Եռաբլուրում եւ Պռոշյանի Զորաց պանթեոնում հավերժացան ՀՅԴ վաշտի կամավորները
16 Հոկտեմբեր 2020
Երեկ, հոկտեմբերի 15-ին Պռոշյանի Զորաց պանթեոնում տեղի է ունեցել ՀՅԴ գումարտակի 2-րդ վաշտի կամավորներ՝ Գեւորգ Հաջյանի, Երվանդ Թադեւոսյանի, Կարեն Բադալյանի, Արման Խաչատրյանի, Տավրոս Աբրահամյանի եւ Դանիել Թովմասյանի հուղարկավորությունը:
Հրաժեշտի արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Նույն օրը, Եռաբլուրում ամփոփվել են ՀՅԴ գումարտակի 2-րդ վաշտի կամավորներ՝ Քրիստափոր Արթինի և Սուրեն Վանցյանի աճյունները: