ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Գույքահարկի նոր օրենքն ունի ընդգծված հակասոցիալական բնույթ

29 Հունիս 2020 Օրեր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից կբարձրացվի գույքահարկը: Նախագծի ընդունումը քաղաքական, հասարակական ու մասնագիտական տարբեր շրջանակների կողմից լայն քննարկման արժանացավ․ տնտեսագետները պնդում են, որ այս նախագծով բարձրանալու է գույքահարկը, իշխող ուժի ներկայացուցիչները վստահեցնում են, որ նախագծով ոչ թե՝ բարձրացվում, այլ իջեցվում է գույքահարկը։ Օրինագծի ընդունման հիմնական նպատակների, մարդկանց սոցիալ-տնտեսական կյանքի վրա գույքահարկի բարձրացման ազդեցության մասին Armenia Today-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

-Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կգնահատեք անշարժ գույքի հարկի բարձրացման նոր օրենքը, ի՞նչ է այն նախատեսում։

-Նախ պետք է արձանագրենք, որ անշարժ գույքի փոփոխությունների նախագիծը բավարար չափով հանրային քննարկումներ չի անցել։ Նախորդ տարի նոյեմբեր ամսին փոփոխություններ կատարվեցին անշարժ գույքի կադաստրային արժեքի որոշման մեխանիզմներում, և հետագայում, երբ անշարժ գույքի բուն հարկմանը կանցնեին, պիտի լինեին քննարկումներ և դրանց արդյունքում որոշվեր գույքահարկի նախագծի բուն էությունը, սակայն այդ քննարկումները տեղի չունեցան։ Ընդհանուր առմամբ, հարկային համակարգի փոփոխությունները հակասոցիալական շատ ընդգծված բնույթ ունեն, և դրանցով հետևողականորեն վերացվում է հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը, որը հարիր է սոցիալական պետության գաղափախոսությանը։

-Տնտեսական առումով ինչպիսի՞ նշանակություն կունենա գույքահարկի ավելացումը։

-Գույքահարկի փոփոխությունը տնտեսական զարգացման տեսանկյունից, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն չի ունենալու՝ հատկապես ներդրումների ներգրավման տեսանկյունից։ Ըստ էության գույքահարկի փոփոխության հիմնական նպատակը համայնքային բյուջեների համար լրացուցիչ երկամուտներ ապահովելն է, որը գույքահարկի գծով կունենա լրացուցիչ մուտքեր, փոխարենը դրա արդյունքում տուժելու են գույքահարկ վճարող սուբյեկտները՝ քաղաքացիները, տնտեսվարող սուբյեկտներն ու ներուժային՝ պոտենցիալ ներդրողները։

-Իշխանությունները նշում են, որ այս օրենքով վերականգնվում է գույքահարկի դաշտում սոցիալական արդարությունը․ արդյոք այս նախագծով կունենա՞նք շքեղության իրական հարկում, ինչպե՞ս կդրսևորվի օրենքի սոցիալական բաղադրիչը։

-Նախագծի վերաբերյալ օրվա իշխանությունների հնչեցրած նպատակը, որը շատ ականջահաճո էր ու գեղեցիկ փաթեթավորված, դիտարկվում էր սոցիալական արդարության ու եկամուտների հավասար բաշխման շրջանակներում՝ նշելով, որ եկամուտների համահարթեցումը կփոխարինեն պրոգրեսիվ գույքահարկով և դրանով կհարկեն շքեղ գույքն ու կվերականգնեն սոցիալական արդարությունը, պարունակում է մի քանի կարևոր կետեր, որոնցով իրականությունը, ընդունված օրենքի ճիշտ հակառակն է՝

1․ Ընդունված նախագծով՝ կադաստրային արժեքից անցում է կատարվում շուկայականին մոտարկված արժեքի։ Այստեղ անշարժ գույքի հարման բազան պատիկներ անգամ բարձրանում է՝ այդ թվում ցածարժեք և միջին արժեք գույք ունեցողների համար։
2․ Այսպիսի մոտեցման դեպքում մեծ անորոշություն է առաջանում շուկայականին մոտարված արժեքի որոշման առումով, քանի որ համապատասխան մարմիններն այն որոշելու են իրենց հայեցողությամբ․ այստեղ անհատական մոտեցումն է հիմնականում առաջնային լինելու, և բազմաթիվ ռիկներ կարող են առաջանալ՝ այդ թվում կոռուպցիոն, երբ փորձեն որոշել մարդկանց գույքը շուկայական արժեքով՝ հատկապես բարձրարժեք գույքի դեպքում։
3․ Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ արվում է և ունի ընդգծված հակասոցիալական բնույթ, դա չհարկվող շեմի վերացումն է։ Չհարկվող շեմը սոցիալական ու առաջնային կոմպոնենտն էր գույքահարկի։ Նախկինում ցածրարժեք գույքը չէր հարկվում և տրամաբանական կլիներ չհարկվող շեմն առհասարակ ոչ թե հանելը, այլ դրան համարժեք 3-4 անգամ չհարկվող շեմը բարձրացնելը, որպեսզի համաչափությունը պահպանվեր։
4․ Այս փոփոխությունների հաջորդ կարևոր ուղղությունն այն է, որ խոստանում էին՝ գույքահարկը կլինի պրոգրեսիվ՝ այսինքն պիտի գործեր «շատից՝ շատ, քիչ՝ քիչ» սոցիալական սկզբունքը և կարգավորվեր եկամտի համահարթեցման ժամանակ թույլ տված բացթողումը՝ այն լրացնելով գույքահարկով։ Այս փոփոխությամբ՝ մենք պետք է տեսնեինք շքեղության ավելի շատ հարկում, և գույքահարկի հիմնական բեռը պետք է տեղափոխվեր դեպքի բարձրարժեք, շքեղ գույք, բայց իրականում սա էլ չեղավ։ Այս օրենքով պրոգրեսիվությունը աշխատում է 0-200 հազար դոլար գույքի համար, իսկ 200 հազար դոլարից բարձր արժեք ունեցող գույքի համար սահմանված է 1 % դրույքաչափ, որը չի փոխվում՝ խնդրահարույց դարձնելով այն պնդումը, որը շքեղությունը կհարկվի համապատասխան գույքահարկով, քանի որ շքեղ գույքի տիրույթում շարունակվելու է կիրառվել 1 % դրույքաչափը՝ 200 հազար դոլար թե 2 մլն դոլար գույքի դեպքում։ Ընդունված օրենքով սկսելու են հարկվել ցածրարժեք գույք ունեցողները։ Հնչեցված այն թվերը, որ քաղաքացին կվճարի 3000 կամ 5000 դրամ՝ ցույց տալով, որ դա չնչին գումար է, իրականում այդպես չէ, քանի որ գույքահարկը վճարվում է ոչ թե ամսական, այլ՝ տարեկան, ինչպես նաև, համաձայն օրենքի, տարիների ընթացքում դրույքաչափը բարձրանալու է։ Կարևոր հանգամանք է այն, որ էապես տուժելու են միջինարժեք գույք ունեցողները, նրանց գույքահարկը պատիկներով կբարձրանա, քանի որ պրոգրեսիվությունն այստեղ է աշխատելու։ Այս մարդկանց գույքը գնահատվելու է սոցիական արժեքով՝ առանց հաշվի առնելու սոցիական կարևոր խնդիրը՝ այդ մարդիկ հնարավոր է՝ այդ գույքը ժառանգել են և օրինակ 1950-ական թվականնների կառուցված տունը, կախված տեղադիրքից, կարող է ունենալ մինչև 200 հազար դոլար շուկայական արժեք՝ չնայած այն հանգամանքին, որ այդտեղ ապրողները կարող են լինել սոցիալապես միջին ապրողները։

-Նախագծով համայնքների անապահով խավերը հնարավորություն ունեն գույքահարկի մասով 10%-ի շրջանակում արտոնություններ ստանալ։ Սա սոցիալ-տնտեսական իրավիճակի առումով ինչպիսի՞ ազդեղություն կունենա։

-Նպաստառուների ու սոցիալապես անապահովների համար 10 % արտոնության սահմանումը ոչ մի էական բան չի փոխելու։ Այն թվերը, որ ներկայացվում են 1000 կամ 5000 դրամ, միգուցե շատերի համար դրանք չնչին թվեր են, սակայն սոցիալապես անապահով, հացի խնդիր ունեցող ընտանիքների համար դրանք էական են։ Այսօր բազմաթիվ մարդիկ վաճառում են իրենց ավելի արժեքավոր գույքը, գնելով ավելի ցածրարժեք գույք, որպեսզի վարկերը վճարեն, երեխայի ուսման վարձը վճարեն և սոցիալական ապահովության հարցը որոշակիորեն լուծեն։ Ցավոք, համավարակով պայմանավորված, այս խնդիրն ավելի է խորանալու, և կա այն ռիսկը, որ մարդիկ ստիպված են լինելու իրենց գույքը վաճառելու։ Օրվա իշխանությունների սոցիալական պետությանը հարիր մոտեցումը, որը պետք է լիներ «շատից՝ շատ, քիչ՝ քիչ» սկզբունով՝ գնալով պրոգրեսիվ հարկման, չի իրականացվում, այլ լինելու է ռեգրեսիվ հարկում՝ գնալով հակասոցիալական հարկման։ 2020 թվականի հունվարի 1-ին, երբ ներդրվեց համահարթ եկամտահարկը, մեր բնակչության 60-65% մինչև 150 hազար դրամ աշխատավարձ ստացողներ էին, որոնց եկամտահարկի բեռը 1 դրամով չնվազեց՝ մնաց նույնը 23 %, բայց նվազեց 2 մլն դրամից ավել եկամուտ ունեցողների հարկային բեռը՝ 36 %-ից իջնելով 23 %, կամ 500 հազարից մինչև 2 մլն եկամուտ ունեցողների հարկային բեռը 28 %-ից իջավ 23 %՝ այսինքն շատ երկամուտ ունեցողների հարկային բեռն իջեցվեց, իսկ ցածր և միջին եկամուտ ունեցողների հարկային բեռը մնաց նույնը։ Իշխանությունները, երբ նշում են, որ հաջորդ տարվանից իջեցվելու է մարդկանց եկամտահարկի բեռը՝ 23 %-ից 20 %, նրանք ազիվ չեն և չեն ասում, որ այդ պարագայում զուգահեռաբար 2,5 %-ից մինչև 5 % աճելու է սոցիալական պատադիր վճարը, ստացվում է, որ այդ մարդու եկամուտը մնալու է նույնը։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ բարձրացվեցին անուղղակի հարկերը։ Անուղղակի հարկերը վճարում ենք բոլորս՝ այդ թվում ցածր եկամուտ և բարձր եկամուտ ունեցողները, և անուղղակի հարկերով նաև որոշակիորեն ավելացավ ցածր եկամուտ ունեցողների հարկային բեռը, հիմա էլ ավելի մեծ տեմպով գույքահարկն ավելացնում են, գույքահարկ չվճարողներին բերում են վճարման դաշտ։ Փաստացի ստացվում է, որ «նպաստից դեպի աշխատանք» ծրագրային նպատակադրմամբ պիտի ավելանան ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտները, սակայն այդ նպատակադրմանը ճիշտ հակառակ քայլեր է հիմա իրականացնում կառավարությունը, քանի որ հարկային բեռը տեղափոխում են ցածր եկամուտ ունեցողների ուսերին։

Վարդուհի Մկրտչյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company