 500 միլիոնով 2019 թ., դա դեռ չէր նշանակում, որ մենք այդ խնդիրը լուծել ենք, և կայուն տնտեսական աճի հիմքերն են ստեղծված, որովհետև պահուստները հիմա, ակնհայտ է, որ վաճառվում են՝ որպես ինտերվենցիաներ: Կենտրոնական բանկը վաճառում է արտարժույթ, որպեսզի ազգային արժույթի արժեզրկումը կանխի: Սա ակնհայտ է»:

Թ. Ավետիսյանը նկատեց, որ Կենտրոնական բանկի՝ Սահմանադրությամբ ամրագրված հիմնական ֆունկցիաներից մեկը գների կայունության պահպանումն է, հետևաբար, հատկապես առաջին անհրաժեշտության ներկրվող ապրանքների գնաճ թույլ չտալու համար, իրականացնում են արտարժութային ինտերվենցիաներ. «Տարբեր գնահատումներով՝ այս տարի 200 միլիոն դոլարից ավելի նվազել են մեր արտարժույթի ռեզերվները, որովհետև դրանք փաստացի վաճառվել են արժութային շուկայում: Սա նաև շարունակվելու է, որովհետև մենք ունենք արտահանման նվազում, այսինքն՝ արտահանման տեմպերը նվազել են, արտահանումից ակնկալվող արտարժույթի մուտքերն են կրճատվում, երկրորդը, որ տրանսֆերները (օտարերկրյա արտարժույթով ներհոսքը) ևս կրճատվել են, որովհետև միգրանտները չեն մեկնել արտագնա աշխատանքի: Այս բոլորը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը պարտադրում են Կենտրոնական բանկին իրականացնելու ինտերվենցիա՝ հակազդելու այս գործոններին, հակառակ պարագայում՝ մենք գերարժեզրկում կունենանք՝ իր բոլոր սոցիալ-տնտեսական հետևանքներով»:

«Արդյոք պահուստային ֆոնդերի ծավալների նվազումը կհանգեցնի՞ անվտանգության խնդիրների» հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ընդհանուր առմամբ, արտարժույթի ռեզերվները կարևորագույն բուֆեր են ցանկացած երկրի վճարունակության տեսանկյունից, որովհետև եթե հանկարծ այդ ռեզերվները որոշակի սահմանից ներքև նվազեն, կնշանակի՝ ունենք վճարունակության խնդիր, ինչը կբերի ազգային արժույթի հիպերարժեզրկման՝ իր բոլոր հետևանքներով:

Սակայն լավ օրից չէ, որ ինտերվենցիաներ են իրականացվում. ես նշեցի հստակ գործոններ, որոնք պարտադիր պահանջում են ինտերվենցիաներ: Դրա այլընտրանքը կլինի ազգային արժույթի ռիսկը, արժեզրկման անորոշությունը, որը ոչ միայն տնտեսական բացասական հետևանքներ կունենա՝ առանց այն էլ՝ մեր երկրի տնտեսական այսօրվա իրավիճակում, այլ նաև՝ սոցիալական, որովհետև դա կբերի գների բարձրացման և ընդհանուր առմամբ կհանգեցնի սոցիալական լարվածության խորացման»:

Ըստ Թադևոս Ավետիսյանի, եթե այլ լուծումներ չգտնվեն, եղած խնդիրներն օր առաջ չհանգուցալուծվեն, ապա ռեսուրսներն ուղղակի սպառվելու են, իսկ ինտերվենցիաների բերած կայունությունը ժամանակավոր է:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company