Իտալիայի Պալերմո քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
29 Հոկտեմբեր 2020
Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնեցին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանատան տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:
Շնորհակալություն, Պալերմո, արժեքների կողքին լինելու համար»: