ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Երկրում տեղի ունեցող ցույցերի հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամն է

16 Օգոստոս 2020 Անկեղծորեն՝ ցույցերն արդեն շատ փոքր ակտիվությամբ են շարունակվում, նախորդող օրերի պես խոշոր ցույցեր չկան, սակայն կառավարության հրաժարականը քաղաքական նոր վիճակ ստեղծեց։ Լիբանանի քաղաքական ուժերը դեռեւս չեն կարողանում նոր վարչապետի նշանակման շուրջ համաձայնության հանգել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։

«Մեծ թվով օտարերկրյա պատվիրակություններ են այցելում՝ սկսած Ֆրանսիայի նախագահից մինչև Իրանի արտգործնախարար, արաբական երկրների վարչապետեր կամ արտգործնախարարներ, Թուրքիայի փոխնախագահ, եվրոպական զանազան միությունների ներկայացուցիչներ։ Նրանք Լիբանան են գալիս, պարզապես, իրենց բառերով, մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու, բայց նաև քաղաքական որոշ դերակատարություն ստանձնելու համար»,- ասաց նա։

Ի՞ն է սպասվում Լիբանանում, խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե առանց դրա նոր կառավարություն կձևավորվի, Հակոբ Բագրատունին պարզաբանում է, որ Լիբանանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը դյուրին չէ։

«Որպեսզի այս խորհրդարանը լուծարվի, պետք է 128 պատգամավորի կեսը մանդատը վայր դնի։ Փաստորեն կառավարության հրաժարականը եղավ այն պատճառով, որ վարչապետը հանկարծ, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, պահանջեց խորհրդարանական արտահերթ ընտրություններ երկու ամսվա ընթացքում, սակայն քաղաքական ուժերը և խորհրդարանական մեծամասնությունը նման տրամադրվածություն չունեն։ Կան քաղաքական ուժեր, որոնք տրամադրված են իշխանափոխության, բայց այսօրվա մեր հիմնական խնդիրը նոր վարչապետի նշանակումն է և կառավարության կազմը»,- նշեց Հակոբ Բագրատունին։

Հարցին, թե վարչապետի թեկնածուների անուններ շրջանառվո՞ւմ են, Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավորը պատասխանում է, որ հիմնականում խոսվում է նախկին վարչապետ Սաադ Հարիրիի մասին։

«Նա երկրի քաղաքական այն դեմքերից է, որի հանդեպ փողոցի ժողովրդական շարժումը որոշ վերապահումներ ունի, իբրև երկիրը այսպիսի վիճակի հասցնելու մեծագույն դերակատարներից մեկը։ Թեև նախկին վարչապետ Սաադ Հարիրիի թեկնածությունը կարող է դրական թվալ, որովհետև իր կապերով, և այն զորակցությամբ, որ կարող է ստանալ արաբական ծոցի երկրներից կամ արևմուտքից, սակայն վերջնական եզրակացություն չկա։ Տալիս են նաև ԱՄՆ-ում նախկին դեսպան Նավաֆ Սալամի անունը, սակայն որոշ քաղաքական ուժեր մերժում են նրան, նկատի ունենալով նրա՝ խիստ ամերիկամետ մոտեցումները։ Ներկա դրությամբ Լիբանանում անուններ են հնչում և շատ արագ էլ ասպարեզից հետ են քաշվում։ Ենթադրում եմ, որ պետք է սպասել մի քանի օր այս մասին նախնական կարծիք հայտնելու համար»,- ասաց Հակոբ Բագրատունին։

Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավորն ընդգծում է, որ երկրում տեղի ունեցող ցույցերի հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամն է։

«Երկիրը հասցված է թշվառության մակարդակի, քաղաքացիների ներդրումները դրամատներում կամ ի պահ տրված գումարները սառեցված են, ամերիկյան դոլարը ահռելի բարձրացել է»,- նշեց Հակոբ Բագրատունին և ավելացրեց․

«Լիբանանցին, որ ժամանակին համարվում էր բարեկեցիկ, լավ վիճակում գտնվող քաղաքացի, այսօր հասել է թշվառության, միջազգային չափանիշներով աղքատության։ Այնպես որ տնտեսական վիճակը հիմնական խնդիրն էր, որ ժողովրդին մղեց դժգոհության, որի հետ ավելացավ նաև ընկերային անարդարությունը, կառավարման փտածությունը, պետական ունեցվածքի կողոպուտը։ Բնականաբար, այս ամենին գումարվում են քաղաքական իմաստով Լիբանանի վրա ամերիկյան կողմի սահմանափակումներրը, սիրիացի, պաղեստինցի գաղթականների խնդիրը։ Գիտեք այս ամբողջ պատկերը խճճված է, տարիների կուտակումի արդյունք է։ Այլևս խցանը չկարողացավ մնալ շշի մեջ և անխուսափելի պայթյունը տեղի ունեցավ»,- նկատեց նա։

Օգոստոսի 4-ին՝ պայթյունից հետո Բեյրութ այցելած Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Էրդողանը հրահանգել է Թուրքիայի քաղաքացիություն տալ Լիբանանի այն քաղաքացիներին, որոնք կասեն, թե թուրք են կամ թուրքմեն։ Այս հայտարարությանը Լիբանանի քաղաքական վերնախավի ու հասարակության արձագանքի մասին Հակոբ Բագրատունին նշում է՝ ոչ բավարար զգոնությամբ․

«Մենք այս հարցը բարձրաձայնել ենք, սակայն, դժբախտաբար, Լիբանանի քաղաքական ուժերը դա վերագրել են մեր՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած, իրենց բառերով՝ զգայնությանը, իսկ իմ բառերով՝ թշնամությանը։ Այսօր, սակայն, հստակ է, որ թուրքական դերակատարությունը անցել է ամեն սահման և պետական շրջանակները՝ հանրապետության նախագահից սկսած մինչև այլ քաղաքական ուժեր այս թեմային անդրադառնում են։ Սակայն, Լիբանանը համայնքային երկիր է, և Թուրքիային զորակցող համայնք կա Լիբանանում, որոնք լարվածություն են առաջացնում ամեն անգամ, երբ օրակարգում հայտնվում է Թուրքիայի դերակատարության հարցը։ Բայց ճիշտ որ Թուրքիան այս դերակատարությունը տասնամյակից ավելի ստանձնել է Լիբանանում, ճիշտ է նաև, որ այս դժվարությունները պետք է շարունակվեն։ Թուրքիայի դերակատարությունն օր օրի ավելանում է, բայց քաղաքական ուժերի շրջանում ավելի գիտակից մթնոլորտ է ստեղծվել, որ զգուշանան թուրքական դերակատարությունից»,- ասաց Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավորը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company