Քիչ առաջ հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում
04 Օգոստոս 2020 Քիչ առաջ հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ուժգին պայթյունը վնասել է նավահանգստից կիլոմետրերով հեռու շենքերն ու բնակարանները։Նավահանգստին մոտ է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ եւս մեծ ավերածություններ են եղել։ Անջատվել է էլեկտրականությունը։ Վնասվել են նաեւ հայկական հաստատությունները։
Կան տեղեկություններ, որ պայթյունը որոտացել է պայթուցիկների պահեստում։

Նախնական տեղեկույթուններով կան հարյուրավոր վիրավորներ. նշվում է առնվազն 10 մահացածի մասին: Զոհերի մասին պաշտոնապես դեռ ոչինչ չի ասվում։ Մեծ վնասներ է կրել Բուրջ Համուդում տեղակայված ՀՅ Դաշնակցության Շաղզոյան կենտրոնը, որտեղ տեղակայված են կուսակցական գրասենյակները, Ազդակ օրաթերթը, Վանա ձայն ռադիոկայանը:
Վնասվել են նաեւ Բուրջ համուդում գործող հայկական խոշոր հավաքատեղիները՝ Դաշնակցության ակումբները։ Մեծի Տանն կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը այցելել է ՀՅԴ Սարդարապատ ակումբ, որն ամենաշատ տուժած կենտրոններից է։ Վեհափառը Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանի ուղեկցությամբ ծանոթացել է պայթյունից հետո հայաբնակ թաղամասերի վիճակին։