ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ծխախոտի ոլորտում գրանցվել է վերջին 25 տարվա ամենամեծ անկումը

30 Հուլիս 2020 Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ծխախոտային արտադրատեսակների արտադրության ոլորտում գրանցվել է աննախադեպ՝ 19 % անկում։ NEWS.am–ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշեց, որ վերջին 25 տարում, այս ոլորտում նման անկում չէր գրանցվել։

Նրա խոսքով՝ անկման հիմնական պատճառը կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած լոգիստիկ և արտադրության սահմանափակման խնդիրներն են։

«Հայաստանի ծխախոտի շուրջ 70 %–ը արտահանվում էր դեպի Իրաք, իսկ արտահանման ճանապարհն անցնում է կորոնավիրուսի սկզբնական տարածման խոշորագույն օջախներից մեկով՝ Իրանով, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում արտահանելիս։ Օրինակ՝ 2020թ. հունվար–մայիս ամիսների ընթացքում դեպի Իրաք արտահանումը նվազել է 9,7 %–ով, ինչը ևս փաստում է, որ ծխախոտի արտահանումն այս ուղղությամբ նվազել է։ Բացի այդ, ի տարբերություն հանքարդյունաբերության, ծխախոտ արտադրող ձեռնարկությունների գործունեությունը դադարեցվել կամ սահմանափակվել էր մարտ–ապրիլ ամիսների ընթացքում, ինչի արդյունքում հազարավոր աշխատողներ պարապուրդի մատնվեցին, և նաև այս ոլորտի հետ փոխկապակցված ձեռնարկություններ ևս տուժեցին»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանը հիշեցրեց, որ 2019թ. ընթացքում ծխախոտը կազմում էր մեր արտահանման շուրջ 11 տոկոսը, ինչն ըստ նրա՝ ևս մեկ անգամ փաստում է այս ոլորտի կարևորությունը մեր տնտեսության և ազգաբնակչության համար։

«Բացի այդ, ծխախոտ արտադրող խոշորագույն ընկերությունները հանդիսանում են խոշոր հարկ վճարողներ, դրանցից «Գրանդ–Տոբակո» ընկերությունն օրինակ՝ այս տարվա հունվար–հունիս ամիսներին գլխավորում էր խոշոր հարկ վճարողների ցուցակը և այս ընթացքում պետությանը վճարել է 26,3 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը 7,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս ցուցանիշը ևս փաստում է այս ոլորտում առկա անկման մասին։ Սա այն դեպքում, երբ 2020թ. հունվարի 1–ից 10 տոկոսով ավելացել է ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը»,–ասաց նա։

Անդրադառնալով արդյունաբերության ոլորտում արձանագրված 1,5 տոկոս աճին, Սուրեն Պարսյանը նշեց, որ այդ աճը գրեթե ամբողջությամբ ապահովվել է հանքարդյունաբերության և ոսկերչության հաշվին։

«Արդյունաբերության մնացած ճյուղերում գրանցվել է անկում, սակայն հատկապես մտահոգիչ է ծխախոտի արտադրության ցուցանիշները։ Հաշվի առնելով այս ոլորտի նշանակությունը մեր տնտեսության և ազգաբնակչության համար, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի ծխախոտագործական ընկերությունների արտադրության և արտահանման հիմնախնդիրները բացահայտելու և դրանց արագ լուծումներ տալու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում 4,7 տոկոս անկում է ունեցել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company