ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Բանաձևում նշված երկրների խնդիրներն ընդհանուր ոչինչ չունեն Արցախի հարցի հետ

27 Հուլիս 2020 ԱՄՆ-ի 2021 թվականի պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը մինչ իր վերջնական հաստատումը մի քանի փուլ է անցնում, և այսպես կոչված՝ բարեփոխումներից մեկը, որը վերաբերում է Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանված անձանց մասին զեկույցին, վերջնական արդյունքում կարող է հանվել նախագծից: Համենայն դեպս Հայ դատի ամերիկյան հանձնախումբն աշխատում է այդ ուղղությամբ, «Գոլոս Արմենիի» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

ՀԻՇԵՑՆԵՆՔ, ՈՐ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ՕՐԵՐՍ հավանություն է տվել 2021 թվականի ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին օրինագծին, որում ներառված է հետևյալ ձևակերպումը. «…Պետքարտուղարը, պաշտպանության քարտուղարի հետ, Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց է ներկայացնում Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանված անձանց վիճակի մասին: Զեկույցը պետք է բովանդակի հետևյալ գնահատականները. Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի այն քաղաքացիների թիվը, որոնք օտարերկրյա ուժերի կողմից հարկադրաբար տեղահանվել են 1991 թվականից ի վեր ապօրինաբար բռնազավթված երկրների տարածքից, ինչպես նաև քաղաքացիների թիվը, որոնք սպանվել են Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում 1991 թվականից ի վեր օտարերկրյա զորքերի կողմից ապօրինաբար բռնազավթված տարածքներում»։

Մանոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տվյալ օրինագծում ներառված է նաև մի շտկում, որը խստացնում է Կոնգրեսի վերահսկողությունը Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության նկատմամբ և նախատեսում, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ համագործակցելով Պետդեպարտամենտի հետ, Կոնգրեսին զեկույց կներկայացնի Պաշտպանության նախարարության «Գործընկերների հնարավորությունների ամրապնդման» ծրագրի 333-րդ կետով ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա այն պետությունների ռազմական միավորումների մասին, որոնց վերաբերյալ կասկածներ կան, որ նրանք խախտել են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները մինչ ռազմական օգնություն ստանալը կամ այդ ընթացքում։ Դաշնակցականի խոսքերով՝ այդ շտկումը թույլ կտա հետագայում քննարկման առարկա դարձնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցը։

«Բացի վերոնշյալ հակահայկական լրացումից, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարեկամության Կոնգրեսի խմբի ղեկավարներն Արցախին վերաբերող ևս երկու բանաձև են առաջարկել։Մեկը, որը վերաբերում էր Արցախին տրամադրվող օգնությունն արգելելուն, չի անցել, երկրորդը հենց իրենք են հետ կանչել։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հայաստանին և Արցախին վերաբերող փոփոխությունների փաթեթում երկու վտանգավոր շտկումներն արդեն չեզոքացված են, մնում է միայն այն, որը վերաբերում է ներքին տեղահանված անձանց: Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, և նպատակին հասնելու հավանականությունը միանգամայն իրական է», -նշեց Մանոյանը:

ԹԵՊԵՏ, ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ ՆԱԵՎ ՀԱԿԱՌԱԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ։
Բնականաբար, նման փաստաթղթի ընդունումն անցանկալի է, քանի որ, ըստ դաշնակցականի, «դա կարող է օգտագործվել այլ երկրներում, այլ կառույցներում, միջազգային հարթակներում՝ բովանդակությամբ համանման որոշումների, բանաձևերի տեսքով»։ Նման զարգացման դեպքում առանձնակի հարվածային աշխատանք կպահանջվի դիվանագիտական մակարդակով. և՛ ԱԳՆ-ի, և՛ առավելևս խորհրդարանական դիվանագիտության հարթակում։ Մեր պատգամավորները ստիպված կլինեն զօրուգիշեր աշխատել, որպեսզի հասկացնեն իրենց արտասահմանյան գործընկերներին, որ նման բանաձևը ոչ միայն անարդար է, այլև կտրված իրականությունից։ «Հարցը ոչ այնքան ձևակերպումն է, որքան խնդրի բուն սահմանումը, որով անտեսվում են ներքին տեղահանված հայերը, հանգամանքները, որոնց պարագայում տեղի է ունեցել այդ ամենը. պատերազմ, հայկական ջարդեր Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Արցախում։ Փաստաթուղթը բոլոր այդ հարցերը պարզապես անտեսում է։ Մի կողմից, դա զգալիորեն դժվարացնում է դրա կիրառումը, քանի որ անհնար է ներկայացնել ներքին տեղահանվածների հարցը կոնկրետությունից անջատ, այսպես ասած՝ վակուումի մեջ, և հարկ կլինի ներկայացնել տեղի ունեցած ամենը ամբողջությամբ։ Մյուս կողմից՝ բացասական մթնոլորտ, վերաբերմունք, տեսակետ է ձևավորում տվյալ հարցի նկատմամբ, ինչը մեզ համար, մեղմ ասած, վատ է»,- ասաց Կիրո Մանոյանը։

Նրա գնահատմամբ՝ այն, թե որ երկրներն են ընդգրկված բանաձևում, վկայում է, որ դա ավելի շուտ հակառուսական փաստաթուղթ է. «Այդ շարքում ներառելով նաև Ադրբեջանը, նրանք այդ կերպ քողարկում են բանաձևը։ Փոփոխություններից մեկը, որը դրա հեղինակները հետ կանչեցին, նույնպես հակառուսական համատեքստում էր։ Կարծում եմ, այդպիսին է հեղինակների մարտավարությունը. օգտվելով հակառուսական տրամադրություններից՝ հարվածել նաև հայկական կողմին։ Ինչն ինքնին արդեն անարդար է։ Քանի որ բանաձևում նշված երկրների խնդիրներն ընդհանուր ոչինչ չունեն Արցախի հարցի հետ, դա միշտ էլ այդպես է ընկալվել միջազգային հանրության, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից, որի ներկայացուցիչները, երկու այլ երկրների հետ համագործակցությամբ, մշակել են Արցախի հիմնախնդրի լուծման տարբերակներ։ Այդ տարբերությունը միշտ պետք է ընդգծել, և Ադրբեջանը պետք է բացառվի այդ բանաձևից»։

Մեր խնդրանքով մեկնաբանելով ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում այս պահին չկա ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ 1921 թվականին Թուրքիայի հետ կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերանայման հարցը, Կիրո Մանոյանը հաղորդեց, որ ՀՅԴ-ն նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք վերաբերում են Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին, նախևառաջ հիշեցնելով, որ այս տարի օգոստոսի 10-ին լրանում է Սևրի պայմանագրի ստորագրման, իսկ նույեմբերի 22-ին՝ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100 տարին։ Նրա խոսքերով, ՀՅԴ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանը դիրքորոշում ներկայացնի երկու փաստաթղթերի վերաբերյալ՝ շեշտելով Սևրի պայմանագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կարևորությունը։ Հաջորդ տարի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակի կապակցությամբ ՀՅԴ-ն արդեն նախանշել է, թե ձևի և բովանդակության առումով ինչպես Հայաստանը կարող է ներկայացնել իր դիրքորոշումը, սակայն Մանոյանը նախընտրեց առայժմ չբացել փակագծերը. «Բոլոր չորս պայմանագրերի առնչությամբ մենք միջոցառումներ ենք ծրագրել միջազգային հարթակներում, որոնք թեև փոքր-ինչ հետաձգվում են կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն անպայման իրականացվելու են։ Մանրամասներ առայժմ չեմ հաղորդի, բայց այդ հարցը մեր օրակարգում հաստատ կա»,- ամփոփեց Մանոյանը։

golosarmenii.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company