ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ

28 Հոկտեմբեր 2020 Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին

Թուրքիայի տնտեսությունը ներկայումս գտնվում է կայուն անկման փուլում, որի հիմնական մակրոգործոնն այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության նվաճողական քաղաքականությունն է եւ արկածախնդիր դրսեւորումները տարածաշրջանում։ Թուրքական լիրան երեկ անկում է գրանցել եւ հասել բոլոր ժամանակների իր ամենացածր մակարդակին. 1 դոլարն արժեցել է 8.1 լիգա:

«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ` այս տարի թուրքական արժույթը գրանցել է ավելի քան 36 տոկոսի անկում։ Թուրքիայի լարվածությունը Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հետ, ինչպես նաեւ Հունաստանի հետ ծովային իրավունքների շուրջ վեճը եւ Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության աջակցության խստացումը թուրքական լիրան դարձրել են այս տարվա վատագույն ցուցանիշ ունեցած EMEA-ի արժույթներից մեկը: Նշվում է, որ աշխարհաքաղաքական լարվածության մեծացումը եւ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքն էլ ավելի են սրել պատկերը։

«Թուրքիայի տնտեսության այս վիճակը, որը շարունակվելու դեպքում հանգեցնելու է երկարաժամկետ կոլապսի, պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոնով։ Թուրքիան ակնհայտորեն վերջին տարիներին տարածաշրջանում տարբեր երկրների հանդեպ ագրեսիվ քաղաքականություն է վարում՝ մարտական գործողություններ, զինված հարձակումներ, ինչն անթույլատրելի եւ անընդունելի մոտեցում է միջազգային հավաքական շահի տեսանկյունից։ Միեւնույն ժամանակ Թուրքիան ծավալապաշտական եւ մարդասպան մոտեցումներով որպես գործիք անթաքույց օգտագործում է ահաբեկչությունը, իսկ ահաբեկիչները չունեն ազգություն կամ մարդկային դիմագիծ եւ գումարի դիմաց պատրաստ են կատարել ցանկացած պատվեր»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։

Տարբեր ուղղություններով պատերազմների սանձազերծումը միջոց է Էրդողանի համար` լուծելու երկրի ներսում կուտակված բազմաթիվ խնդիրները՝ տնտեսական, սոցիալական եւ այլն։ Թուրքիայի պատմության ընթացքում կարմիր գծի պես երեւում է թուրք տեսակի բնութագիրը՝ ստեղծարար չէ, զավթող է, ուրիշինը գողացող։ Այսօրվա իրողությունը նույնպես դրա վառ վկայությունն է։

«Ներքին տնտեսական ձախողումները պարտակելու համար Էրդողանը ռազմական գործողություններ է սանձազերծում տարբեր տարածաշրջաններում՝ իր ծավալապաշտական նպատակներից զատ փորձելով պահել սեփական իշխանությունը։ Թե որքանով կստացվի դա, այլ հարց է, բայց մի բան պարզ է, որ այս մոտեցումները, պատերազմական գործողություններն իրենց անմարդկային դրսեւորումներով իրական հիմքեր են ստեղծում Թուրքիայի երկարաժամկետ մեկուսացման համար»,- ասաց Ավետիսյանը։

Թուրքիան եւ Ադրբեջանը նախորդ մեկ տարվա ընթացքում շուրջ 30 տոկոս ավելացրել են իրենց արտարժութային ինտերվենցիաները, այսինքն՝ 25-30 տոկոսի չափով ավելի պետական ռեզերվներից վաճառք են իրականացրել։ Ի՞նչ քաղաքական հետեւանքներ կունենա այս ամենը։ Տնտեսական այս երեւույթներն իրականում ավելի խորքային են։ Ակնհայտ է, որ պատերազմական իրողությունները պայմանավորված են նաեւ նրանով, որ Թուրքիան տնտեսական կայուն անկման փուլում է։ Ժամանակին Ահմեթ Դավութօղլուն առաջ էր քաշել «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքը, բայց այսօր Թուրքիան խնդիրներ ունի բոլոր հարեւանների հետ` բացառությամբ Ադրբեջանի, որը դարձել է Թուրքիայի գաղութը։ «Փափուկ ուժի միջոցով Թուրքիան զավթել է Ադրբեջանը եւ պարտադրում է, որ պատերազմը չդադարեցվի։ Այսօրվա դրությամբ` Ադրբեջանի տնտեսությունն ամբողջությամբ գերշահագործում է՝ ելնելով Թուրքիայի ծավալապաշտական նպատակներից»,- նկատեց զրուցակիցս։

Ազգային արժույթը երկրի տնտեսության հիմնական ինդիկատորներից է։ Պատժամիջոցներ չկան, դեռեւս միայն խոսակցություններ են, բայց թուրքական լիրան արդեն արժեզրկվել է։ Որ պահից սկսած համաշխարհային տնտեսության հիմնական խաղացողները պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի հանդեպ, իսկ, տնտեսագետի կարծիքով, դա կլինի մոտ ապագայում, անմիջապես ականատես կլինենք այդ երկրի տնտեսության կոլապսին։ Այս պարագայում արդեն խոսք կլինի ոչ թե 25, այլ 50-60 տոկոս արժեզրկման մասին։ Դրան կհետեւի գնաճը, էապես կկրճատվեն ներդրումները, եւ, բնականաբար, երկիրը կբախվի գործազրկությանը։ Խորացող տնտեսական եւ սոցիալական երեւույթները հանգեցնելու են Թուրքիայի մեկուսացմանը։ Այսօրվա զարգացումները հուշում են, որ բավարար նախադրյալներ կան Թուրքիայում եւ Ադրբեջանում պետական հեղաշրջման, քաղաքացիական պատերազմների համար։ Ավետիսյանը կանխատեսում է, որ արտաքին պատերազմը վերաճելու է քաղաքացիական բախումների. «Դրա հիմքերը կան, Ադրբեջանը տոտալ սահմանափակել է հանրային կյանքն իր երկրում, քանի որ տեսնում է այդ վտանգը, բայց դա երկար չի կարող տեւել»։

Թեեւ որոշ պետություններ փորձում են քայլեր ձեռնարկել Թուրքիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ, մասնավորապես՝ բոյկոտում են թուրքական ապրանքները, սակայն որոշներն էլ, ելնելով տնտեսական շահերից, շարունակում են աջակցել ագրեսորին։ Զրուցակցիս խոսքերով` համաշխարհային հավաքական շահը պահանջում է, որ Թուրքիային ցույց տրվի իր տեղը, հակառակ դեպքում ռազմական գործողությունները կտեղափոխվեն տարբեր երկրների սահմաններից ներս։ «1915-ից հետո շատ բան չի փոխվել Թուրքիայի բնույթի մեջ, ընդամենը յաթաղանը փոխարինվել է ժամանակակից զենքերով։ Թուրքիայի համար սա միայն տարածքային հարց չէ, նպատակը հայի բնաջնջումն է իր բնօրրանում»,- ընդգծեց նա։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company