Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
16 Հոկտեմբեր 2020
Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան:
Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող և թուրք-ադբեջանական ագրեսիան դատապարտող միջնորդություն։ Միջնորդությամբ քաղաքային խորհուրդը հանձնարարել է Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը:
«Ճանաչումը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության հաստատմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»,-ասված է քաղաքային խորհրդի որոշման մեջ: