«Միասին կհաղթենք». հերթական աջակցությունը Լոռու մարզում
27 Հուլիս 2020
Համաճարակի տնտեսական հետեւանքը դժվարին պայմաններ է առաջացրել մեր երկրի շատ շրջաններում: Հայրենակիցներին ձեռք մեկնելը դարձել է յուրաքանչյուրի պարտքը։ Հատկապես նպատակային է տարեցներին ու, մայրաքաղաքից հեռու գտնվող գյուղերի բնակիչներին օգնությունը։
Արդեն որերորդ ամիսն է աջակցության հատուկ «Միասին կհաղթենք» նախաձեռնությունն են իրականացնում Դաշնակցական երիտասարդները: Սկսել են իրենց իսկ միջոցներով եւ շարունակում տարբեր, այդ թվում Դաշնակցության արտերկրյա կառույցներից հանգանակվող ու ուղարկվող օժանդակության միջոցով: Եվս մեկ ուղի՝ դեպի Լոռի:
Մանրամասները՝ տեսանյութում։