ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Փոքր ու միջին բիզնեսը տրվում է գները բարձրացնելու գայթակղությանը

17 Հոկտեմբեր 2020 Վերջին երեք շաբաթում պարենային ապրանքների գներն աստիճանաբար վեր են խոյանում: Համեմատության համար վերցնենք հոկտեմբերի 12-ին եւ դրանից տասն օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, մեկ խանութում արձանագրված ձավարեղենի գները:

2 հոկտեմբերի․ մակարոն - 240, բրինձ - 346, հնդկաձավար - 490, ոսպ- 400 դրամ
12 հոկտեմբերի․ մակարոն - 260, բրինձ - 370, հնդկաձավար - 570, ոսպ - 440 դրամ:

Ֆեյսբուքյան օգտատերերը նկատել են, որ աննախադեպ բարձրացել են նաեւ ծաղկեփնջերի եւ պսակների գները, ինչը պայմանավորված է սգո արարողությունների առատությամբ: Ինչո՞ւ են գները բարձրանում, երբ այս օրերին բավականաչափ տարադրամ է երկիր մտնում: Ըստ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի, սրանք ավելի շատ լոկալ թանկացումներ են, որոնք պահանջարկի որոշ աճի հետեւանք են, եւ արագ կլուծվեն: «Ներկրումները նույն տեմպերով շարունակվում են, մեր ազգային արժույթը կայուն է: Իհարկե, չի կարելի այսպիսի իրավիճակում առիթավորվել: Ես հորդորում եմ տնտեսվարողներին, մանավանդ՝ փոքր ու միջին բիզնեսի, որ զերծ մնան գների բարձրացումից: Սա շատ կարճ է տեւելու»,- ասում է նա: Ավետիս Թադեւոսյանը նկատում է, որ պետք է լինի պետական պատկան մարմնի՝ ՏՄՊՊՀ-ի ամենօրյա մոնիտորինգը: «Գները վերահսկելու բավականաչափ գործիքակազմ կա: Այդ հանձնաժողովը պետք է շատ ավելի խիստ ու իրավաչափ գործի, ավելի ինտենսիվ աշխատի այս օրերին: Նման երեւույթների առաջացման որոշ ազդակներ կան: Պահանջարկը երբ որ կտրուկ բարձրանում է, ինչ խոսք, կարող է որոշ տնտեսվարողների մոտ գին բարձրացնելու գայթակղություն առաջացնի: Սա շուկայի պարզ ձախողումներից է, այն չի կարող կարգավորել այս հարցը»:

Ըստ Թադեւոս Ավետիսյանի, բոլոր այն պետական ծախսերը, որոնք չեն վերաբերում ռազմական ոլորտին, առանց վերապահման պետք է կրճատվեն, այդ թվում՝ պարգեւավճարները:

Բյուջեի մասին օրենքը, որը գրվել է պատերազմից ամիսներ առաջ, պետք է ամբողջությամբ ու մանրակրկիտ վերանայվի: «Արդեն իսկ երկու անգամ ԱԺ-ն բյուջեի ծախսերի քննարկումներ է ունեցել եւ վերանայել է: Բայց խնդիրն այն է, որ մենք ունենք նոր իրողություն, որով պայմանավորված՝ պետք է հիմնական ծախսային ու եկամտային հոդվածները վերանայվեն ու վերագնահատվեն, եւ մենք պետք է ունենանք 2021 թվականի պետբյուջեի նոր տարբերակ»:

Այսօր մարդիկ սպասում են մեծ կորուստների, տնտեսական ծանր հետեւանքների, կարծում են, որ եթե անգամ պատերազմն ավարտվի, լուրջ տնտեսական խնդիրներ ենք ունենալու: Դուք համամի՞տ եք:

«Ոչ, ես համամիտ չեմ, որովհետեւ լավատեսությունն ինքնին տնտեսական գործոն է, եւ վատատեսական սցենարների հիմք առայժմ չունենք: Բացի դա, մենք ունենք բավական տնտեսական ներուժ՝ պատերազմին դիմակայելու, կայուն զարգացում ապահովելու»:

Թադեւոս Ավետիսյանը միշտ եղել է սոցիալական տնտեսական մոդելի կողմնակից եւ կարծում է, որ ճիշտ ժամանակն է պետության մասնակցությունը տնտեսության մեջ ընդլայնելու: «Ուղղակի պետք է բոլոր ռեսուրսները կոնսոլիդացնենք ու ընտրենք սոցիալական տնտեսության մոդելը: Ազատ շուկայական մոդելը չի կարող ապահովել առաջընթաց այսպիսի մարտահրավերների պայմաններում»,- ասում է տնտեսագետը:

Սյուզան Սիմոնյան

hraparak.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company