ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

70 միլիարդ դրամ փող ենք տալու պարտադիր կուտակայինների ֆոնդերի կառավարիչներին այն դեպքում, երբ այդ փողը չունենք

01 Հուլիս 2020 «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի անցումային դրույթով նախատեսված է, որ 2020 հուլիսի 1-ից, այսինքն՝ այսօրվանից, գործելու է նոր կարգավորում: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ առ այսօր գործող կարգի համաձայն՝ մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում կուտակային վճարը հաշվարկվում է 2.5 տոկոս, այսինքն՝ կազմում է 10-12.5 հազար դրամ.

«Իսկ արդեն հուլիսի 1-ի փոփոխությունների համաձայն՝ 500 հազար դրամից ավելի ստացողների դեպքում կուտակային վճարը կազմելու է 10 տոկոս, այսինքն՝ իրենք վճարելու են 12.500 դրամ՝ գումարած 500 հազարից ավելիի 10 տոկոսը, բայց ոչ ավելի 77 հազարից: Ենթադրենք՝ մեկ ամիս առաջ 700 հազար դրամ էիր ստանում, վճարում էիր 12.500 դրամ, և վերջ, իսկ հիմա վճարելու ես 12.500 դրամ՝ գումարած՝ 700 հազար դրամից հանում ես 500 հազար դրամ, 200 հազար դրամի 10 տոկոսը՝ 20 հազար»,- ասաց տնտեսագետը:

Այսինքն, ըստ Սուրեն Պարսյանի, մենք այս տարվա ընթացքում 70 միլիարդ դրամ փող ենք տալու պարտադիր կուտակայինների ֆոնդերի կառավարիչներին այն դեպքում, երբ այդ փողը չունենք, այսինքն՝ պարտք ենք վերցնում, որ տանք ֆոնդերի կառավարիչներին, որոնք 30-40 տարի հետո, հնարավոր է՝ վերադարձնեն կամ ոչ: Ի դեպ, այս խնդրի մասին, հատկապես համավարակի տարածումից հետո, շատ տնտեսագետներ էին ահազանգում:

Տնտեսագետի խոսքով՝ բարձր աշխատավարձ ստացողները ստիպված են լինելու պարտադիր կուտակային լրացուցիչ վճարումներ կատարել.

«Մեզ մոտ մի քանի ոլորտներ կան՝ IT ոլորտ, ֆինանսական ոլորտ, արդյունաբերություն և այլն: Այսինքն՝ այդ ոլորտի ներկայացուցիչների վրա լրացուցիչ հարկային բեռ է դրվում հուլիսի 1-ից: Այն, ինչի համար տարիներ շարունակ պայքարել, կռվել էինք, որ տեղի չունենար, գործող իշխանությունները սահուն ներդրեցին: Նախ՝ 2018 թվականի հուլիսի 1-ից մասնավոր հատվածը ներառվեց, իսկ հիմա արդեն 500 հազար դրամից ավելի ստացողների վրա 10 տոկոսի չափով պարտադիր կուտակային վճար է դրվում: Ըստ էության գործող իշխանություններն իրականացրեցին Տիգրան Սարգսյանի երազանքը»:

Պարսյանի խոսքով՝ ինքը դեռ այս տարվա ապրիլին առաջարկ է ներկայացրել սառեցնել պարտադիր կուտակային վճարումները և՛ պետական բյուջեից, և՛ քաղաքացիներից. «Այս պահին այդ գումարը մեզ շատ է պետք: Մեր ֆինանսական քաղաքականությունը սխալ է՝ հատկապես այս իրավիճակում»:

Նա նաև ներկայացրեց միջազգային փորձը. «Օրինակ, 2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ Էստոնիայի կառավարությունը որոշում կայացրեց 1 տարով սառեցնել բոլոր պարտադիր կուտակային վճարները, այդ տարի որևէ հատկացում չեղավ ֆոնդերի կառավարիչներին, որովհետև պետական բյուջեն այդ գումարների կարիքն ուներ: Լեհաստանը, օրինակ, կրճատեց պարտադիր կուտակայինի վճարը, հիմա 2.5 տոկոս է, նվազեցրեց, 1 տոկոս սարքեց: Խնդիրն այն է, որ գործող կառավարությունը շարունակում է նախորդ կառավարություններից եկող ծայրահեղ նեոլիբերալ կուրսը, այն է՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցով պետական փողերն ուղղել դեպի բանկային, ֆինանսական համակարգ»:

Տնտեսագետի խոսքով՝ 500 հազար դրամից ավելի եկամուտ ստացող աշխատողներն ընդհանուր թվի մոտավորապես 10 տոկոսն են կազմում:

Նարեկ Խաչատրյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company