ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Տնտեսությունը նստած է հանքարդյունաբերության ասեղի վրա, իսկ հանքարդյունաբերության աճից օգտվում են մի խումբ մարդիկ

02 Օգոստոս 2020 2019-ի ընթացքում հանքահումքի արտադրանքի տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ի մեջ մոտ 30 տոկոս է կազմում, այս տարվա ցուցանիշները փաստում են, որ այս 30 տոկոսը ավելի է աճելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան՝ անդրադառնալով արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության մեծ տեսակարար կշիռ կազմելուն։

Նա հայտնեց, որ արդյունաբերությունը աճել է 1,5 տոկոսի չափով, որը ապահովել է ի հաշիվ հանքարդյունաբերության, և ոսկերչությունը 26,5 տոկոսով է աճել, ինչը նշանակում է, որ մեր արդյունաբերության աճը հիմնական պայմանավորված է մետաղների արդյունահանմամբ և արտահանմամբ։

«Մենք գնալով ավելի ու ավելի ենք մեծ կախվածություն ունենում պղնձի և մոլիբդենի արդյունահանումից և արտահանումից»,-ասաց նա։ Սուրեն Պարսյանը հիշեցրեց, որ 2020-ի մարտի վերջին պղնձի գինը իջել էր՝ կազմելով 4700 դոլար, այնինչ մեր պղինձ արտահանող ընկերությունների համար հինգ հազար դոլարն է, որ ինքնածախսածածկում է ապահովում, այնուհետև ապրիլ, մայիս ու հունիս ամիսների ընթացքում պղնձի գինը կտրուկ ավելացավ, ինչը պայմանավորված էր Չինաստանի տնտեսության արագ տեմպերով վերականգնման հետ և պղնձի գինը 4700-ից արդեն կազմում էր 6500 դոլար։

«Դա բնականաբար իր ազդեցությունը թողեց արտահանվող պղնձի ծավալաների վրա, ներկայումս մեծ ծավալներով արդյունահանվում և արտահանվում է պղինձ»,-ասաց նա։ Տնտեսագետը նկատեց, որ այս տարի վերագործարկվեց Թեղուտը, որը ևս ապահովում է լրացուցիչ պղնձի արտահանում և արդյունահանում, իակ մեր տնտեսությունը ավելի ու ավելի մեծ կախվածություն է ունենում պղնձից, հանքանյութից։

«Միանշանակ դա բացասական միտում է, քանի որ այս կառավարության գործունեության ծրագրում նախատեսված է, որ մեր տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացվեր և գիտատար արտադրությունները ընդլայնվեին, բայց ճիշտ հակառակն է տեղի ունենում, մենք դրանով ավելի մեծ կախվածություն ունենք հանքարդյունաբերությունից»,-ասաց նա։

Սուրեն Պարսյանը հայտնեց, որ արյունաբերական ընդհանուր արտադրանքի մեջ, եթե 2019-ին հանքարդյունաբերության տեսակարար կշիռը 17,6 տոկոս էր կազմում, հիմա 20 տոկոս է կազմում ։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե վարչապետը իշխանության գալուց հետո կարևոր էր համարում հանքարդյունաբերությամբ տնտեսություն չպահելը, տնտեսագետն ասաց, որ ճիշտ հակառակն է տեղի ունենում։ «Տնտեսությունը նստած է հանքարդյունաբերության ասեղի վրա, և դրա արդյունքում մենք ավելի մեծ կախվածություն ենք ունենում այս ոլորտից և բնականաբար այս արդյունահանումը տեղի է ունենում առանց պլանավորման, առանց սահմանափակումների, և ըստ էության այդ արդյունահանումը իրականացվում է հաջորդ սերունդների հաշվին»,-ասաց նա։

Նա նշեց, որ թեև մենք խոսում ենք կայուն զարգացման մասին, որը ենթադրում է, որ ներկա սերունդը չպետք է սահմանափակի հաջորդ սենդին օգտվելու իրավունքը օգտակար հանածոներից, կանաչ բնությունից, բայց հանքարդյունաբերության այս անընդհատ ընդլայնումը բերում է նրան, որ սահմանափակվում է հաջորդ սերնդի օգտվելու հնարավորությունը։

«Նախկինում, ինչպես նաև հիմա արդյունաբերության աճից օգտվում են մի խումբ անձիք, խոշոր կապիտալիստները և դրա ազդեցությունը ազգաբնակչության կենսամակարդակի վրա բավականին քիչ է։ Այսինքն սա ևս մեկ անգամ փաստում է, որ մեր տնտեսական աճը կամ նույն հանքարդյունաբերության աճը ներառական չէ, և դրանից չի օգտվում հասարակության մեծ մասը։ Ի հաշիվ հանքարդյունաբերության աճի՝ մենք չենք կարող լուծել բնակչության կենսամակարդակի և սոցիալական խնդիրները»,-ասաց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company