ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Հայրենադարձության մասին խոսում են այնպիսի անհատներ, որոնք Լիբանանից հեռացել և ԱՄՆ-ում են հաստատվել

15 Օգոստոս 2020 Այս օրերին մենք, թե այլ միություններ կենցաղային կարիքներ ենք հոգացել։ Ես մի քանի անգամ այցելել եմ Բեյրութի աղետյալ շրջաններ, ընտանիքների հետ հանդիպել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին՝ անդրադառնալով օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պայթյունի հետևանքով հայ համայնքի խնդիրներին։

Ըստ նրա՝ կան ամբողջությամբ փլուզված տներ՝ անբնակելի, կան կիսաքանդ բնակարաններ և նվազ վնասվածքներով տներ։ Մահացած հայերի թիվը վերջնական 13 է, 270-ը՝ վիրավոր է, նրանք ապաքինման փուլում են, սակայն հիմնական խնդիրը մնում է մարդկանց բնակարանների, վաճառատների կամ գործարանների վերականգնումը, դեղորայքի խնդիրը։

Դաշնակցական գործիչն ընդգծում է, որ վերականգնման խնդիրը միայն անմիջական օժանդակությունը չէ, այլեւ երկարաժամկետ ծրագրերի մշակումը, որովհետև հարվածի հետևանքները վերացնելու համար երկար ժամանակ կպահանջվի։

Թե հիմնականում ի՞նչ խնդիրներ ունի հայ համայնքը, քանի՞ մարդ տուն չունի, պարոն Բագրատունին նշում է, որ վիճակագրական տվյալները կամփոփվեն մի քանի օրից։

«Որովհետև, այս ահուդողի մեջ շատերն իրենց բնակարանները լքել, գնացել են, և նրանց հետ փորձում ենք կապ հաստատել։ Վերականգնման մարմինը արդեն իսկ լծված է այս աշխատանքներին։ Նախնական, այսօրվա տվյալներով՝ շուրջ 4․800 բնակարանի մասին ենք խոսում, բայց սա ամբողջական քանդված տների մասին չէ, այլ տարբեր կարգի վնասվածքներով տների, դրանցից նվազագույնը 100 բնակարան ամբողջական քանդվել է, և մնացյալները միջին և նվազ վնասվածքներով են։ Անշուշտ առաջիկա օրերին նորերն էլ կլինեն, որովհետև մինչև մեր կաթողիկոսարանի շրջանի բաձրունքներն էլ են վնասվել, որոնք անմիջական աղետի գոտու մեջ չեն, ժամանակ է պետք, որպեսզի այնտեղի գնահատումներն էլ կատարենք»,- ընդգծեց նա։

Պայթյունից տուժած, բայց Հայաստան չմեկնած մեր հայրենակիցների կարիքներն, ըստ Հակոբ Բագրատունու հոգում են հայկական միությունները, կուսակցությունները և ազգային առաջնորդարանը։

«Անմիջական օժանդակություն ենք ցուցաբերում, թե՛ նյութական, թե՛ սննդամթերքի ձևով, թե՛ այլ հարցերով։ Նույնիսկ արդեն իսկ հաստատել ենք և երկուշաբթի օրվանից կսկսի աշխատել հոգեբանական աջակցության կենտրոնը, որովհետև հոգեբանական վնասվածքն այնքան մեծ է թե՛ երեխաների, թե՛ մեծերի մոտ, որ նաև այդ խնդիրը կա»,- ասաց Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Հակոբ Բագրատունին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 հայ եկել է Հայաստան։

Կարծիքներ են հնչում, որ Լիբանանից զանգվածային հայրենադարձություն պետք է կազմակերպվի։ Մեր հարցին, թե դրա անհրաժեշտությունը կա՞, Հակոբ Բագրատունին ժխտում է․

«Այս խնդիրը մեզ համար գաղափարական խնդիր է։ Իբրև Դաշնակցության պատասխանատու մարդ, կարող եմ ասել, որ անկասկած հայրենադարձությունը անհրաժեշտություն է, սակայն դա պահանջում է լուրջ ռազմավարություն՝ երկուստեք, թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում։ Նախ՝ ի՞նչ է այդ հայեցակարգը, որի վրա հայրենադարձությունը պետք է կազմակերպվի, և արդյո՞ք Հայաստանի պետությունը այսօր ի վիճակի է բազմահազար հայերի հայրենադարձությունը ապահովել, երկրորդ՝ հայրենադարձության մեջ պետք է նկատի ունենալ, որ կազմակերպված հայկական համայնքներն արժե՞ քանդել, թե՞ ոչ։ Այդ համայնքներից յուրաքանչյուրի գնահատականը պետք է տրվի նաեւ քաղաքական իմաստով։ Երրորդ՝ հայրենադարձության մասին չի կարելի մտածել միայն այն պարագայում, երբ աղետ է պատահում։ Հայաստանը վերադարձողը միայն թշվառ, տնազուրկ մարդը չպետք է լինի»,- նկատում է պարոն Բագրատունին և հավելում, որ այդ հարցերը շատ խորքային ձևով պետք է քննարկել։

Նա ցավով է նշում, որ հայրենադարձության մասին խոսում են այնպիսի շրջանակներ և անհատներ, որոնք տարիներ առաջ Լիբանանից հեռացել և ԱՄՆ են արտագաղթել։ Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավորը շեշտում է․

«Եթե Լիբանանից հայ պետք է հեռանա, ապա իբրև Դաշնակցություն՝ մեզ համար միակ հասցեն Հայաստանն է։ Մարդիկ կան, որոնք ասում են՝ դու իրավունք չունես մարդկանց ասելու, թե իրենք ուր պետք է գնան, բայց մենք ասում ենք մեր կարծիքը, որ միայն Հայաստան պետք է գնանք։ Ով որտեղ ուզում է գնալ, վերջին հաշվով ինքն է որոշում»,- նկատում է նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company