ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Եթե սա է տնտեսական հեղափոխությունը, ապա դա շատ վտանգավոր է

30 Օգոստոս 2020 Եթե որևէ երկիր ունի տնտեսական դժվարություններ և պետական բյուջեի եկամուտների նվազեցում, մյուս կողմից էլ` ծախսի ավելացում, բնականաբար, դիմում է կա՛մ ներքին, կա՛մ արտաքին պարտքի ավելացմանը։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքի ավելացմանը, որը մոտ է 8 մլրդ դոլարին։

«Այս պարագայում հասկանալի չէ, երբ ունենք պետական բյուջեի որոշ եկամուտներ, որոնք որ դրված են Կենտրոնական բանկում՝ որպես ավանդ։ Իշխանափոխությունից հետո 1,3 մլրդ դրամով աճել է ՀՀ պետական պարտքը: Այն 1.5 անգամ ավելի արագ է աճել, քան այդ ժամանակահատվածում մեր համախառն ներքին արդյունքը։ Միայն 618 մլն-ն այս տարվա 7 ամսվա ընթացքում է ավելացել։ Եթե նույնիսկ այս 618 մլն դրամի աճը դիտարկենք, որ համավարակով է պայմանավորված, և դեռ շարունակելու է աճել, ապա հասկանալի չէ մյուս կեսի ավելացումը և թե ինչու են դիմել արտաքին պարտքի ավելացմանն այն պարագայում, երբ 2018-2019 թվականի պետական բյուջեի եկամուտները բավականաչափ աճել էին»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ իրականում օրվա իշխանությունը 2018-2019 թվականին ասում էր, որ պետական բյուջեի եկամուտների ավելացման աննախադեպ ապահովում ենք ունեցել, իսկ 2019 թվականի տարվա վերջին նորից դիմեցին արտաքին պարտքի ավելացմանը և նորից վարկային համաձայնագիր ստորագրվեց։

«Ստացվում է, մի կողմից պարտք ենք վերցնում, մյուս կողմից փաստացի եղած պետական միջոցները ավանդադրվում են։ Սա հասկանալի չէ և նաև պարզ չէ, թե ինչու այդպես էլ չկարողացանք ապահովել կայուն զարգացման ուղղությամբ ծրագրերի կատարողականը, և 2019 թվականին կապիտալ ներդրումների կեսը չիրականացվեց»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նա ասաց նաև, որ այս ամբողջի ֆոնին, վրա հասավ համավարակը իսկ համավարակի դեմ պայքարն ակնհայտորեն ձախողվեց։ Նրա խոսքով այս պարագայում սրվեց նաև միջոցների անհրաժեշտությունը տարերկրա աղբյուրներից։

«Արտաքին պարտքը մոտեցել է մեր ՀՆԱ-ի 60 տոկոսին և համոզված եմ, որ այդ շեմը կանցնենք այս տարի, իսկ դա արդեն մտահոգիչ է, քանի որ նույն միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները, մասնավորապես արժույթի միջազգային հիմնադրամը 60 տոկոսը դիտարկում է շեմային ցուցիչ և երբ ՀՆԱ-ի 60 տոկոսը երկրներն անցնում են, այստեղ արդեն որոշակի ընդգծված ռիսկերի ավելացում է դիտարկվում և դա էլ իր հերթին բնականաբար ավելի կդժվարեցնի հետագայում արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը, առնվազն գոնե պայմանների առումով, այսինքն տոկոսադրույքներ և այլն»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ երբ ռիսկայնությունը երկրի պարտքի սպասարկման մեծանում է, բնականաբար նաև ռեսուրսների ներգրավումը դրան համարժեք կամ համաչափ բարդանում է։ Տնտեսագետի կարծիքով, այս պարագայում ստիպված ենք լինելու ավելի թանկ միջոցներ ներգրավել։

«Որքան մեր արտաքին պարտքի բեռը մեծանա և դրան զուգահեռ արձանագվեն մակրոտնտեսական բացասական ցուցանիշները, իսկ մենք ունենք մոտ 5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, մոտ 6,5 տոկոս մեր արտահանումն է այս 7 ամսվա կրճատվել և նաև ունենք պետական բյուջեի եկամուտների նվազում։ Այս ֆոնին արտաքին պարտքը կայուն կերպով աճում է և էլի աճի կանխատեսում կա»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ օր առաջ պետք է բանակցություններ սկսել դոնոր կազմակերպությունների հետ, որոնցից որ վերցրել ենք պարտք։ Տնտեսագետի խոսքով՝ շատ կարևոր է նաև, թե այն գումարները, որոնք որ մենք որպես պարտավորություն վերցնում ենք օտարերկրյա աղբյուրներից, ինչ ծրագրային հենք ունեն։

«Դա շատ կարևոր է, քանի որ, իրականում, մենք ձեռքը մեկնում ենք մեր ապագա հնարավորություններին։ Այնտեղից մեր ապագա կայուն զարգացման հնարավորությունը վերցնում ծախսում ենք՝ ստեղծված ապաշնորհ կառավարման հետևանքով ստեղծված իրավիճակը կայունացնելու համար, այլ ոչ թե զարգացման։ Արտաքին պարտքը վտանգավոր չի, եթե դու վերցնում ու զարգացման ծրագրեր ես անում։ Բայց եթե դու վերցնում ես պարտքային բեռը ավելացնում ես, որ վաղը պիտի մարենք բոլորս մեր հարկերով և մեր աշխատանքի մի մասը դրան ուղղելով, և այսօր ընդամենը ապաշնորհ կառավարման քո հետևանքներն ես ուզում մեղմացնել, սա արդեն ընդունելի չէ և արդեն բնականաբար որևէ կերպ կապ չունի կայուն զարգացման այն տեսլականի և պոպուլսիտական այն հայտարարության հետ, որոնք որ օրվա իշխանությունները բերել էին նաև իրենց նախընտրական ծրագրերում»,- ասաց տնտեսագետը։

Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, տնտեսագետն ասաց, որ եթե մինչև այս ասում էինք, որ դա պոպուլիստական հայտարարություն է, ապա հիմա կարող է լինել հեղափոխություն՝ բայց ճիշտ հակառակ ուղղությամբ և վատ իմաստով։

«Այսինքն մենք ունենանք այնպիսի իրավիճակ, որը եղավ 80-ականների սկզբերին են։ Եթե սա է տնտեսական հեղափոխությունը, ապա դա շատ վտանգավոր է և միշտ չէ, որ հեղափոխությունները, մանավանդ տնտեսականը, ունենում են կայուն զարգացմանը միտված հենքի ստեղծում, այլ ընդհակառակը քանդում են եղածը և հետ են շպրտում տնտեսության պոտենցիալը»,- ասաց տնտեսագետը։

Հեղինակ Նանե Հայրապետյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company