Լիբանանի ու Սիրիայի հայ համայնքները մշտապես եղել են Հայաստանի եւ Արցախի կողքին
21 Օգոստոս 2020
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա խոսել է լիբանանահայությանը պատուհասած աղետի, հայկական սփյուռքի ամենածաղկուն համայնքներից մեկի՝ լիբանանահայության դիմագրաված այս օրերի դժվարությունների եւ ծանր վիճակի հաղթահարման նպատակով ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմնի և «Երկիր» հիմնադրամի նախաձեռնած «Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագրի մասին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ ՀՅԴ ԳՄ հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի աշխատանքներին։
Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ «Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագրին մեկ օրում հանգանակվել է 15 000 $։
Մանրամասները՝ տեսանյութում