Ֆրանսիայի հայերը մայրուղի են փակել. ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել թուրքերի և հայերի միջև
28 Հոկտեմբեր 2020 Ֆրանսիայում հայերը երկկողմանի փակել են Ֆրանսիայի A7 մայրուղին: Նրանց նպատակն է Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին։Նրանք պնդում են՝ իրենց այս քայլերը մեկ նպատակ ունեն, առաջին հերթին՝ պաշտպանելու սահմանին կանգնած 18-20 տարեկան զինվորներին: «Եթե հարկ լինի՝ կփակենք օդանավակայաններ, մեր ձայնը պետք է լսելի դարձնենք Ֆրանսիային»,- նշում են նրանք:

Ցուցարարները վանկարկում են. «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Ալիեւ տեռորիստ», «Էրդողան Տեռորիստ», «Հաղթանակ», «Հաղթելու ենք», «Զինվորներ դուխով», «Փառք զինվորին»:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ որոշել եմ անեն օր նմանատիպ ցույցեր անել, իսկ հաջորդը լինելու է ավելի մեծ ու հզոր. «Մեր մարդկային լեզուն չեն հասկանում, դրա համար մենք կսկսենք անհանգստացնել բոլորին, կխախտենք իրենց անդորրը, կփչացնենք իրենց տրամադրությունը, որովհետեւ մենք զինվորներ ենք կորցնում: Նրանք մեր զավակներն են, մեր ընտանիքի անդամներն են: Այսօր Հայաստանը դարձել է սգո քաղաք: Չկան երեւի ընտանիքներ, որ կորուստներ չունենան: Մեր պարտքն է բարձրացնել այս հարցը, պահանջել, որ ճանաչեն Արցախի անկախությունը: Պահանջում ենք, որ կանգնեցնեն Էրդողանին ու Ալիեւին: Եվրոպան պետք է հասկանա, որ Էրդողանը հասնելու է Եվրոպա, հասնելու է այստեղ եւ այստեղ վիճակն ավելի ծանր է լինելու, քան հիմա Հայաստանում է»:
Ակցիայի ժամանակ հայերին են մոտեցել թուրքեր և սկսել սադրել: Նրանք մուրճով հարվածել են հայ ցուցարարներին, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածել: Լևոն անունով մի տղա կորցրել է գիտակցությունը:
«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում, եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասաց հայ ցուցարարներից մեկը:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով և դանակներով հարձակվել են իրենց վրա:
«Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»,- նշեց մասնակիցը:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, առաջին բուժօգնություն ցույց տվել տուժածներին, ապա հոսպիտալացրել հայ տուժածին:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանական ուժեր:
https://youtu.be/QTX8I9IIeIc