ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

«Պէտք Է Կազմել Փրկութեան Կառավարութիւն Մը, Որ Նկատի Պէտք Է Ունենայ Բոլոր Բարեկարգումներու Իրագործումը» Շեշտեց Յ. Բագրատունի

24 Օգոստոս 2020 ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի շաբաթ, 22 օգոստոս 2020-ին այցելեց խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի, որուն հետ քննարկեց լիբանանեան իրադարձութիւնները, ինչպէս նաեւ քաղաքական զարգացումները:

Հանդիպումէն ետք Յ. Բագրատունի ցաւով յայտնեց, որ թերթերուն մէջ լոյս տեսած այն մեկնաբանութիւնները, թէ անկարելի է մօտիկ ապագային նոր վարչապետի նշանակում կատարել եւ կառավարութիւն կազմել, իրականութեան կը համապատասխանեն:

«Բայց եւ այնպէս տակաւին յոյս կայ նոր վարչապետի նշանակումին առումով», ըսաւ ան:

Յ. Բագրատունի յայտնեց, որ խորհրդարանի նախագահը ամէն ջանք ի գործ կը դնէ նոր վարչապետի նշանակումին առումով, որպէսզի կարելի ըլլայ երեսփոխանները պարտադիր խորհրդակցութիւններու հրաւիրել:

«Այս առիթով Հայկական երեսփոխանական պլոքին եւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին անունով կ՛ըսեմ, որ ներկայիս գովաբանական արտայայտութիւններու, նախապայմաններու եւ առժամեայ շահերու ժամանակը չէ: Լիբանան վտանգի ենթակայ է, քաղաքացիները վտանգի ենթակայ են, երկիրը աղէտի մէջ է, հետեւաբար մենք վաղը չէ, այսօր պէտք է համաձայնինք փրկութեան կառավարութեան մը շուրջ: Կառավարութիւն մը, որ նկատի պիտի ունենայ բոլոր բարեկարգումներու իրագործումը, որպէսզի Լիբանանի մէջ յոյսը վառ պահենք եւ արտաքին աշխարհէն օժանդակութիւն խնդրենք: Եթէ մենք մեզի չօգնենք, ոչ ոք մեզի պիտի օգնէ», ըսաւ Յ. Բագրատունի:

Պատասխանելով այն հարցումին, թէ Հայկական երեսփոխանական պլոքին վարչապետի թեկնածուն ո՞վ է եւ արդեօք ան կը զօրակցի նախկին վարչապետ Սաատ Հարիրիի՞ն, թէ՞ անկախ անձնաւորութեան մը, երեսփոխան Բագրատունի ըսաւ. «Մենք տակաւին այս հարցը կը քննարկենք: Եւ որպէսզի շատ անկեղծ պատասխանեմ այս հարցումին, կը հաստատեմ, որ նախքան վերջին կառավարութեան` ներկայ ընթացիկ հարցերու կառավարութեան կազմութիւնը, մենք մինչեւ վերջին վայրկեանը կառչած մնացինք Սաատ Հարիրիի թեկնածութեան, հակառակ անոր որ Հարիրիի անձին շուրջ համախոհութիւն չկար: Սակայն ան մետասաներորդ պահուն իր թեկնածութիւնը յետս կոչեց:

Այսօր վարչապետի անձէն անդին, մենք կը խօսինք ծրագիրին մասին, փրկութեան մասին: Եթէ այսօր նուազագոյն համախոհութիւնը ըլլայ Սաատ Հարիրիի գլխաւորութեամբ փրկութեան ծրագիր մը իրագործելու, ապա մենք հաստատ անոր թեկնածութիւնը կ՛առաջադրենք: Ցաւ ի սիրտ, այսօր չենք գիտեր, եթէ Սաատ Հարիրի կը փափաքի՞ իր թեկնածութիւնը առաջադրել: 4 օգոստոսին, պայթումի պահուն մենք Սաատ Հարիրիի մօտ կը գտնուէինք, եւ օրին ինք յայտնեց, որ պատրաստ չէ վարչապետի պաշտօնը վերստանձնելու: Այսօր պայմանները տարբեր են, եւ մենք քաջ գիտենք Հարիրիի ազգային կեցուածքներուն մասին, բայց եւ այնպէս ցարդ որոշում չկայ»:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company