ԼՂ-ի անկախության ճանաչումը կարևոր քայլ կլինի այս պատերազմական ժամանակաշրջանում
27 Հոկտեմբեր 2020
Ամեն օր խախտվում են մարդու իրավունքները, խախտվում է հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը: Սա արձանագրել են Ֆրանսիայից ժամանած պատգամավորները:
Ստեղծված իրավիճակից ելք տեսնում են Արցախի անկախության ճանաչումը, որն ըստ նրանց, թույլ կտա կոնկրետ բանակցություներ սկսել ու կառուցել Արցախի ապագան:
Պատվիրակությունը փաստում է միջազգային հանրությունը կույր է ձեւանում, այդպիսով օգնելով ադրեբջանա-թուրքական միությանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ-Տեր Խաչատուրյանը կարեւորում է այս օրերին Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը եւ հույս հայտնում, որ այն կնպաստի Արցախի անկախության ճանաչմանը:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: