ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Ժամանակավոր տարհանման գործողությունները պետք է տարբերակել մեծ հայրենադարձության օրակարգից

09 Օգոստոս 2020
lragir.am -ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը


Այս պահին լիբնանահայերն ի՞նչ պասելիքներ ու սպասումներ ունեն Հայաստանից, ավելի շատ մտածում են Հայաստան տեղափոխվելու մասի՞ն, թե՞ ուզում են աջակցություն ստանան և շարունակեն մնալ Լիբանանում:

Բնական է, որ յուրաքանչյուր ճգնաժամից հետո արտահոսքի միտումներ տեսանելի կլինեն: Իհարկե, մինչև պայթյունն էլ արդեն որոշակի Հայաստան տեղափոխվելու նախադրյալներ ու միտումներ կային, բայց հայրենադարձություն հասկացությունը միայն մշտական տեղափոխվելով չէ: Կոնցեպտուալ առումով նաև տարբեր սահմանումներ կան՝ մարդկանց տեղափոխումը կամ միաժամանակ այս գլոբալ աշխարհում մի քանի հասցե ունենալը: Որոշ ցուցիչներ կան այս ուղղությամբ՝ երկքաղաքացիության դիմումների կտրուկ աճ, հայրենիքում նոր բնակարաններ, նոր տարածքներ վերցնել, Հայաստանում բարձրագույն ուսում ստանալու ցանկություն ունեցողների աճ: Ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը հավաքական առումով հայտնվել է Լիբանանի հայ համայնքի կիզակետում: Իհարկե, և գործազրկությունը, և տնտեսական ճգնաժամը Լիբանանում հավելյալ թափ են հաղորդում այդ միտումների զարգացմանը:

Իսկ նման վտանգավոր պայմաններում ժամանակավոր տարհանման գործողությունները պետք է տարբերակել մեծ հայրենադարձության օրակարգից, որը տարբեր երկրներ իրականացնում են երկարաժամկետ կտրվածքով: Ի վերջո, կա նաև երրորդ միջազգային պրակտիկան, որ երբ աղետի գոտի են հայտարարում, դրան հետևում է հումանիտր, մարդասիրական միջազգային օժանդակությունը, հետևում են նաև որոշ երկրների միգրացիոն քաղաքականության փոփոխություններ, որտեղ ընդունում են տվյալ երկրից եկողներին, կեցության վայրեր են տրամադրում, նաև քաղաքացիություն ստանալու ընթացակարգում իրավական առումով դյուրություններ են ստեղծում: Այս երրորդ ուղղությունն, իհարկե, տեսանելի չէ մեր դեպքում, չնայած եթե միջազգային ընտանիքի համապատասխան բաժանմունքների հետ աշխատեն, գուցե դա ևս լինի:

Բայց սա միայն հայերին չի վերաբերում, ես խոսում եմ երկարաժամկետ դրվածքով միջազգային պրակտիկայի մասին: Այսինքն ուզում եմ ասել, որ խնդիրը բազմաշերտ է՝ տարհանման ժամանակավոր գործողություններ, հայրենադարձության առումով համեմատաբար ավելի երկարատև ռազմավարական ծրագիր, և միջազգային պրակտիկան նկատի ունենալով՝ ընդհանրապես միգրացիոն քաղաքականություն: Հիմա ակնկալիքը հումանիտար աշխատանքներն են, և այստեղ քաղաքական նոր դիտարկում կարելի է անել այն առումով, որ այն երկրները, որոնք քաղաքական դրդապատճառներով տնտեսապես և ֆինանսապես երկիրը պաշարել ու մեկուսացրել էին, հիմա այդ նույն երկրները հերթագրվում են գալու և աջակցություն ցուցաբերելու: Սա քաղաքական մեկնաբանությամբ ընկալվում է իբրև պաշարման օղակները թուլացնելու որոշակի քաղաքական ակտեր՝ մարդասիրության տեսքով, բայց նաև Լիբանանը կարող է փուլ առ փուլ ապամեկուսացվել: Չնայած այստեղ տարբեր աշխարհաքաղաքական գործընթացներ են. օրինակ, գիտեք, որ հիմա համաշխարհային տնտեսական պատերազմ է, որի բևեռներն են Ամերիկան ու Չինաստանը: Առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ը պաշտոնական Թեհրանին հրավիրում է հանդիպման, վերջինս չի զիջում, չի գնում՝ քաջ գիտակցելով, որ հիմնական նպատակներից մեկը Չինաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական առանցքը թուլացնելն է: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ ևս հայտարարություններով հանդես է եկել պաշտոնական Վաշինգտոնը: Ուզում եմ ասել, որ այս բոլորի մեջ փոխկապակցված նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրներ են, որտեղ գլխավոր խաղացողները տեղ-տեղ շահերով բախվում են, բայց որոշ տեղերում այդ շահերը համընկնում են:

Հայաստանի Սփյուռքի հարցերով հանձնակատարն է ժամանել Լիբանան՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին: Այս պահին քանի՞ լիբանանահայ է պատրաստ տեղափոխվել ու հաստատվել Հայաստանում, և ինչ են նրանք ակնկալում ՀՀ վերադառնալու դեպքում:

Սփյուռքի հանձնակատարի այցելությունը փաստահավաք առաքելություն ունի: Մարդասիրական կարճաժամկետ գործողությունների համար տեղեկություններ են հավաքվելու: Ընդհանուր առմամբ հումանիտար բնույթի երեք թռիչք է իրականացվելու, որոնցով հիմնականում առողջապահական ոլորտին առնչվող սարքավորումներ են բերելու: Բայց նաև ուզում են իմանալ հայ համայնքի կարիքները: Փաստորեն պետությունը համակարգում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով աջակցությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն հաշիվ է բացել և ընդունում է նվիրատվություններ: Մինչ այս պայթյունը արդեն իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը օժանդակություն հատկացրեց հատկապես կրթության ոլորտին, Լիբանանում գործող հայկական վարժարաններին: Ինչ վերաբերում է Հայաստան տեղափոխվելուն, առ այս պահը Հայաստան մեկնելու հնարավորությունը սահմանափակ է: Այսինքն Հայաստան կարող են գնալ միայն ՀՀ քաղաքացիություն ունեցողները և կեցության հատուկ կարգավիճակ ունեցողները: Երրորդ կատեգորիան այն է, որ եթե անմիջական ընտանեկան ազգակցական կապ կա՝ ծնող-զավակ, եթե օրինակ զավակը չունի ՀՀ քաղաքացիություն, բայց ծնողն ունի, զավակը կարող է ընկերակցել ծնողին կամ հակառակը: Կարծում եմ, որ օգոստոսից հետո կվերանան նաև այդ սահմանափակումները, և լիբանանահայերին ընդհանրապես կթույլատրվի մեկնել Հայաստան առանց նման պայմաններ առաջադրելու:

Այս պահին հայերից քանիսն են բուժում ստանում հիվանդանոցներում:

Ընդհանուր առմամբ, մենք ունենք մոտավորապես 250 հայ վիրավոր, բայց վիճակագրական տվյալներ չունեմ, թե նրանցից քանիսն են ծանր վիճակում, քանիսի կյանքին է վտանգ սպառնում: Բայց այս օրերին նկատելի է, որ վիրավորների շոշափելի մասը բուժում է ստացել և վերադարձել տուն: Ասեմ նաև, որ գերծանրաբեռնված իրավիճակ է հիվանդանոցներում, դրա համար հայկական թաղամասերում գործող դարմանատները հիվանդանոցային գործառույթներ են իրականացնում՝ ընդունելով հայ վիրավորներին և համապատասխան հիվանդանոցային բուժում ապահովելով:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company