ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Պետական պարտքը հասել է արդեն 8 մլրդ դոլարի. ինչ ապագա ենք թողնում հաջորդ սերունդներին

21 Օգոստոս 2020 «Ցանկացած երկրին բնորոշ է պետական պարտքի առկայությունը, սակայն այդ պարտքը պետք է օգտագործված լինի տեղին և արդյունավետ: Հայաստանի՝ այս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում սպասվում էր, որ մեզ մոտ արտաքին պարտքը ավելանալու էր: Հիմա կառավարությունում նստած են 2008-2009 թվականի այն նույն ֆինանսիստները, որոնք նախորդ կառավարությանը ևս խորհուրդ էին տալիս անընդհատ ավելացնել արտաքին պարտքը: Եւ այդ թվականներին՝ մի քանի տարվա ընթացքում, 2-3 մլրդ դոլարի չափով ավելացավ մեր արտաքին պարտքը: Հիմա այդ նույն մարդիկ շարունակում են պաշտոնավարել կառավարությունում, և նրանք նույն խորհուրդներն են տալիս. դրա արդյունքում է նաև, որ այս տարի պետական պարտքը հասել է արդեն 8 մլրդ դոլարի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա չցանկացավ կիսել այն տարածված կարծիքը, թե այդքան արտաքին պարտքը կուտակել է նախորդ իշխանությունը, և ո´չ ներկայիս, քանի որ, ըստ նրա, թե´ նախորդ և թե´ ներկայիս իշխանությունն ունի նույն գործելաոճը. «Նրանք ունեն նույն սխալ աշխատելաոճը և նույն սխալ մոտեցումները շարունակվում են, ինչի արդյունքում էլ մենք շարունակում ենք երկրի արտաքին պարտքն ավելացնել, և նախորդ տարվա ՀՆԱ-ի համեմատ, պետական պարտքը հասել է արդեն ՀՆԱ-ի 58%-ի: Այս տարվա պետական պարտքն ավելի արագ տեմպերով աճեց, քան պլանավորված է պետական բյուջեում: Վստահեցնում եմ ձեզ, որ հաջորդ ամսիների ընթացքում ևս ավելանալու է այն: Այս տարվա կիսամյակի հաշվարկով՝ պետական բյուջեի եկամտային մասը, մասնավորապես, հարկերի՝ թերակատարվել է շուրջ 13%-ով կամ 135 մլրդ դրամով: Ավելի քիչ գումար է հավաքվել, սակայն ծախսերը մնացել են նույնը, նույնիսկ, աճել են դրանք, հատկապես, կորոնավիրուսի աջակցության փաթեթների շրջանակներում (մոտ 150 մլրդ դրամ լրացուցիչ ծախս է կատարվել, որը պետական բյուջեյով նախատեսված չէր): Կառավարությունը գնացել է պետական պարտքի ավելացման ճանապարհով»,- նշեց տնտեսագետը:

Ըստ նրա՝ պետական բյուջեում կան բազմաթիվ անարդյունավետ ծախսեր, որոնք կարելի էր կրճատել, և ուղղել համաճարակի դեմ պայքարի միջոցներ ձեռք առնելուն: Իսկ պետական պարտք ունենալը, տնտեսագետը որակեց, որպես բնական երևույթ. «Պարտքը, որպես էդպիսին, բացասական երևույթ չէ, եթե այն ուղղված է տնտեսության աշխուժացմանն ու զարգացմանը, քանի որ դա կարող է պետությանը լրացուցիչ օգուտներ բերել: Բայց մեր դեպքում այդ պարտքը գնում է ընթացիկ, ոչ հասցեական և անարդյունավետ ծախսերին»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետը մեզ հետ զրույցում նշեց, թե ինչի արդյունքում է պետական այդքան պարտք գոյացել. «Կառավարությունը լիովին անտեսեց այս ուղղությամբ բոլոր քննարկումներն ու խորհրդակցությունները: Նա չփորձեց մասնագիտական շրջանակների հետ քննարկել, նոր մոտեցումներ մշակել ու քայլեր առաջարկել, այլ շարունակեց հին՝ արդեն ձախողված ու սպառված մոտեցումները: Այս ամենի արդյունքում մենք անընդհատ ավելացնելու ենք մեր արտաքին պարտքը ու մեր հաջորդ սերունդներին թողնելու ենք մեծ պետական պարտք: Մենք ունենք պետական կառավարման անարդյունավետություն, հին կադրեր ու հին մոտեցումներ, ինչի արդյունքում անընդհատ ավելացնում ու ավելացնելու ենք մեր պետական պարտքը»,- եզրափակեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Զվարթ Պետրոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company