ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Լիբանանում իրադարձությունների անկանխատեսելի ընթացքից կարող է շահել Թուրքիան

07 Օգոստոս 2020 Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունն ինչ հետևանք կարող է ունենալ Լիբանանի և տարածաշրջանի վրա: Մասնավորապես, ուժային ինչ վերադասավորումներկարող են տեղի ունենալ Մերձավոր Արևելքում՝ Իրան, Իսրայել, Թուրքիա, և այս ամենն ինչ ազդեցություն կունենա հայության վրա:

168.am-ի հետ զրույցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը նշեց, որ նման մասշտաբի հումանիտար աղետը չի կարող իր հետևանքները չթողնել որևէ երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակաների և հարաբերությունների վրա:

«Կոնկրետ այս դեպքում մենք գործ ունենք Լիբանանի պես փոքր երկրի հետ, որը, տևական ժամանակ խոր ճգնաժամ է ապրում: Լիբանանի առանց այն էլ ծայրահեղ լարված քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը պայթյունի հետևանքով կարող է հանգեցնել երկրի քաղաքական քարտեզի արմատական փոփոխության և ուժերի վերադասավորման: Հետաղետյան շրջանում նման զարգացումների հնարավորությունը բնավ չպետք է բացառել: Եվ քանի որ Մերձավոր Արևելքում
նման փոփոխությունները, որպես կանոն, գործում են դոմինոյի տրամաբանությամբ և ունենում են նաև տարածաշրջանային էֆեկտ, ապա հնարավոր է, որ մենք տարածաշրջանում ռազմավարական և, բնականաբար, մարտավարական շեշտադրումների որոշակի փոփոխության ականատեսը լինենք, որոնք, միանշանակորեն, տարածաշրջանային հարաբերությունների և ուժերի հարաբերակցության փոփոխությունների, վերադիրքավորումների պատճառ կարող են դառնալ» շեշտեց նա:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային հիմնական խաղացողներին, ապա, ըստ Շահնազարյանի,նրանք չափազանց զգուշավորությամբ են արձագանքել լիբանանյան իրադարձություններին:

«Մասնավորապես, Իրանը խիստ մտահոգությամբ է հետևում դեպքերի զարգացումներին և իրադարձությունների ընթացքին: Թեհրանում գիտակցում են, որ Լիբանանում քաղաքական և սոցիալ-տնտեսական իրադարձությունների անկանխատեսելի զարգացումը և ընթացքի կտրուկ փոփոխությունը լուրջ մարտահրավերի կարող է վերածվել Իրանի և նրա տարածաշրջանային
դաշնակիցների համար՝ ոչ միայն Լիբանանում, այլ նաև՝ ամբողջ տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում: Ոչ պակաս մտահոգված է նաև Իսրայելը, որը նույնպես կարող է մեծապես տուժել լիբանանյան իրադարձությունների անկանխատեսելի ընթացքից: Չմոռանանք, որ հարևան երկրներում ցանկացած տիպի անկայունություն  անվտանգային նշանակության լրջագույն մարտահրավեր է համարվում Թել Ավիվի համար, քանի որ այն կարող է հրեական պետության անմիջական սահմաններին նպաստավոր պայմաններ ստեղծել իսլամիստ ծայրահեղական խմբավորումների գործունեության համար:

Փոխարենը՝ ստեղծված իրավիճակից որոշակիորեն կարող է շահել Թուրքիան: Փաստ է՝ իրավիճակի ցանկացած լարում ներկա դրությամբ ամբողջովին համընկնում է Էրդողանի տարածաշրջանային ռազմավարական շահերին և հեռահար նպատակներին,
որից օգտվելով էլ՝ Թուրքիան կփորձի ամրապնդել իր ոտնատեղը տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբանանում: Լիբանանը, ի դեպ, տևական ժամանակ է, ինչ հայտնվել է Անկարայի նշանակետում, իսկ ստեղծված իրավիճակը լավագույն առիթ կարող է հանդիսանալ Թուրքիայի համար՝ Լիբանանում շահավետ դիրքեր զբաղեցնելու առումով:

Եվ հենց սա է, որ առաջին հերթին պետք է մտահոգի մեզ: Մերձավոր Արևելքի հայահոծ հայկական համայնքներ ունեցող երկրներում Թուրքիայի դիրքերի ամրապնդումն անմիջական սպառնելիք և մարտահրավեր է՝ ուղղված ողջ հայության և հայկական զույգ պետությունների՝ ՀՀ-ի և ԱՀ-ի ռազմավարական նշանակության անվտանգային շահերին:

Վտանգն առավել մտահոգիչ է դառնում, երբ խոսքը տվյալ համայնքների հայաթափման հավանականությանն է վերաբերում: Ահավասիկ, նման վտանգի դեմ հանդիման է կանգնած այսօր սփյուռքի առանցքն ու ողնաշարը համարվող լիբանանահայ համայնքը: Լիբանանին պատուհասած աղետից հետո համացանցում շրջանառում են Լիբանանի՝ այսպես կոչված, «մահվան», և
լիբանանահայ համայնքի պատմության «ավարտի» մասին հուսահատական գրառումներ, որոնցում լիբանանահայությանը կոչ են անում թողնել-հեռանալ Լիբանանից: Առկա պայմաններում խուճապային տրամադրություն ստեղծելը, լիբանահայության՝ դեպի Հայաստան զանգվածային ներգաղթ կազմակերպելու մասին կոչերը, ոչ միայն չեն բխում լիբանանահայության անմիջական շահերից, այլև միանշանակորեն հակասում են ողջ հայության ազգային շահերին: Էլ չխոսենք, որ
դա պրակտիկորեն անհնար է, եթե հաշվի առնենք Հայաստանի այսօրվա իրավիճակը, հնարավորությունները և ներուժը» պնդեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը:

Արամ Շահնազարյանի խոսքով, երկու կարծիք լինել չի կարող. լիբանանահայ համայնքը պետք է վերականգնի և վերագտնի իրեն հենց Լիբանանում, ինչը պահանջում է մեր համազգային շահը, հատկապես, երբ Թուրքիան տասնամյակներ շարունակ երազել է հայաթափված Մերձավոր Արևելքի մասին:

«Եկեք մի պահ պատկերացնենք, Հայաստանի և Արցախի ռազմավարական դիրքերի ամրությունը Հարավային Կովկասում՝ հայաթափված Մերձավոր Արևելքի պայմաններում, ուր դոմինանտ դիրքեր է զբաղեցնում Թուրքիան: Կարծում եմ, պատկերն այնքան էլ ոգևորիչ չի լինի:

Այնպես որ, հուսահատական խոսքերի, Լիբանանը լքելու անմիտ, անիմաստ և անիրականանալի կոչերի փոխարեն՝ մենք պետք է համահայկական կամք դրսևորենք, հոգով ու սրտով, մեր ամբողջ կարողությամբ կանգնենք լիբանանահայության կողքին՝ ցուցաբերելով նրան բարոյական և նյութական առավելագույն աջակցություն, որպեսզի լիբանանահայությունը հնարավորինս կարճ ժամանակում կարողանա վերագտնել ինքն իրեն: Լիբանանահայությունը պետք է վեր հառնի փլատակներից՝ հանուն Հայաստանի, Արցախի և հայության: Սա համահայկական հրամայական է, որը չունի այլընտրանք, և որը պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ՝ ուր էլ որ նա ապրելիս լինի» եզրափակեց մեր զրուցակիցը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company