«Կանադա, խոսիր». Տորոնտոյում հայերը լուռ ակցիա են իրականացրել
21 Հոկտեմբեր 2020
Կանադայի Տորոնտո քաղաքում հայերը լուռ ակցիա են իրականացրել: Նրանք փողոցում պարաններին ու գետնին կանաց, երեխաների արյունոտ շորեր են կախել: Հնչել է հոգեւոր երաժշտություն: Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են պատասրառներ հետեւյալ բովանդակությամբ.
«Ժողովրդավարությունը հարձակման տակ է», «Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների համար», «Երեխաներ են մահանում», «Ճանաչեք Արցախը», «Դպրոցներ են ռմբակոծվում», «Բոլոր ազգերը ձայնի իրավունք ունեն», «Հայաստանն ուզում է խաղաղություն, Ադրբեջանն ուզում է պատերազմ, Թուրքիան ուզում է ցեղասպանություն», «Կանադա, խոսիր»: