ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Թուրքիան և Ադրբեջանը լծվել են տարածաշրջանը հաշվեկշռելու գործին

21 Հուլիս 2020 Տավուշի սահմանագծում տեղի ունեցած ռազմական գործողությունների ու Արգենտինայի և Ուրուգվայի կողմից Հայաստանին հայտնած զորակցության շուրջ «Armenia Today»-ը հեռախոսազրույց է ունեցել Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Հարավային Ամերիկայում Հայ Դատի գրասենյակի գործունեության ակտիվ մասնակից Մարիո Նալբանդյանի հետ։

-Ուրուգվայի եւ Արգենտինայի քաղաքական որոշ ղեկավարներ եւ քաղաքական ուժեր հուլիսի 17-ին զորակցություն են հայտնել Հայաստանին: Որքանո՞վ են կարեւոր միջազգային հանրության եւ տարբեր երկրների դատապարտողական հայտարարությունները՝ Ադրբեջանի կողմից պարբերաբար հրահրվող ռազմական գործողությունները զսպելու տեսանկյունից:

-Հատկապես ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների տարիների աշխատանքի հետեւանքով և՛ Արգենտինայի, և՛ Ուրուգվայի հասարակությունը, և՛ քաղաքական պատասխանատու գործիչների քաջատեղյակ են Հայաստանի իրականության և մասնավորապես Արցախի հիմնահարցի մանրամասներին։ Երբ հուլիսի 12-ին Ադրբեջանը հարձակվեց հայկական հողերի վրա, մենք անմիջապես ձեռնարկեցինք հանդիպումներ եւ խոսակցություններ տարբեր քաղաքական պատասխանատուների հետ։ Այդ հանդիպումները իրենց դրական արդյունքը բերեցին՝ հայտարարությունների տեսքով։

Հարավային Ամերիկայում Ուրուգվայը առաջատար է՝ ի նպաստ հայերի որոշումներ ընդունելու առումով, բայց նաև պետք է գնահատել Արգենտինայի քաղաքական անձնավորությունների և բարձրաստիճան պաշտոնյանների դիրքորոշումը այս ուղղությամբ։

Նույնիսկ հեռավոր Հարավային Ամերիկայի կողմից արված հայտարարությունները միջազգային հանրության և միջազգային քաղաքական շրջանակների համար ունեն կարևորություն։ Նախ որովհետև հայտարարություններով հանդես եկած երկրները միջազգային քաղաքական դաշտում ունեն բավական ազդեցիկ վարկանիշ, և դրանից բացի, Ադրբեջանը զգայուն է միջազգային հանրության արձագանքների նկատմամբ, և որքանով հետևողական և ուժեղ լինենք մենք՝ ապահովելով Ադրբեջանի սանձարձակ քայլերը դատապարտող հայտարարություններ, այնքանով դրանք անդրադարձ կունենան Ադրբեջանի քայլերի վրա։

Մենք պետք է գիտակիցենք, որ մեր նախաձեռնությունները պետք է ծրագրված լինեն։ Հայկական կողմի դիվանագիտությունը՝ թե՛ պետական եւ թե՛ ժողովրդային, պետք է արագ և համադրված կերպով շարժվի։ Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը և Թուրքիան անմիջապես լուրջ աշխատանքներ են նախաձեռնել միջազգային մամուլում՝ իրենց թեզը ներկայացնելու համար։ Եթե Հայ Դատի հանձնախմբերը եւ հայկական համայնքները ուժեղ կերպով չհակադարձեին, մենք կարող էինք լուրջ խնդիրներ ունենալ։

Հայկական երկու պետությունները միասնաբար պետք է մտածեն Ադրբեջանին հակազդելու մեխանիզմների մասին։

-Հայ-ադրբեջանական հակամարտությունը պարբերաբար վերքոտելու եւ հակամարտության մեջ նոր սերունդներ ներքաշելու Ադրբեջանի քաղաքականությունն ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Ադրբեջանը որոշել է ուժի միջոցով լուծել իր առջև դրված հարցերը։ Ադրբեջանի այս որոշումը պետք է դիտարկել այդ երկրի ներքին քաղաքական անկայունության և խարափումների լուսանցքում։ Այդ իսկ պատճառով Հայաստանի կամ Արցախի վրա պարբերական հարձակումները մենք միշտ պետք է դիտարկենք Ալիևի վարչակարգի համատեքստում՝ վարվող քաղաքակնության և Ադրբեջանի ժողովրդի դժվարությունների տեսանկյունից։ Դրսի թշնամի գտնելով՝ Ադրբեջանը որոշ չափով լուծում, մեղմացնում կամ շեղում է իր ժողովրդի ուշադրությունը։

Սակայն պետք է արձանագրել նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը լծվել են տարածաշրջանը հաշվեկշռելու գործին։ Թուրքիան պահում է իր ախորժակը հայկական տարածքների վրա՝ պանթուրքիստական տեսիլքով և Ադրբեջանի գործոնն օգտագործում է ի նպաստ նախ իր սեփական շահերի։ Այս իսկ կոնտեքստում մենք պետք է հետևենք մեր դաշնակից Ռուսաստանի քաղաքականությանը, որտեղ Թուրքիան աշխատանք է տանում՝ Ադրբեջանին ուժեղացնելու միջոցով իրագործելու համար իր իսկ ծրագրերը։

Ռուսաստանը, որպես դաշնակից երկիր, պետք է ավելի ուշադիր և զգոն դաշնակից լինի, որպեսզի ՀԱՊԿ-ի շրջանակներում կարողանա զորավիգ կանգնի Հայաստանին։

Առանց խաղաղության հնարավոր չէ բարգավաճ և արդար կարգերով հասարակություն կառուցել։ Այնքան ժամանակ, ինչքան տարածաշրջանում լարված, ռազմական մթնոլորտ տիրի՝ տարածաշրջանային հարցեր լուծելու կամ առանձին երկրներում քաղաքական կայունություն ապահովելու նպատակով, մենք գտնվելու ենք լուրջ տագնապի մեջ։

Այս 30 տարիներն ապացուցում են, որ անկայունությունը նվազեցնում է միջազգային ներդրումների եւ ծրագրերի հնարավորությունը՝ տարածաշրջանի երկրների զարգացման և բարգավաճման համար։ Այդ իսկ պատճառով խաղաղությունը տարածաշրջանում պայման չէ, անհրաժեշտություն է, և հիմնական սկզբունք է՝ Հայաստանի կայուն զարգացման եւ հաստատման համար։

Լուսինե Թևոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company