ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Աշխարհազոր կազմավորելու գաղափարը ոչ միայն ընդունելի է, այլև անհրաժեշտ

02 Սեպտեմբեր 2020 Աշխարհազոր կազմավորելու նախագիծը դեռ կատարելագործման կարիք ունի: Սեպտեմբերի 2-ին Եռաբլուրում կազմակերպված մոմավառության ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով աշխարհազորի ստեղծման ՊՆ նախագծին:

«Դրա ստեղծման կարիք միանշանակ կա և դրա ստեղծումը մեր բարձրաձայնած խնդիրների լուծումներից մեկն է: Նախագիծը դեռ կատարելագործման անհրաժեշտություն ունի, բայց գաղափարն ինքնին ոչ միայն ընդունելի է, այլ նաև անհրաժեշտ է, քանի որ մեր նման երկրում, որը շրջապատված է երկու թշնամիներով, չափազանց կարևոր է, որ ժողովրդական բանակը կամ աշխարհազորը մշտապես լինի»,- ասաց նա:

Նա նշեց, որ սա հնարավորություն կտա մեր բազմահազար քաղաքացիներին մասնակցել մեր պետականության հարատև ամրապնդմանը նաև աշխարհազորի միջոցով:

Հարցին` ինչով է պայմանավորված հիմա նման նախագիծ շրջանառության մեջ դնելը, արդյո˚ք պատերազմի վտանգ կա, թե ոչ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ պատերազմի վտանգ միշտ էլ եղել է։ Ըստ Մինասյանի՝ այս նախագիծը վաղուց հասունացած գաղափար էր և լավ է, որ հիմա կյանքի է կոչվում:

«Այստեղ ես չափազանց կարևորում եմ բանակի հրամանատարական կազմի, այս ակտիվ նախաձեռնողականությունը հենց այս հարցի իրացման մասով, գիտենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ազգ-բանակ հայեցակարգն, ըստ էության, օրակարգից հանվել էր և հիմա լավ է, եթե իշխանությունը եկել է այդ գիտակցության, դա միայն ողջունելի է, քանի որ նմանատիպ նախաձեռնությւններն անհրաժեշտություն են: Միայն մնում է, որ բոլոր այն բացասական վարքագծերը, որոնք դրսևորում են` կապված Արցախյան ազատագրական պայքարի և Ապրիլյան հերոսամարտի վերաբերյալ, թողնեն մի կողմ, քանի որ մենք ունեցել ենք ռազմաքաղաքական հաջողություն և չպետք է ստվերել այդ հաջողությունը, ամենատարբեր քաղաքական շահախնդրությունից ելնելով»,-հավելեց նա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ հակադարձել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն ասածին, որը նշել էր` Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու անօդաչու թռչող սարքերը չեն հասել Ստեփանակերտ, Արայիկ Հարությունյանը ասել էր, որ ոչ թե մեկը, մի քանիսն են եղել, որոնցից մեկն էլ խոցվել է:

Արծվիկ Մինասյանը անդրադառնալով Արայիկ Հարությունյանի ասածին նշեց.

«Չգիտեմ` Արցախի նախագահն ինչ է հետապնդում նման բաներ ասելով, քանի որ փաստ է, որ Ստեփանակերտի օդային տարածք ինքնաոչնչացող սարքի մուտք չի արձանագրվել: Ակնհայտ է մեկ բան. Արցախի և Հայաստանի օդային տարածքը ինչքան հնարավոր է՝ եղել է պաշտպանված , և ոչ մի թշնամի, այպես հեշտությամբ, չի կարող մուտք գործել, այլ բան է, որ տեխնոլոգիական զարգացումները 2016 թվականին շատ հաճախ հնարավորություն չէին տալիս արագ բացահայտելու կամ կողմնորոշիչ գործողություններով ոչնչացնելու այդ սարքավորումները, այժմ ավելի ենք առաջ գնացել և ինչու չէ նաև այդ պարերազմում ներդրված ջանքերը տվել են իրենց արդյունքը»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company