ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Վիգէն Բաղումեան. «Կարեւոր է, որ այս իրողութիւնը վերածենք քաղաքական յաջողութեան»

21 Հուլիս 2020 Սիրիայում յուլիսի 19-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ։ Ազատագրւած տարածքներում գործում էր աւելի քան 7000 ընտրատեղամաս: Հակամարտութեան սկսւելուց յետոյ սա առաջին ընտրութիւնը չէր, բայց առաջինն էր, որ տեղի ունեցաւ գրեթէ ամբողջ Սիրիայում:

Ժողովրդական խորհուրդը (խորհրդարան) ունէր 250 տեղ: Ընտրութեան համար պայքարում էին 1656 թեկնածու, այդ թւում` 200 կին: Եւ Սիրիայում այս ընտրութիւնների հետ կապւած, հայ համայնքի մասնակցութեան եւ յատկապէս հայ պատգամաւորների ընտրութեան եւ խորհրդարանում ներկայութեան խնդրով «Ալիք» -ը դիմել է ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանին:

Վ. Բ. – Մենք վերջին շրջանում Սիրիայի խորհրդարանում ունեցել ենք երկու պատգամաւոր, որոնք ընտրւել են մէկը՝ Դամասկոսից, միւսը՝ Հալէպից: Այս անգամ, քանի որ մեծ թւով թեկնածուներ էին գրանցւել եւ ոչ միայն հայ, այլ ընդհանուր առմամբ թեկնածուներ, հետեւաբար խնդիրը մի քիչ աւելի բարդ էր եւ անհրաժեշտ էր, որպէսզի համապատասխան գործունէութիւն ծաւալւի՝ քարոզչական եւ այլ միջոցներով, որպէսզի սիրիահայ համայնքը չկորցնի խորհրդարանում այդ երկու տեղերը:

Նշեմ նաեւ՝ քանի որ նախավերջին ընտրութիւնները տեղի էին ունեցել 2016-ին, ուստի նոր խորհրդարանի ընտրութիւնները պէտք է տեղի ունենային ապրիլին, բայց կորոնվիրուսի համաճարակի պատճառով յետաձգւեց եւ վերջապէս յուլիսի 19-ին կայացան Սիրիայի խորհրդարանական ընտրութիւնները:

Պէտք է ասել, որ Սիրիայում հայերի մասնակցութիւնը ընտրութիւններին դա առանձին քւոտաների վրայ չի հիմնւում, այսինքն՝ Իրանի նման չէ. իրենք չունեն երկու տեղ, որոնց ընտրում են հայերը: Այնտեղ թեկնածուները ընդհանուր քւէներով են ընտրւում եւ ընտրատարածքների բաժանումների հիման վրայ թեկնածու են լինում: Մի խօսքով՝ հայերի լիարժէք թւաքանակ այնտեղ գոյութիւն չունի որպէս այդպիսին եւ նրանք պէտք է ընտրւեն նաեւ արաբների եւ միւսների տւած քւէների հաշւին, քանի որ զուտ հայկական քւէն չի բերում ցանկացած արդիւնքի: Ընդհանուր թեկնածուներ են եւ հետեւաբար այդ առումով մի քիչ բարդութիւններ կարող են լինել:

Բարեբախտաբար, ընտրութիւնների արդիւնքը կարող եմ ասել՝ գոհացուցիչ էր. երեք հայ թեկնածուներն էլ ընտրւեցին եւ նշեմ, որ խորհրդարանի պատգամաւորների թիւը խորհրդարանում 250-ն է, որտեղ մենք առաջին անգամ պատմութեան մէջ երեք թեկնածուներ ունեցանք եւ երեքն էլ յաղթեցին եւ ստացան խորհրդարանական մանդատ:

Հայ պատգամաւորներից երկուսը արդէն նախկին խորհրդարանում կային՝ Ժիրայր Ռէիսեանը եւ դոկտ. Նորա Արիսեանը: Երրորդը, ով այս ընտրութիւններում յաջողեց անցնել խորհրդարան առաջին անգամ՝ իրաւաբան Լիւսի Իսկէնեանն է: Երեքն էլ սիրիահայութեան ազգային գաղափարախօսութեան հետեւորդ գործիչներ:

Ժիրայր Ռէիսեանը ընտրւել է Հալէպից, իսկ Լիւսի Իսկէնեանը եւ Նորա Արիսեանը Դամասկոսի շրջանից են ընտրւել:

Որքանով է կարեւոր այսօր ընտրութիւնների նման պատկերը մեզ համար հարցին, պարոն Բաղումեանը պատասխանեց,- «Չափազանց կարեւոր է այս ընտրութիւնների նման պատկերը մեզ համար, քանի որ, գիտէք, այսօր քաղաքական իրավիճակը՝ Թուրքիայի հետ, Սիրիայի ներքին կեանքի հետ կապւած եւ բազմաթիւ այլ պատճառներով, մեզ հնարաւորութիւն է ընձեռում, որ բարեկամ երկիր Սիրիայում քաղաքական եւ հասարակական գործունէութիւն ծաւալել, երկրի անկախութիւնը, ամբողջականութիւնը պաշտպանելու ամրապնդմամբ: Ինչպէս նաեւ միջազգային հարթակներում, որտեղ մենք՝ հայերս հակառակ հակասիրիական չարախօս շրջանակների գործունէութեան եւ տարածած մտքերի, ինչպէս միշտ այժմ եւս կը կանգնենք սիրիական պետութեան եւ ժողովրդի կողքին, ընդդէմ բոլոր այդ հիւանդագին քաղաքականութեան, որը բերեց երկրի քայքայմանը, բերեց ահաբեկչական շրջանակաների կառոյցների տեղակայմանը, որոնք հովանաւորւում էին Թուրքիայի կողմից: Սրանց դէմ պայքարում, մենք էլ մեր բաժին դերակատարութիւնը պէտք է ունենանք, որպէսզի կարողանանք հասցնել նպատակայարմար տեղ»:

Նաեւ պէտք է շեշտել, որ ՀՀ-ի համար Սիրիան որպէս բարեկամ երկիր, անչափ կարեւոր է, որ այս յաջողութիւնը մենք կարողանանաք կեանքի մէջ վերածենք նաեւ քաղաքական յաջողութեան:

Ա. Է.
«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company