ՊԲ հատուկ ստորաբաժանումը և «Կամավորական շարժում» ՀԿ-ն բարձունք են վերադարձրել
07 Հոկտեմբեր 2020
Երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ-ի ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը. տեղեկացրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:
«Կամավորական շարժում» ՀԿ-ն ստեղծվել է Շուշիի առանձին մոտոհրաձգային գումարտակի հենքով։ Սեպտեմբերի 27-ի մարտական գործողությունների սկզբից ի վեր արդեն երրորդ վաշտն է ուղարկվել մարտական գործողությունների թատերաբեմ՝ ավելի քան 300 կամավոր։
Նշենք, որ «Կամավորական շարժում» ՀԿ-ն ստեղծվել է 2019 թ.-ին, բայց դրանից առաջ էլ ՀՅԴ ազատամարտիկների հանձնախմբի կազմում կամավորները պարբերաբար վարժանքներ են անցկացրել և պատրաստ եղել ցանկացած պահի մասնակցել մարտական գործողությունների։ Նրանք մասնակցել են նաև 2016 թ. ապրիլյան մարտական գործողություններին։